18:50 06.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Պաղեստինում և Լիբանանում իրականացված ռազմական գործողություններն իրենց տեսքով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումները (Իսրայել), օգտագործելով Պաղեստինում և Լիբանանում գտնվող սուրբ վայրերը, դպրոցները, մզկիթները և բժշկական համալիրները, աշխարհին հիշեցնում են ԻՊ-ի հանցագործությունները։ Քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների […]
18:33 06.10.2024
Արեւմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։ «Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասել է նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։ Ֆիցոն մշտապես հանդես […]
18:10 06.10.2024
Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […]
17:58 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […]
17:51 06.10.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
17:30 06.10.2024
Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […]
17:25 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
17:14 06.10.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […]
16:46 06.10.2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […]
16:27 06.10.2024
Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։
16:03 06.10.2024
2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […]
15:47 06.10.2024
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […]
15:28 06.10.2024
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […]
15:06 06.10.2024
Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ տեսանյութում:
14:43 06.10.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները․ «Սևան» ազգային պարկում՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, […]
14:24 06.10.2024
Երևանում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում […]
13:58 06.10.2024
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և […]
13:41 06.10.2024
Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր […]
13:20 06.10.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների՝ Գազայի հատված Իսրայել ներթափանցելուց մեկ տարի անց, Մերձավոր Արևելքում խաղաղությունը «ավելի հեռու է, քան երբևէ»: «Այո, ցավոք սրտի, դա այդպես է։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ, բայց մենք գիտենք մի բան՝ պետք […]
12:55 06.10.2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան – «Նոա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան – «Նոա» Արթուր […]
12:31 06.10.2024
Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […]
12:06 06.10.2024
Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ […]
11:45 06.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […]
10:49 06.10.2024
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […]
10:23 06.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:
10:00 06.10.2024
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […]
22:11 05.10.2024
Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […]
22:06 05.10.2024
Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […]
22:03 05.10.2024
Վերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […]