Բոլոր լուրերը – Page 8597 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Վիճաբանություն զոհված զինծառայողների ծնողների և մի կնոջ միջև կառավարության դիմաց

12:40 10.10.2019

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողների և մի կնոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին գործադիրի շենքի առջև և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիա իրականացնելիս մի կին է մոտեցել զոհված զինծառայողների ծնողներին և վիրավորական արտահայտություններ արել, մասնավորապես ասել է, թե բավական է «մուրացկանի նման […]

̰
Սերժ Թանկյանի հետ սելֆիներ անելու համար հերթ էր գոյացել

12:35 10.10.2019

WCIT 2019 համաժողովում իր ելույթից հետո Սերժ Թանկյանը հանդիպել է նաև երկրպագուների հետ: Ստորագրությունների ու սելֆիների հերթ էր գոյացել դռների մոտ:  

̰
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները երբևէ եղած ամենասառը վիճակում են. Ցինկեր

12:30 10.10.2019

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններին՝ նշելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև քաղաքական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ երբևէ այդքան սառը չէր եղել: Ցինկերի խոսքով՝ Թուրքիան գնում է աստիճանական քայքայման և իշխանության դեգրադացման ճանապարհով: Թուրք-իսրայելական հարաբերությունները, ըստ Ցինկերի, կարող են կարգավորվել, եթե նոր իշխանություն […]

̰
Հետադարձ հայացք՝ Ցյուրիխյան արձանագրություններին

12:23 10.10.2019

2009-ի հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ, նախապես էինք պլանավորում ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել՝ նախ` Երեւանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում, սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:

̰
1,5 տարում 19 տարով հետ ենք տարել զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին փոխհատուցման պրոցեսը. Փաշինյան

12:18 10.10.2019

Կառավարության որոշմամբ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման […]

̰
Գյումրիում հիմնական ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացմանն աջակցություն կտրվի

12:14 10.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, […]

̰
Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

12:10 10.10.2019

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:

̰
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով ՄԻՊ-ն ուղերձ է հղել

11:59 10.10.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները […]

̰
Գյումրիում կլինի իսրայելական տնտեսական գոտի. Ցինկեր

11:50 10.10.2019

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Գյումրիում ստեղծվում է իսրայելական ազատ տնտեսական գոտի: «30 հեկտար տարածք է նախատեսված, որպեսզի այնտեղ կառուցվի ազատ տնտեսական գոտի, որը նաև հնարավորություն կտա ավելի հեշտ կապվել ԵԱՏՄ տարածքի հետ»,-ասել է Ցինկերը: Նա նաև ասել է, որ Հայաստանում կան […]

̰
Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի քաղաքացիները մինչև տարեվերջ կարող են այդ երկրներում ՀՀ քաղաքացիություն ստանալ

11:46 10.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտնեց՝ նպատակ կա երկարաձգել նշված որոշման գործողության ժամկետը: Սիրիայի, Լիբանանի, Իրաքի քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանան այդ պետություններում: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 […]

̰
Իսրայելին հաջողվել է հավասար լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ. Ցինկեր

11:40 10.10.2019

Իսրայելի իշխանությանը հաջողվել է հավասարապես լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ և ՌԴ իշխանությունների հետ: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ իսրայելական արտաքին քաղաքականությունը բավական հաջող է իրականացվում: «Հայաստանը կարող է ուսումնասիրել այդ փորձը, որպեսզի միակողմանի քաղաքական կուրս չիրականացվի: Չստացվի, որ վերջ, մենք մի կողմից անցանք մյուս կողմ, դա ոչ մի […]

̰
Իսրայելը չի նախատեսում մոտ ապագայում դեսպանատուն բացել ՀՀ-ում. Ցինկեր

11:35 10.10.2019

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ նշելով, որ չնայած հայկական կողմը որոշել է դեսպանատուն բացել Իսրայելում, սակայն Իսրայելը մոտ ապագայում դեսպանատուն չի բացի ՀՀ-ում, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: «Հայաստանի և Իսրայելի միջև չկա առևտրային մեծ համագործակցություն, դա ևս ցուցիչ է, […]

̰
Փաշինյանը կընդունի զոհված զինծառայողների մայրերին

11:34 10.10.2019

Զոհված զինծառայողների մայրերի անունից Մարգարիտա Խաչատրյանը (տիկին Մառոզ) այսօր կառավարության առաջ հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է հանդիպման վերաբերյալ։ Խաչատրյանը հայտնեց, որ վարչապետի օրակարգն այս օրերին հագեցած է, Փաշինյանը չի կարող այսօր հանդիպել կանանց հետ, բայց խոստացել է առաջիկա օրերին ընդունել նրանց։

̰
Շատ հավանական է, որ Իսրայելում կլինի Հայաստանի նոր դեսպան. Ալեքսանդր Ցինկեր

11:30 10.10.2019

Իսրայելցի քաղաքագետ, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ նշելով, որ պետք է ակտիվացնել դրանք, մանավանդ որ հայկական կողմը որոշել է դեսպանատուն բացել Իսրայելում: «Ես անգամ որոշել եմ, թե որտեղ ամենալավը կլիներ հայկական դեսպանատունը: Բայց նաև մասնագետների հարց կա: Շատ հավանական է, որ Իսրայելում Հայաստանի նոր դեսպան […]

̰
Վարչապետն աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան

11:27 10.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:

̰
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին

11:24 10.10.2019

2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Շաքե Իսայանը, Հովհաննես Հովհաննիսյանը […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հաագայում

11:21 10.10.2019

Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդեռլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Անթոնի Բրույնի հրավերով:

̰
Բայդենն առաջին անգամ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու կոչ է արել

11:18 10.10.2019

Թրամփը Զելենսկուն խնդրել էր ուսումնասիրել Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում:

̰
Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. ՀՀ վարչապետ

11:11 10.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սիրիայում ստեղծված իրավիճակին: «Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը […]

̰
Շախմատի պատանեկան ԱԱ. Շանթ Սարգսյանը և Աստղիկ Հակոբյանը առաջատարների թվում են

11:02 10.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից  առայժմ առավել հաջող են հանդես գալիս Շանթ Սարգսյանը` (Մ18) և Աստղիկ Հակոբյանը՝ (Մ14):  Նրանք 8 տուրից հետո վաստակել են 6 միավոր և տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:  Արթուր Դավթյանը՝ (Մ18) և Մամիկոն Ղարիբյանը՝(Մ16) վաստակել են […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

10:58 10.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ […]

̰
Կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի

10:56 10.10.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի կգումարի: Այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 38-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի, մեկ հարց հանվել է օրակարգից: Ինչպես տեղեկանում ենք E-gov.am կայքից, կառավարությունն այսօր կքննարկի հարցերի լայն շրջանակ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններից մինչև Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատում: Կառավարության նիստի օրակարգը՝ այստեղ:

̰
ՀՀ-ում կբացվի էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

10:50 10.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրատեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) […]

̰
Այսօր մեկնարկում է Սամբոյի աշխարհի երիտասարդական ու պատանեկան առաջնությունը. Հայաստանն ունի 18 մասնակից

10:45 10.10.2019

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր կմեկնարկի սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Մրցումները կտևեն 5 օր: Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): […]

̰
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը պահպանում է տեղն առաջատարների խմբում. Չիգորինի հուշամրցաշար

10:40 10.10.2019

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն առայժմ ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 5 պարտիաներից 4-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 4,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Հայկ […]

̰
Լեգենդար դարպասապահ Պետեր Չեխը ֆուտբոլից տեղափոխվում է հոկեյ

10:31 10.10.2019

Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան կշարունակի հոկեյում: Այդ մասին նա գրել է Թվիթերում և լուսանկար հրապարակել: 37-ամյա լեգենդար դարպասապահը հանդես կգա «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում, որը հանդես է գալիս պատանեկան լիգայում: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հոկեիստի դերում Չեխի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։  Չեխը գրել է, որ […]

̰
Շիրակի մարզում կցորդիչով մեքենան թեքվել է, մեքենաներով բեռնված կոնտեյները գլորվել է ձորը

10:25 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 00:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կցորդիչով ավտոմեքենան թեքվել է ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
̰
ՀՀ ԱԳՆ-ը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

10:11 10.10.2019

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական […]

̰
Գյումրիում Հայաստան-Լիխտենշտեյն երիտասարդական հավաքականների խաղի մուտքը կլինի անվճար

10:09 10.10.2019

Հայաստանի Մ21 երիտասարդական հավաքականը վաղը և հոկտեմբերի  14-ին Եվրո-2021թ-ի ընտրական փուլի երկու հանդիպում կանցկացնի համապատասխանաբար Լյուքսեմբուրգի և Իտալիայի երիտասարդական հավաքականների հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի հետ խաղը  կանցկացվի Գյումրիի քաղաքային մարզադաշտում:  Մուտքը կլինի տոմսերով, սակայն անվճար: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունն արդեն հայտնել է, որ հանդիպման անվճար տոմսերը հնարավոր կլինի ստանալ […]

̰
BACK_TO_TOP