12:23 10.10.2019
Ինչպե՞ս Ցյուրիխը դիմավորեց մեզ
2009թ. հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ նախապես էինք պլանավորում` ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել. նախ` Երևանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:
Դեռ շենքից շատ հեռու արդեն ամենուր կարգը պահպանող անվտանգության ծառայողներ էին, իսկ անհրաժեշտ ստուգումների վայրերում՝ բավական շատ հերթեր: Այդ մուտքը նախատեսված էր միայն լրագրողներիս համար, բայց շուտ ներս մտնել չհաջողվեց: Արձանագրությունների ստորագրումը լուսաբանել ցանկացող լրագրողները շատ էին՝ ոչ միայն հայ և թուրք, այլև շատ էին ռուսական, եվրոպական ու ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ հազարից ավելի: Բայց ամենից շատ հայ և թուրք լրագրողներն էին, այսպես ասած, իրար ուշադիր զննում: Իրար հետ խոսելիս էլ միմյանց ասում էինք՝ «էն էլ մեր հարեւանները», իբր որ չհասկանան: Ի վերջո, շենք մտանք: Փաստաթղթերի ստորագրումը նախատեսված էր իրականացնել Ցյուրիխի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում: Լրագրողների համար այդ իրադարձությանը հետևելու համար մի քանի տեղ էր նախատեսված. նախ բոլորս հավաքվեցինք ընդհանուր սրահում, որը նախատեսված էր էկրանից հետևելու համար, բայց դրանից հետո արդեն բաժանումներ արվեցին. ոմանք պիտի հետևեին դարձյալ ընդհանուր սրահում, ոմանք՝ ստորագրման սրահի վերևի հատվածի կամարակապ պատշգամբից: Մեզ աշխատելու համար տեղ էր հատկացված հենց այդ պատշգամբում:
Չերչիլն ու հայ-թուրքական արձանագրությունները
Հենց սկզբից ուշադրություն գրավեցին պատշգամբից երևացող սրահում կախված հուշատախտակն ու դրա վրա գրված Չերչիլ անունը: Երևի հենց այդ պատճառով ստորագրման սրահը պատահական չէր ընտրվել. Ցյուրիխի համալսարանի այս դահլիճում մոտ 60 տարի առաջ Մեծ Բրիտանիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ծավալուն ճառ էր ասել՝ խոսելով անվտանգ Եվրոպա ստեղծելու անհրաժեշտության մասին: Դրանից տարիներ անց Եվրոպայում միակ փակ սահմանն ունեցող հարևանները պիտի այդ փակ սահմանների բացումը նախատեսող փաստաթուղթ ստորագրեին:
Սպասումի ժամերը, երաժիշտները, տաք սուրճն ու խնձորի դատարկվող զամբյուղները
Արձանագրությունների ստորագրումը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 20.00–ին: Ժամը մոտենում էր, բայց դահլիճում հիմնականում նվագախմբի տղաներն ու տեխնիկական աշխատողներն էին այս ու այն կողմ անում:
Արարողությանը սպասող լրագրողներիս համար միջանցքում սեղաններ էին դրված, որոնց վրա տաք սուրճ, քաղցրեղեն ու մեծ զամբյուղներով խնձոր էր դրված: Լրագրողները ներսուդուրս էին անում, խոսում, վայելում տաք սուրճը, խրթխրթացնում համեղ խնձորները: Դրան զուգահեռ՝ դեպքի վայրից եթերում պատմում, թե ինչ է տեղի ունենում: Թվում էր՝ եթե գլխավոր իրադարձությունը տեղի չի ունենում, ասելու բան հազիվ լինի: Բայց սա հերթական ապացույցն էր, որ լրագրողի համար «իրադարձություն չկան» արդեն իրադարձություն է: Հիշում եմ, որ գլխավոր իրադարձության սպասման այդ երկար ժամերին ստուդիայում աշխատող գործընկերոջս՝ Դիանա Հարությունյանի հետ 5-6 անգամ հեռախոսային կապով եթերում զրուցում էինք հենց մեր շուրջ տեղի ունեցողի մասին: Պարզ հիշում եմ՝ ինչպես էինք ծիծաղում, երբ արդեն քանիերորդ անգամ դատարկվում էին խնձորի զամբյուղները ու հերթական անգամ լցվում…
«Associated Press»-ի և «Washington post»-ի առաջին արտահոսքը
Ստորագրման արարողությանը սպասելու հերթական ժամն էր լրանում: Բոլորի համար պարզ էր միայն մեկ բան. ինչ–որ բանում անհամաձայնություն կա, և դրա համար հետաձգվում է ստորագրումը: Հանկարծ «Associated press»-ից տարածվեց առաջին տեղեկությունը՝ «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց»: Սա նոր քննարկումների տեղիք տվեց: Ավելի ուշ «Washington post»-ի մեր գործընկերը տեղից հաղորդեց. «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից և միաժամանակ երկու հեռախոսով խոսում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում է, իսկ Նալբանդյանը հրաժարվում է գնալ…»: Թե ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը ավելի ուշ պատմեց:
Քլինթոնի հուշերը
Այդ օրվա մասին Հիլարի Քլինթոնը պատմել է իր հեղինակած «Hard choices» գրքում: Այն լույս տեսավ 2014թ. հունիսին, երբ Հիլարի Քլինթոն այլևս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում չէր:
Հուշերի այդ գրքում նա հետևյալն էր գրել.
«Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ՝ ականատեսը լինելու պայմանագրի ստորագրմանը: Հաջորդ օրը հյուրանոցից մեկնում էի Ցյուրիխի համալսարան, որտեղ տեղի էր ունենալու արարողությունը: Սակայն խնդիրներ առաջացան Նալբանդյանի՝ Հայաստանի նախարարի հետ, ով համառում էր: Նա անհանգստանում էր, որ Դավութօղլուն պլանավորել էր ելույթ ունենալ ստորագրելու ժամանակ ու Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից: Դա նշանակում էր, որ ամիսներ տևած բծախնդիր բանակցությունները կարող են տապալվել: Իմ ավտոմեքենաների շարասյունը հետ շրջեցինք և ետ սլացանք դեպի Ցյուրիխի «Գոլդեն Գրանդ» հյուրանոց: Մինչ ես սպասում էի մեքենայում, Ֆիլիպ Գորդոնը շվեյցարացի առաջատար բանագնացի հետ վերև բարձրացավ Նալբանդյանին գտնելու և նրան ստորագրելու արարողությանը բերելու համար: Բայց նա անդրդվելի էր: Ֆիլիպը ներքև իջավ՝ զեկուցելու իրավիճակը: Իմ մեքենան արդեն կանգնած էր հյուրանոցի հետևում: Ես սկսեցի աշխատել, հեռախոսով հավաքեցի Նալբանդյանի համարը, իսկ երկրորդ գծով զանգեցի Դավութօղլուին: Ի վերջո, ես վերև բարձրացա՝ անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ի՞նչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք: Երկու կողմն էլ համաձայնեց այս տարբերակին»:
P.S
Օրն ավարտվեց: Առավոտյան նախաճաշից հետո լրագրողներս լքեցինք շվեյցարական քաղաքը: Ցյուրիխը շարունակեց իր կյանքով ապրել: Իսկ Ցյուրիխյան արձանագրությունները ուղղակի մնացին թղթի վրա:
Հեղինակ՝ Քրիստինե Ալագուլյան
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...