10:44 05.10.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ հաղթանակը 2-0 հաշվով։ «Կարծում եմ՝ շատ հզոր խաղ էր մեր թիմի կատարմամբ։ Առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ […]
10:36 05.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին, X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և […]
10:28 05.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:
10:20 05.10.2024
Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» ոչ-ոքի է ավարտել տնային հանդիպումը Բուխարեստի «Դինամոյի» հետ։ Հաշիվը բացել են հյուրերը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Գրիգորյանը խփել է 3 գոլ: Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ տեղում է։ […]
10:11 05.10.2024
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […]
10:00 05.10.2024
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 […]
21:55 04.10.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […]
21:50 04.10.2024
Հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […]
21:45 04.10.2024
Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […]
21:44 04.10.2024
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել […]
21:40 04.10.2024
Մեծ Բրիտանիան ևս մեկ անգամ հետաձգել է Եվրամիությունից ապրանքների ներմուծման նկատմամբ լիարժեք մաքսային հսկողություն սահմանելու վերջնաժամկետը՝ այս անգամ մինչև 2025 թվականի հունվարի վերջ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով բրիտանական մաքսային ներկայացուցչին։ Հրատարակության համաձայն՝ բրիտանական կառավարությունը նախատեսում էր հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից ներմուծման անվտանգության հայտարարագրեր մտցնել։ Նույն ժամկետում նախատեսվում էր ներդնել «Միասնական առևտրի պատուհանը», հարթակ, որը թույլ կտա […]
21:32 04.10.2024
Պորտուգալիայի Վիլա-դու-Կոնդե քաղաքում հոկտեմբերի 7-14-ը կանցկացվի ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Հայաստանը կներկայանա ուժեղագույն կազմով։ Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ ու հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը, Տիգրան Աբրահամյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Միքայել Մաթոսյանը, Հովհաննես Հակոբյանը, Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Էրիկ Հովսեփյանը, Մարատ Հարությունյանը, Շահեն Առաքելյանը, Արթուր Խաչատրյանը, Հայկ Հարությունյանը, Դավիթ Կոջամանյանը, […]
21:27 04.10.2024
Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ: Ողջունելով աշակերտներին և նրանց […]
21:22 04.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության […]
21:16 04.10.2024
Հինգշաբթի օրը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մարջայունին և փրկարարական կենտրոններին Լիբանանի հարավային Շաքրա և Խորբեթ Սելեմ բնակավայրերում, ինչի հետևանքով զոհվել է 11 Իսլամական առողջության ասոցիացիայի փրկարար, ասվում է ուրբաթ օրը ասոցիացիայի հայտարարության մեջ: «Սիոնիստների ագրեսիայի արդյունքում 7 փրկարար է զոհվել Մարջայունի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսլամական ասոցիացիայի տվյալներով՝ իսրայելական օդուժը […]
21:06 04.10.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Տիմոտի Բրեդլին հայտարարել է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրին կարող է հաղթել WBA, WBO և WBC գոտիների տիրակալ Ալեքսանդր Ուսիկին: «Ֆյուրին մի քանի ոճ և մոտեցում ունի: Առաջին մենամարտում նա որոշել է, որ կարող է հետ քաշված մենամարտել: Սկզբում լավ էր ստացվում, ինչո՞ւ չվերադառնալ դրան: Եթե Թայսոնը ցուցադրական կեցվածքից խուսափի ու […]
21:00 04.10.2024
Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիսլավ Կուկուլան հայտարարել է երկրում համընդհանուր զորակոչին վերադառնալու անհրաժեշտության մասին։ «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք այն սերունդն ենք, որը ոտքի է կանգնելու մեր պետությունը պաշտպանելու համար, և ոչ ես, ոչ էլ ձեզանից որևէ մեկը չենք պատրաստվում պարտվել այս պատերազմում։ Մենք կհաղթենք այն, կվերադառնանք և կշարունակենք կառուցել […]
20:53 04.10.2024
Եթովպիայի իշխանությունները ընդունել են BRICS-ի հետ փոխգործակցության ռազմավարություն, որը երկրում քննարկվում է արդեն մի քանի ամիս։ Այս մասին հայտնում է Fana ռադիոկայանը։ Այս որոշումը հավանության է արժանացել BRICS-ի նախարարների ազգային ղեկավար կոմիտեն Ադիս Աբեբայում կայացած նիստում։ Ըստ Եթովպիայի ԱԳՆ-ի, նշում է ռադիոկայանը, ռազմավարությունը Եթովպիային ուղեցույց է տրամադրում «BRICS ընտանիքին» միանալու վերաբերյալ։ Այն կազմված է Ավագ […]
20:43 04.10.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է զավակներին կրթության տալ Սուրբ Ջուլիանի անվան բրիտանական էլիտար դպրոցում, որը 90 տարվա պատմություն ունի, հայտնում է Newsvo-ն: Կրթօջախում աշակերտների համար շքեղ պայմաններ են ստեղծված, իսկ մասնաշենքերից մեկի պաշտոնական բացումը կատարել է Եղիսաբեթ թագուհին: Դպրոցի դասարանները տեղակայված են 18-րդ դարում կառուցված ամրոցում: Տարածքում […]
20:37 04.10.2024
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զորքերը հարվածներ են հասցրել Եմենի երկու քաղաքներին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Լրագրողների տվյալներով՝ հարձակումների թիրախ են դարձել Սանաա և Հոդեյդա բնակավայրերը։ «ԱՄՆ-բրիտանական ավիահարվածները հասցվել են Եմենի մի քանի շրջանների՝ ներառյալ մայրաքաղաքի Սանային և Հոդեյդայի օդանավակայանին»,-ասվում է նյութում։ Սեպտեմբերի 29-ին «Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Եմենի Հոդեյդա քաղաքի ծովային […]
20:28 04.10.2024
Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի […]
20:18 04.10.2024
Հայտնի է դարձել Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը Շանհայում ընթացող ATP 1000 շարքի մրցաշարում։ Աշխարհի 27-րդ ռակետը երկրորդ շրջանում կմրցի ամերիկացի Մարկոս Հիրոնի հետ։ 47-րդ ռակետը մեկնարկային մրցախաղում 6-1, 7-6 հաշվով հաղթել էր Ավստրալիայի ներկայացուցիչ Լի Տուին։ Կարեն Խաչանովի ու Մարկոս Հիրոնի մրցախաղը կկայանա հոկտեմբերի 5-ին։ Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8 995 […]
20:12 04.10.2024
Իսրայելական բանակը շարունակում է կորուստներ կրել հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողության մեկնարկի լույսի ներքո։ Բանակի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել ևս երկու զինծառայողի մահվան մասին։ Այդ հայտարարության համաձայն՝ խոսքը Գոլանիի բրիգադի զինվորների մասին է, որոնք զոհվել են հոկտեմբերի 3-ին «հյուսիսային Իսրայելում տեղի ունեցած մարտում։ Նրանց հետ ծանր վիրավորվել են ևս երկու իսրայելցի զինվորներ»,-ասվում է […]
19:54 04.10.2024
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: Դիդյե Դեշամի թիմն Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում հոկտեմբերի 10-ին մրցելու է Իսրայելի ընտրանու, իսկ 4 օր անց արտագնա հանդիպում է անցկացնելու Բելգիայի հավաքականի հետ: Մբապեն սեպտեմբերին մկանային վնասվածք էր ստացել, իսկ ֆրանսիական «Լիլի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ […]
19:50 04.10.2024
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Պարույր Հովհանիսյանն ընդգծել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ […]
19:46 04.10.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային՝ քննարկելու Ուկրաինայի էներգետիկ վիճակը այս ձմռանը և կոնտակտային խմբի հանդիպումը Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում, ուրբաթ օրը հայտնել է Պետդեպարտամենտը: «Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և գործընկերների պարտավորությունները՝ օգնելու ամրապնդել Ուկրաինայի էներգետիկայի ճկունությունը այս ձմռանը և անհամբերությամբ սպասում են նախագահ Ջո Բայդենի և այլ առաջնորդների մասնակցությանը […]
19:37 04.10.2024
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումների շարք՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ։ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր բանախոսություն՝ «Հայաստանն աշխարհի քարտեզներում» և «Խաչքարային մշակույթ» թեմաներով։ Հիմնարկ էին այցելել թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը և հնագիտության […]
19:28 04.10.2024
Give Me Sport պորտալը ներկայացրել է աշխարհի գերագնահատված ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը: Երկրորդը Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի ռմբարկու Ժոաու Ֆելիքսն է, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Տասնյակում տեղ են գտել նաև «Չելսիի» ևս մեկ ներկայացուցիչ Միխայլո […]