21:23 07.10.2024
Ընդդիմությունը, ի դեմս «Սրբազան շարժման», վերսկսել է իր ակտիվ գործողությունները: Նախ Համալիրում, ապա Հանրապետության հրապարակում դարձյալ տեղի ունեցան հավաքներ ու իշխանության հասցեին դարձյալ հնչեցին մեղադրանքներ ու հեռանալու կոչեր: Այդ ամենին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
21:15 07.10.2024
Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն: «Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-գրել է Երևանի քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում։
21:06 07.10.2024
«Ծաղկաձոր օփեն 2024» մրցաշարը դարձավ աշնան ամենահիշվող շախմատային իրադարձություններից մեկը։ Հայտնի լեռնադահուկային հանգստավայրում հավաքվել էին ավելի քան երկու հարյուր շախմատիստներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարը անցկացվեց 2 վարկանիշային խմբերով: Ներկայացնում ենք բոլոր մրցանակակիրներին: «Ա» խումբ՝ հիմնական մրցանակներ. 1-ին տեղ՝ ՄԳ Կարթիկ Վենկատարաման 2-րդ տեղ՝ ՄԳ Իգոր Լիսի 3-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Հակոբյան 4-րդ տեղ՝ […]
20:57 07.10.2024
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Վիկտոր Ամբրոզին և Գարի Ռավկանին՝ «գեների կարգավորման հիմնարար սկզբունքի»՝ միկրոՌՆԹ-ի և գեների արտահայտման մեջ դրա դերի բացահայտման համար։ ՄիկրոՌՆԹ-ները համեմատաբար կարճ մոլեկուլներ են, որոնք կարգավորում են սպիտակուցի և ՌՆԹ-ի սինթեզի գործընթացը՝ հիմնված ԴՆԹ-ում կոդավորված ժառանգական տեղեկատվության վրա: ՄիկրոՌՆԹ-ները հայտնաբերվել են ավելի քան 30 տարի առաջ, և այսօր դրանց […]
20:48 07.10.2024
Ղազախստանի առողջապահության նախարարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը համաճարակային իրավիճակի նկատմամբ՝ կապված Մարբուրգ վիրուսի բռնկման հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումից հետո երկրի օդանավակայաններում կսկսեն չափել ուղևորների մարմնի ջերմաստիճանը։ «Առողջապահության նախարարությունը ուշադիր հետևում է Մարբուրգ վիրուսի համաճարակային իրավիճակի զարգացմանը։ Միջազգային օդանավակայաններում հիվանդության տարածումը կանխելու նպատակով, երկրի սահմանին իրականացվում է սանիտարական և կարանտինային հսկողություն»,- հայտնում է Ղազախստանի ԱՆ […]
20:40 07.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից […]
20:32 07.10.2024
Տավուշի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։ Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։ Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, մեր քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։ Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։
20:24 07.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արզումանյան փ. 16/1, 16/2, 16/3, 18, 20 շենքեր, Արզումանյան փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փ. 11 շենք, Շինարարների փ. 3, 5, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան […]
20:15 07.10.2024
Արզումանյան փ. 10 և 17 շենքերի բնակիչների հետ շարունակվում են վերականգնման ծրագրի վերաբերյալ բանակցությունները: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, ըստ որի՝ նախկին շենքի փոխարեն կկառուցվի նորը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա […]
20:07 07.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Հասանք Մոսկվա» գրառմամբ։ Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
20:05 07.10.2024
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական […]
19:53 07.10.2024
Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ […]
19:43 07.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]
19:35 07.10.2024
Հոկտեմբերի 7-ին` ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում: Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։ Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ևս 2 […]
19:25 07.10.2024
Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար, Ծրագրի խորհրդի համանախագահ Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։ Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է […]
19:16 07.10.2024
ՌԴ-ն կապեր է պահպանում Իսրայելի հետ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման պլաններ չկան, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք որոշակի շփումներ ունենք Իսրայելի հետ», – ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե այժմ ռուսական կողմը կապ պահպանո՞ւմ է Իսրայելի հետ։ Այն հարցին, թե արդյո՞ք նախատեսված է […]
19:06 07.10.2024
Ինդոնեզիայում ձկնորսները անհետացած 68-ամյա ամերիկուհու դին հայտնաբերել են շնաձկան ստամոքսում, հայտնում է Sun-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Պուլաու Ռեոնգ կղզում դայվինգի ժամանակ ուժեղ հոսանքը քշել է զբոսաշրջիկին։ Փրկարարները ութ օր անհաջող որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Կիրակի օրը տեղի բնակիչները գիշատիչ ձուկ են բռնել։ «Շնաձկան հետ ինչ-որ բան այն չէր, ես մտածեցի, […]
18:57 07.10.2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: […]
18:49 07.10.2024
«Աշխատանքային այցով մեկնեցի Մոսկվա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք՝ վարչապետը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
18:42 07.10.2024
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3583 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 239 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 776, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 230, վարելիս հեռախոսից […]
18:35 07.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողովին և ղեկավար կազմի ընտրությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը և գլխավոր քարտուղար Մատյաշ Պեչովնիկը, ՀՀ բուհերի, մարզական ֆեդերացիաների և համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի […]
18:28 07.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները կկայանան երեքշաբթի օրը Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում […]
18:24 07.10.2024
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ Ա.Զ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հաղորդման կապակցությամբ իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ստացվել վերջինիս՝ նշված վնասվածքն ստանալու մի շարք հանգամանքների վերաբերյալ: […]
18:16 07.10.2024
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, […]
18:12 07.10.2024
Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ […]
18:06 07.10.2024
Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […]
17:54 07.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում […]
17:48 07.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […]