15:30 31.10.2019
Իտալական «Յուվենտուս» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տղան յուրահատուկ արդյունավետություն է դրսևորում: Փոքր Ռոնալդուն ընդամենը 9 տարեկան է և խաղում է «Յուվենտուս» ակումբի իր տարիքայինների թիմում: FootballTalentScout-ի տեղեկություններով` պատանի ֆուտբոլիստը U9 խմբի առաջնության 28 խաղերում հասցրել է խփել 58 գնդակ, տալ 18 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Ռոնալդու ավագը «Յուվենտուս»-ի կազմում խաղում է 2018 թվականից: Մինչ այդ […]
15:15 31.10.2019
ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի մասին, ասաց. «Դժոխքի է նման, բայց կարող է լինել դրախտ»,- ասաց նա: Նախարարն արձագանքեց, որ այնտեղ միայն շենքային պայմանների խնդիր չի, այլև մթնոլորտի խնդիր է: Ասաց, որ նոր տնօրեն էին նշանակել, որը մի շաբաթից ավելի չկարողացավ աշխատել: «Լուրջ աուդիտ ենք իրականացնում, […]
15:11 31.10.2019
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003թ. մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված […]
15:06 31.10.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ «Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ, առավել ևս տարհանում, չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»,- […]
15:00 31.10.2019
ԱԺ-ում այսօր բյուջեի նախագիծն է ներկայացնում նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը անդրադարձավ Արայիկ Հարությունյանի նախագծին՝ ուսուցիչների համար նվազագույն դրույքաչափը 80 000-ից 108 ooo դարձնելու հարցին, հետաքրքրվեց, թե արդյո՞ք բարձրացումը 2020-ի հունվարի 1-ից է լինելու: «Ես նիստի ժամանակ էլ ասացի, որ բանաձևի հաշվարկը դրված է բյուջեի հիմքում, 2020-ի հունվարի 1-ից կունենանք էդ փոփոխությունը, […]
14:50 31.10.2019
Մոսկվայում մահացել է խորհրդային լեգենդար գիտնական Դմիտրի Պոսպելովը: Այդ մասին հայտնում է «Հինգերորդ ալիք»-ը: Նա համարվում էր արհեստական ինտելեկտի խորհրդային դպրոցի հիմնադիրը: Գիտնականը մահացել է 87 տարեկան հասակում: Եղել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հաշվիչ կենտրոնում և ղեկավարել արհեստական ինտելեկտի խնդիրներով զբաղվող բաժինը: Պոսպելովը 20 մենագրությունների և 300-ից […]
14:44 31.10.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք կենգուրուների անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. «Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում: Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել […]
14:36 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, […]
14:30 31.10.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։ Խաչիյանը արձակվել է Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
14:19 31.10.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]
14:12 31.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ սիրիական Թել Աբյադից 15 հայ ընտանիքներ էին հեռացել, վերադառնո՞ւմ են նրանք թուրք-սիրիական համաձայնությունից հետո: Սինանյանը նշեց՝ ըստ վերջին տվյալների՝ թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ: «Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, […]
14:03 31.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «İyi» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար, և եթե Թուրքիայի նախագահ […]
14:02 31.10.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Նրանք, հիշեցնենք, պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները: Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի հետևանքով խառնաշփոթ ու վիճաբանություն սկսվեց: Քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն […]
13:53 31.10.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է անտեսել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումների ժամանակ դեմոկրատների հնչեցրած կոչը: Այս մասին Wall Street Journal-ին հաղորդել է նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերը: Ըստ նրա, Բոլթոնը հակված չէ համաձայնել դեմոկրատ-կոնգրեսականների մարտահրավերին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքը կարող է իր հաճախորդի անունից […]
13:50 31.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել […]
13:49 31.10.2019
Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ Սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան: Մաքսավորների բարեհամբույր վերաբերմունքը դրա համար բավարա՞ր է: Այս հարցերը լրագրողներն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս մասնավորեցրեց՝ դա սփյուռքահայի առաջին շփումն է Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ: «Դրա մասին է խոսքը, բայց բարեհամբույր դեմքը բավարար չէ»,- ասաց նա: Հարցին՝ ավելի խորքային ի՞նչ պատճառներ կան, […]
13:45 31.10.2019
Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Թոմ Մորիսոնը մտադիր է հրաժարական տալ, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով բարձրաստիճան պաշտոնատար Թիմ Մորիսոնը շուտով կհեռանա աշխատանքից»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Մորիսոնը մի քանի ամիս աշխատել է որպես Ռուսաստանի հարցերով խորհրդական. օգոստոսին […]
13:30 31.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ասում, որ իր գործն անշնորհակալ է: Վերջինս պարզաբանեց. «Անշնորհակալ է այն իմաստով, որ մարդիկ ասում էին՝ ոնց ենք չափելու, որ արդյունավետ եք աշխատել, մենք մյուս տարի ո՞նց իմանանք արդյունքը: Դժվար է ներկայացնել արդյունքները, ի տարբերություն մյուս գերատեսչությունների՝ մենք անում ենք աշխատանք, որը երկարաժամկետ է, մենք ստեղծում […]
13:23 31.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը […]
13:20 31.10.2019
«Շուտով կներկայացնեմ դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իմ արտոնագիրը կասեցվի»,- հոկտեմբերի 31-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզի խնդիրներին ծանոթ է և որ առաջիկայում հանդիպում կունենա նաև նախկին մարզպետի հետ՝ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով: Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք իր նախկին գործունեությունը չի կաշկանդի […]
13:16 31.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ մամուլում շրջանառվող քննարկումը, թե ԱԺ պետք է ներկայացվի օրենքի նախագիծ, որով մասնավոր մուլտիպլեքսի իրավունքը տրվելու է Հանրային հեռուստատեսությանը, և նա է որոշելու՝ ինչպես դա տնօրինել և ինչ հնարավորություններ տալ մասնավոր հեռուստաընկերություններին, դեռևս սաղմնային վիճակում է: Տիգրան Հակոբյանն ասել է, որ նախագիծը […]
13:15 31.10.2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական […]
13:10 31.10.2019
ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսել է Սփյուռքի ներուժի, Հայաստանի հնարավորությունների ու Սփյուռքը ներգրավելու քայլերի մասին: Բյուջեով 90 մլն դրամ էր նախատեսված Հայաստան որակյալ մասնագետներ ներգրավելու համար: «Եթե երիտասարդն ավարտում է արևմտյան ինչ-որ համալսարան ու առաջին տարուց կյարող է 150 հազար դոլարով աշխատանքի անցնել, դժվար է համոզել, որ գա […]
13:07 31.10.2019
Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և, ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն […]
13:00 31.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություններ է հրապարակել 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է […]
12:59 31.10.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով […]
12:56 31.10.2019
Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկով Արարատ Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ Նոր մարզպետը ներկայացավ, հայտնեց, որ Եղեգնաձորից է ու շնորհակալություն հայտնեց նշանակման համար։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան […]
12:53 31.10.2019
Հեղափոխությունից հետո շատե՞րն են հայրենադարձվել: Հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս խորհուրդ տվեց թվային տվյալներ ճշտելու համար դիմել Միգրացիոն ծառայություն: Ճշտող հարցին՝ կա՞ն հայրենադարձվողներ, նա պատասխանեց. «Իհարկե, կան, ես անձանց, ընտանիքների եմ ճանաչում եմ, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքն ենք հայրենադարձվել: Ես այնտեղ […]