23:59 31.10.2019
Մոդել Քայլի Ջենները ցուցադրել է իր հելոինյան կոստյումը: Նա ներկայացել է ջրահարսի կերպարով, և լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում: Ջեններն ընտրել է Արիելի կերպարը. նա կրում է կարմիր կեղծամ, կանաչ կիսաշրջազգեստ և խխունջանման կրծկալ: Նրա շրջազգեստը պատված է թեփուկներով, և հիշեցնում է ջրահարսի պոչը: Ջենների հետևորդները հավանել էին նրա կերպարը․ նկարը հավաքել է 5․5 […]
23:56 31.10.2019
Այսօր ժամը 12:48-ին ահազանգ ենք ստացել, որ Երևանի կենդանաբանական այգում կան աշխատակիցների կողմից բռնված թվով երեք թափառող շներ: Կենտրոնի աշխատող խմբերը կարճ ժամանակ անց արդեն այգում էին: Տեղում պարզ է դարձել, որ բռնված շները մասնակից են եղել լուսադեմին կենգուրուների վրա թափառող շների հարձակմանը, որի պատճառով անկել են երեք կարմրավիզ կենգուրուները: Թափառող շները տեղափոխվել են «Թափառող […]
23:43 31.10.2019
Ամերիկյան Լանսինգ քաղաքում կատուն փրկել է տանտիրուհուն՝ բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ նրան արթնացնելով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Դանիել Շաֆերը պատմել է, որ իր բնակարանում քնած էր, երբ կատուն ցատկել է իր մոտ: Նա ասել է՝ կատվին գտել է փողոցում, բերել է տուն, խնամել նրան: Կինը արթնացել է և զարմանքով նկատել, որ բնակարանը լցված է […]
23:35 31.10.2019
ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ Նարյան-Մարայում 6-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվողի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է RT-ն: Կարճ տեսանյութում երևում է այն մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Երեխայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է, ձեռքերին ձեռնաշղթաներ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ կասկածյալը իբրև քրոնիկ հարբեցող հաշվառված էր տեղի նարկոդիսպանսերում: Հոկտեմբերի […]
23:28 31.10.2019
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են […]
23:20 31.10.2019
25 տարեկան Ջեննա Շարդտը, որ բնակվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, թույլատրել է հեռարձակել իր՝ գլխուղեղի վիրահատությունը: Հեռարձակումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: Ջեննան վիրահատական սեղանին էր հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել էին, որ նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում նրա մոտ խոսելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Բուն վիրահատությունը տևել է 45 րոպե: Ամբողջ […]
23:10 31.10.2019
Ամերիկուհին Փենսիլվանիա նահանգից իր ամուսնուց վրեժխնդիր լինելու յուրատեսակ ձև է գտել: Այդ նպատակով նա դիմել է տեղի բանկերից մեկը և չի մերժվել: Իսկ պատմությունն այսպիսին է․ ամերիկուհին որոշել է բաժանվել ամուսնուց, որը դավաճանել է իրեն: Կինը դիմել է դատարան: Այստեղ, հավանաբար, փորձել են պահպանել ընտանիքը, սակայն կինը չի համաձայնել: Դատարանը բաժանել է զույգերին, բայց նաև […]
23:02 31.10.2019
Ուշադրություն․ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում […]
22:56 31.10.2019
Գերմանական Օֆենբախ քաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկում 3,7 սմ երկարությամբ ատամ են հեռացրել: Պարզվել է, որ այս երկարությունը համաշխարհային ռեկորդ է: Այս մասին հայտնել է գերմանական Deutsche Welle ալիքը: Ատամնաբույժ Մաքս Լուկասը, որը հեռացրել է աշխարհի ամենաերկար ատամը, պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել: Իսկ դեպքը գրանցվել է 2018 թվականին: Քաղաքի բնակիչներից մեկը այցելել է կլինիկա […]
22:43 31.10.2019
Ռուսաստանի հայտնի լրագրող, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նկարագրել է, թե ինչպես են երեկոներն անցնում իրենց տանը: «Իդեալական զոքանչ և սկեսուր. երեկոները մեր տանը հենց այսպես են անցնում. -Հյուսիսային հոսքն ամեն դեպքում կկառուցեն,- ոգևորությամբ ասում է Լաուրա Աշոտովնան: – Ինձ հիմար մի համարեք, բայց ինչ է Հյուսիսային հոսքը, – հարցնում է մայրս: Եվ այսպես՝ ամեն […]
22:40 31.10.2019
Իսրայելի նախագահի ու վարչապետի արտասահմանյան այցերի համար նախատեսված Boeing 767-300ER-ի փորձարկումն անհաջող է անցել. արգելակները չեն աշխատել: Այս մասին հայտնում է RT-ն: Պարբերականի ունեցած տեղեկություններով՝ ինքնաթիռի արգելակների անսարքությունը նկատվել է Բեն Գուրիոնի օդանավակայանի ուղղությամբ թռիչքի ժամանակ. օդանավակայանում որոշ ժամանակ արտակարգ դրություն է հայտարարված եղել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, նյութական վնաս ևս չի գրանցվել:
22:34 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով: Ուսումնական վարժանքը տեղի է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող նավթամքերքի բազայում: Ըստ վարժանքի սցենարի՝ նավթամթերքների բազայում խողովակաշարի վրա զոդման աշխատանքներ իրականացնելիս հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի ուղղահայաց գլանաձև տարա և սպառնում է նաև հարակից գլանաձև մետաղական տարաներին: Կանչով […]
