14:15 10.10.2019
ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում անցկացվող «Մաստերս-1000» մրցաշարի շրջանակներում հանդիպել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ: Աշխարհի 9-րդ ռակետը հանդիսացող Խաչանովը զիջել է իտալացուն 3:6, 5:7 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե: Ֆոնյինին հաջորդ փուլում կմրցի Դանիիլ Մեդվեդև (ՌԴ) – Վաշեկ Պոսպիշլ (Կանադա) զույգի հաղթողի հետ: «Մաստերս-1000»-ը, որի մրցանակային ֆոնդը կազմում է […]
14:07 10.10.2019
Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որ եկել է Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել Հայաստանից: Նա սթորի բաժնում հրապարակել է Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի լուսանկարներ: Դրանից բացի՝ Օհանյանը լուսանկար է հրապարակել իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և մակագրել. «Շատ զբաղված տարի էր այն բանից […]
13:59 10.10.2019
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: […]
13:54 10.10.2019
Կառավարությունը որոշեց «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 425 մլն 842 հազար դրամ գումարից 424 մլն 603 հազար դրամը հատկացնել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրամաշնորհ տրամադրելու նպատակով: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, առիթից օգտվելով, ներկայացրեց Սևանից բացթողումների հետ կապված գործընթացը: Նա հիշեցրեց՝ վարչապետը հանձնարարական էր տվել Սևանից […]
13:49 10.10.2019
Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելում տեղի ունեցող ներքաղաքական խմորումների մասին՝ նշելով, որ դա խանգարում է երկրում կայունություն հաստատել: «Մի քանի ամսում հնարավոր չէ փոխել ժողովրդին: Եթե մի քանի ամիս առաջ մարդիկ մի քաղաքական ուժին են ձայն տվել, այսօր նրանք չեն փոխվի»,- ասել է Ցինկերը՝ նշելով, որ ցանկալի չէ գնալ […]
13:46 10.10.2019
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պարզաբանել է, թե ինչու են վիճակահանությունների ժամանակ առանձնացվում ՌԴ-ի և Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի ու այլ երկրների հավաքականները: Չեֆերինի խոսքերով` դա արվում է անվտանգության, այլ ոչ քաղաքական նկատառումներով: «Անվտանգությունը մեզ համար ամենակարևոր պայմանն է: Ցանկացած մրցաշարի համար վիճակահանություններ անցկացնելիս մենք նկատի ենք ունենում բոլոր հնարավոր վտանգները: Այնպես են կազմակերպվում վիճակահանությունները, որ […]
13:41 10.10.2019
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ կառավարության հավանությանը: Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու […]
13:40 10.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է իր և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումն անհնար: Այդ մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը դեմ են»,- ասել է Զելենսկին` չմանրամասնելով, թե ում նկատի ունի: Ուկրաինայի նախագահի խոսքերով` առայժմ քննարկվում է միայն միջազգային՝ «նորմանդյան ձևաչափով» հանդիպման հնարավորությունը: Ժամկետները […]
13:33 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ խաղողի մթերմանը: «Այսօր ես արձանագրեցի, որ ըստ էության՝ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք: Ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա: Սա, կարծում եմ, հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա: […]
13:26 10.10.2019
«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ընթացքում պատմել է, որ Քննչական կոմիտեի Երևանի կենտրոն բաժանմունքում հարցաքննության միջոցով իրենց դիրքորոշումն են հայտնել տեղի ունեցած հարձակման վերաբերյալ: Ըստ Փոստանջյանի՝ տեղի ունեցածը ոչ միայն լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու ձև է, այլև խուլիգանության տարրեր պարունակող քայլ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 4 հոգի հարձակվել էին […]
13:25 10.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն […]
13:22 10.10.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, […]
13:19 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսելով Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ աշխատանքում գրանցած հերթական հաջողության մասին՝ կառավարության անդամներին նաև տեղեկացրեց. «Ի միջի այլոց, այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ ծափահարություններով շնորհավորենք պարոն Անանյանին»: Վարչապետի խոսքին հետևեցին ծափահարությունները:
13:11 10.10.2019
«Ես մտահոգություններ եմ լսում, որ խաղողի մթերման հետ կապված և ընդհանրապես մեր վիճակագրությունն այնքան էլ իրական չէ: Դա որոշակիորեն կապված է նախկինում գոյություն ունեցող մեխանիզմների հետ»,- կառավարության այսօրվա նիստում դիմելով Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ ընդհանրապես տեսակետ կա, որ վիճակագրության մեթոդաբանության և աղբյուրների հետ կապված պետք է […]
13:10 10.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ խաղողի մթերումների վերաբերյալ վիճակագրություն կա՞: Ավանեսյանը պատասխանեց, որ օպերատիվ տեղեկություններ կան երեկվա դրությամբ, թեպետ ճշգրտումների կարիք կա: Ըստ նախնական օպերատիվ տեղեկությունների՝ արդեն իսկ մթերվել է 160 հազար տոննա խաղող, որը մոտ 37 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշներն են: Ավանեսյանը […]
13:00 10.10.2019
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10։39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել […]
12:55 10.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում Սահմանեց ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը։ Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները: Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ […]
12:54 10.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քարդաշյան քույրերը՝ Քիմը և Քորթնին, իրենց երեխաների հետ Հայաստանում էին: Այդ ընթացքում նրանց մյուս քույրը՝ Քլոեն Instagram-ի «սթորիզ» բաժնում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքի մեջ պահում է Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ՝ պատված փայլուն քարերով: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հայաստան կատարած այցի ընթացքում Քլոեն ուղեկցել է ավագ քրոջը՝ […]
12:50 10.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, […]
12:45 10.10.2019
«Գաղտնիք չէ, որ Իսրայելը աշխարհում խոշոր ռազմական արտադրանք է ստեղծում: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես լսել եմ, որ հայկական ուժերը վերջերս կարողացել են ոչնչացնել իսրայելական դրոն, որն օգտագործվել է Ադրբեջանի կողմից: Դա խոսում է այն մասին, որ հայկական ՀՕՊ-ը բավական լավ զարգանում է»,- այսօրվա մամուլի ասւոլիսի ժամանակ հայտարարել է իսրայելցի […]
12:42 10.10.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից:
12:40 10.10.2019
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողների և մի կնոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին գործադիրի շենքի առջև և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիա իրականացնելիս մի կին է մոտեցել զոհված զինծառայողների ծնողներին և վիրավորական արտահայտություններ արել, մասնավորապես ասել է, թե բավական է «մուրացկանի նման […]
12:30 10.10.2019
Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններին՝ նշելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև քաղաքական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ երբևէ այդքան սառը չէր եղել: Ցինկերի խոսքով՝ Թուրքիան գնում է աստիճանական քայքայման և իշխանության դեգրադացման ճանապարհով: Թուրք-իսրայելական հարաբերությունները, ըստ Ցինկերի, կարող են կարգավորվել, եթե նոր իշխանություն […]
12:23 10.10.2019
2009-ի հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ, նախապես էինք պլանավորում ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել՝ նախ` Երեւանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում, սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:
12:18 10.10.2019
Կառավարության որոշմամբ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման […]
12:14 10.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, […]
12:10 10.10.2019
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:
11:59 10.10.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները […]