13:15 08.10.2024
Պաղեստինի կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Ռամալլահ քաղաքում, հայտարարել է Գազայի հատվածի վերականգնման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։ Ելույթ ունենալով կաբինետի նիստում՝ նա ասել է, որ «կառավարությունը կազմավորել է Գազայի հատվածի վերականգնման ազգային թիմ»։ Ինչպես նշել է Մուստաֆան, որին մեջբերում է WAFA-ն, այս խումբը «կգլխավորի Պլանավորման […]
12:59 08.10.2024
Երևանում հոկտեմբերի 8-ի և 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում […]
12:49 08.10.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
12:37 08.10.2024
Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային […]
12:31 08.10.2024
Ռուսաստանի հետ հակամարտության լուծումը Վրաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևոր առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
12:20 08.10.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 29 անշարժ գույք. 8 […]
12:14 08.10.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրմանն և զբաղվածության ապահովմանն ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական […]
12:10 08.10.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է առաջիկա չորս տարիներին իշխանությունների արտաքին քաղաքական ծրագրերի մասին։ Նա ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումն անվանել է «ամենակարևոր ազգային խնդիր»։ Վարչապետը նաև առաջնահերթություն է համարել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Կոբախիձեն խոսել է նաև հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորության մասին։ […]
11:58 08.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։ Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին: Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման […]
11:47 08.10.2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային […]
11:34 08.10.2024
Հոկտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ գումար է փոխանցել հոր բանկային հաշվին, սակայն անհայտ հանգամանքներում այն պարբերաբար ելքագրվել է: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում պարզել են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 1.49-ի սահմաններում, անհայտ անձը Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 56-ամյա տղամարդու […]
11:25 08.10.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
11:20 08.10.2024
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին անհրաժեշտ է համարում կանխել հարձակումները Լիբանանի վրա և աջակցել նրա պետական կառույցների գործառույթների իրականացմանը: Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարն այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։ Ինչպես նշված է բանակցություններից հետո արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ, Աբդել Աթին մատնանշել է, որ Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության […]
11:11 08.10.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ ընտրություններում իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի հնարավոր հաղթանակը կհանգեցնի «բացասական հետեւանքների» Իսրայելի համար։ Այս կարծիքը նա հայտնել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական պետության տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցման տարելիցի կապակցությամբ՝ սգո միջոցառման ժամանակ ելույթի ընթացքում։ «Հոկտեմբերի 7-ի հարձակումը երբեք չէր լինի, եթե ես […]
10:59 08.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման:
10:46 08.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ […]
10:38 08.10.2024
Մունք-Գերմանիա նախաձեռնությունը և ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղը հանդիպում են կազմակերպել Վառնայում: Վրթանես Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, կոչ է արել աջակցել շուրջ 120 000 բռնի տեղահանված արցախահայերին: Սրբազանն այցելել է նաև Մաաստրիխտ, եղել Վենետիկում: Մխիթարյան միաբանությունում տեղի է ունեցել «Փրկենք Հայկական ժառանգությունը Արցախում» խորագրով միջոցառում:
10:34 08.10.2024
Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի տեղեկացվածությունը, նախաձեռնում է մարզային հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՀ տարբեր մարզերում, կներկայացնեն ընթացիկ բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգը, կքննարկեն առաջարկվող փոփոխությունները և կպատասխանեն հարցերին: Առաջին երեք հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզերում՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, 11.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00 Լոֆթ կենտրոն Շիրակի մարզ, ք. Գյումրի, 11.10.2024թ.՝ […]
10:29 08.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։ Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու […]
10:24 08.10.2024
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Թեհրանը համարում է Վաշինգտոնի գլխավոր թշնամին և ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում: Հարցին, թե որ երկիրն է նա համարում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը, Հարիսն ասել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է․ դա Իրանն է, Իրանի ձեռքերին ամերիկացիների […]
10:16 08.10.2024
Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,4 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 537 կմ հյուսիս-արևելք։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:09 08.10.2024
Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարձակվել ռազմական բազաների, հետախուզական օբյեկտների կամ հրամանատարական կետերի վրա, բայց ոչ միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները նշում են, սակայն, որ Իրանի առանցքային միջուկային օբյեկտները ապագայում կարող են թիրախ դառնալ Թեհրանի կողմից հնարավոր հետագա էսկալացիայի դեպքում, եթե […]
10:00 08.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.7 դրամ:
21:55 07.10.2024
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Ի պատասխան լրատվամիջոցների հարցման՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող […]
21:47 07.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […]
21:39 07.10.2024
Իսպանիայի իրավապահ մարմինները ածխաջրածինների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի շրջանակում գործողություն են իրականացրել։ EFE գործակալության տվյալներով՝ մինչ այժմ հաղորդվել է 14 ձերբակալվածի մասին։ Նշվում է, որ կասկածյալները մաս են կազմել հանցավոր ցանցի, որը երկու տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, 182 միլիոն եվրոյի խարդախություն է կատարել: Իսպանիայի տարբեր նահանգներում, այդ թվում՝ Մադրիդում, արդեն 11 խուզարկություն է իրականացվել տներում […]