22:24 31.10.2019
Եկեղեցական սկանդալ Վրաստանում: Վրաստանի ամենահեղինակավոր հոգևորականներից մեկը՝ Սինոդի անդամ մետրոպոլիտ հայր Պետրե Ցաավան, Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդին մեղադրել է նույնասեռականության մեջ: Դա տեղի է ունեցել Սինոդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Ազգն ունի մանկապղծության ու նույնասեռական մեղքի տակ եղած Սինոդի ղեկավար»,- հայտարարել է նա: Հոգևորականը նաև նշել է, որ Սինոդից թույլտվություն էր խնդրել նիստը շարունակել […]
22:12 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու […]
22:04 31.10.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Լուսանկարված է այն ժամանակ, երբ լուսանկարիչները չգիտեին էլ՝ ինչ է Ֆոտոշոփը»:
21:57 31.10.2019
Spitzer աստղադիտակի միջոցով մի միգամածություն է նկատվել, որը նման է Հելոուինի խորհրդանիշին` դդումե կանթեղ: Լուսանկարը հրապարակել է NASA-ն: Միգամածությունը ձևավորվում է գազի և փոշու ամպից: Ինֆրակարմիր պատկերում այն լուսավորված է ներսից՝ շատ մեծ մի աստղի միջոցով, որը գերազանցում է արևի մեծությունը 15-20 անգամ: Աստղագետները միգամածությունն անվանել են «Ջեկի կանթեղ»:
21:55 31.10.2019
Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը 2019-ի համար: Յոթերորդ տարին անընդմեջ վարկանիշը ղեկավարում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնը: Նրա համար տարվա աշխատանքները բերել են 60 միլիոն դոլար: Պարբերականը նշում է, որ չնայած Ջեքսոնի մասին հակասական տեղեկատվության առաջացմանը՝ նրա երաժշտությունը 2019-ին լսել են 2․1 միլիարդ անգամ ՝ համեմատած 2018-ի 1․8 միլիարդի հետ: Փոփ […]
21:49 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով կուսակցությունների մասին օրենքի փոփոխությանը, պատասխան է հետևյալ հարցին՝ արդյո՞ք բոլոր կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, թե՞ նրանք, որոնք ձայների որոշակի տոկոսն են ունենում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Մեր աշխատանքային խումբը եկել է այն եզրահանգման, որ պետք է պետական ֆինանսավորում ստանան այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են որոշակի շեմ: Ընդ […]
21:39 31.10.2019
Նյու Յորքի պատգամավորները ընդունել են օրինագիծ, որի համաձայն՝ ռեստորանները և մթերային խանութները այլևս չեն կարող ֆուա գրա վաճառել, գրում է Time–ը: Ֆուա գրան, որը իրենից ներկայացնում է բադի կամ սագի ճարպակալած լյարդ, դարերի ընթացքում համարվել է դելիկատես: Օրինագծի համաձայն՝ 2022 թվականից ֆրանսիական դելիկատեսը այլևս չի վաճառվի նյույորքյան խանութներում, իսկ օրինախախտները կվճարեն 2 հազար դոլար: Կենդանիների […]
21:37 31.10.2019
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների մասին: […]
21:26 31.10.2019
Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։ «Կենդանաբանական այգու պրեսս ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որ լուսադեմին թափառող շները մուտք են գործել Կենդանաբանական այգի և հարձակվել երեք կենգուրուի վրա, որի արդյունքում արձանագրվել է կենգուրուների անկում: Պատճառը, ըստ Կենբանաբանական այգու, ցանկապատի բացակայությունն էր, որը պիտի ապահովեր Երևանի […]
21:24 31.10.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել առանց համարանիշի մեքենայի հետ կապված միջադեպի մասին: «Պարզաբանենք, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան […]
21:13 31.10.2019
Apple-ը հաղորդել է եռամսյակային շահույթների մասին. դրանք աճել են 2%-ով և կազմել 64 միլիարդ դոլար: Նախորդ տարվա համեմատ շահույթը նվազել է 4% -ով և կազմել 13․7 մլրդ դոլար, հայտնում է AFP-ն: Այս շաբաթ Apple-ը պատրաստվում է գործարկել նոր սթրիմինգային ծառայություն և հայտնում է սպասարկման ոլորտում շահույթի զգալի աճի մասին, որն իր մեջ ներառում է երաժշտություն, […]
21:03 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը։ Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե […]
21:00 31.10.2019
«Հեռանկարի» տաղավարում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին՝ ըստ դրույթների. «Գործող օրենքով՝ պահանջվում է, որ կուսակցությունն ունենա տարածքային ներկայացվածություն: Այսինքն՝ ստորաբաժանումներ ունենա Երևանում և մարզերում: Ես կարծում եմ՝ այս պահանջն արդարացված չէ, որովհետև ՏՏ-ի միջոցով կուսակցությունները կարող են կազմակերպել իրենց ներկայացվածությունը տարբեր մարզերում: Հայաստանը փոքր է, կարող են հասնել և ներկայանալ: […]
20:43 31.10.2019
Նիդերլանդներում 25-ամյա Բոյան Սլատը ներկայացրեց մի սարք, որը նախատեսված է գետերից և ջրի այլ մարմիններից պլաստիկը մաքրելու համար: Այդ մասին հայտնում է DutchNews– ը: «Հոլանդացի էկո-ձեռնարկատեր Բոյան Սլատը Ռոտերդամում ներկայացրեց մի սարք, որը նախատեսված է գետերից պլաստիկ բռնելու համար», – ասվում է զեկույցում: Ինչպես նշվեց, Սլատը չորս տարի է անցկացրել իր թիմի հետ և, ի […]
20:42 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների […]