11:50 06.10.2019
29 տարեկան հասակում մահացել է Նովոսիբիրսկի «Սիբիրի» նախկին հոկեիստ Սամվել Մնացյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական կայքը: 2018-ի ամռանը Մնացյանի մոտ ողնաշարի չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ սպորտսմենին անհապաղ բուժում է հարկավոր։ Շուրջ կես տարի Մնացյանը բուժվել է գերմանական Ֆրայբուրգում։ Նա քաջաբար պայքարել է քաղցկեղի […]
11:33 06.10.2019
«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կիսվել է իր տպավորություններով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում դուբլի հեղինակելուց հետո: «Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենաուշագրավ խաղն է: Անցած մրցաշրջանում Համբուրգում ես դարձա հեթ-տրիկի հեղինակ, բայց այս խաղը ինձ համար ավելի մեծ նշանակություն ուներ: Երկու տարի առաջ ես խաղում էի Գերմանիայի […]
11:17 06.10.2019
Ավստրալիայում ձկնորսը մահացել է ծովային օձի խայթոցից: Ըստ The Mirror- ի տեղեկությունների՝ այդպիսի դեպք տեղի չէր ունցել վերջին 80 տարվա ընթացքում: Անգլիայի Դորսեթ նահանգի Պուլե քաղաքից 23-ամյա Հարի Էվանսը 2018 թվականի հոկտեմբերին աշխատել է Ավստրալիայի ափերի ուռկանակիր նավի վրա: Տղամարդը նայելիս է եղել, թե ինչ է ընկել ձկնորսական ցանցի մեջ, երբ նրան կծել է 1,5 […]
11:02 06.10.2019
Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա.-ն տեղում մահացել […]
10:48 06.10.2019
Հաճախ հղի կանայք բողոքում են տոքսիկոզից, որն արտահայտվում է սրտխառնոցով: Այնուամենայնիվ, գիտնականները համոզված են, որ առավոտյան ուժեղ սրտխառնոցը մեծացնում է հղի կնոջ ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգն ավելի քան 50%-ով: Նրանք այդ եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով գրեթե 500,000 կանանց: Որոշ կանայք ունեցել են խանգարում, որը հայտնի է որպես hyperemesis gravidarum (հղիների ուժգին փսխում), գրում […]
10:33 06.10.2019
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 15-24-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները։ Մասնավորապես՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու […]
10:17 06.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ և կից գրել. «Գնում ենք Հայաստան»: Հայաստան են ժամանել Սերժ Թանկյանն ու Էրիկ Իսրայելյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նրանք մասնակցելու են Տեղեկատվական […]
10:00 06.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Թանկագին հյուրեր ունենք»։ Հիշեցնենք, որ հյուրերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու WCIT համաժողովին։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ին։
00:05 06.10.2019
ՌԴ Կուբան քաղաքում տղային փակել են «Пятая авеню» առևտրային կենտրոնի պահոցում, գրում է РЕН ТВ–ն: Նշվում է, որ կենտրոնի աշխատակիցները պահոցից տղայի ձայներն են լսել և փորձել նրան հանել՝ գտնելով բանալին: Աշխատակիցները չեն կարողացել բացել պահոցը և կոտրել են փականը, որպեսզի տղային դուրս հանեն: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է տղան անցկացրել […]
00:00 06.10.2019
«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակից և գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը լուսանկարվել է իրեն պատկանող Skims ապրանքանիշի շտկող ներքնազգեստով: Հրապարակումը հայտնվել է Քարդաշյանի Instagram-ի էջում: Գովազդային լուսանկարում Քիմ Քարդաշյանը ֆոտոխցիկին դեմքով կանգնած ներկայանում է սև տոպով և Fits Everyone հավաքածուի անդրավարտիքով: Հեռուստաաստղի երկրպագուներին ուրախացրել է Քարդաշյանի ֆոտոշարքը: «Որքան գեղեցիկ ես, Քիմ: Ես քեզ շատ եմ սիրում», «Իսկական թագուհի», […]
23:53 05.10.2019
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը պատմել է, որ նա քաղցկեղի բուժումից հետո ստացած վարակի հետևանքով կարող էր մահանալ, գրում է The Guardian–ը: Նշվում է, որ 72-ամյա դերասանի մոտ 2017-ին ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ: Դերասանը քիմիոթերապիայի փոխարեն նախընտրել էր վիրահատությունը: Նա լոնդոնյան հիվանդանոցում անցկացրել էր 11 օր։ Այդ ժամանակ երգիչը չեղարկել էր համերգները և սկսել էր ժամանակ […]
23:51 05.10.2019
Մեծ Բրիտանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկն օդանավակայանում կորցրել է գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել։ Այս մասին հայտնում է The Sun-ը: 36-ամյա կինն իր ամուսնու և 2 երեխաների հետ Թուրքիա էր մեկնել՝ հանգստանալու: Հանգստյան վերջին օրը, վերադարձի թռիչքից րոպեներ առաջ, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ գտնվող քաղաքացիներն օգնել են նրան շտապօգնություն կանչել, ինչից […]
23:47 05.10.2019
Սերբիայի հետ հաջորդ համաձայնագիրը ռազմատեխնիկական է լինելու։ Համաձայնագիրը կնքման փուլում է։ Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը, այս մասին հայտնել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Սերբիայի այցն ավարտելուց հետո ՀՀ նախագահը ժամանել է Ժնև․ այստեղ որպես գլխավոր խորհրդատու հրավիրված է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հանձնաժողովի նախաձեռնած նշանավոր անձանց պանելին։ Պանելը, որին մասնակցում են 7 խորհրդատուներ, […]
23:45 05.10.2019
Իսպանիայի Կատալոնիա քաղաքի Կամբրիլս հանգստավայրում 14 զբոսաշրջիկ է թունավորվել քիմիական նյութերից: Նրանցից 6-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի պատճառով, որը հյուրանոցի մարզասրահի և սպա սրահի մոտակայքում պահեստային բաքը սխալմամբ լցրել էր սպիտակեցնող և աղաթթվի խառնուրդով: Դրանից հետո քիմիական ռեակցիա է տեղի ունեցել, որի հետևանքով հանգստացողները […]
23:40 05.10.2019
Արքայազն Հարրին դատի է տվել Тhe Sun և Daily Mirror կայքերին, գրում է The Guardian-ը: Նա մեղադրում է լրատվամիջոցներին ձայնային հաղորդագրությունները գաղտնալսելու մեջ: Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հաստատել է դատական հայցի առկայությունը, սակայն չի մանրամասնել՝ խոսքը վերաբերում է արքայազն Հարրիի, Մեգան Մարքլի, թե նրանց մոտիկ շրջապատից մեկի հեռախոսազանգերը լսելուն: Երկու հայցերը դատարան են ներկայացվել սեպտեմբերի […]
23:35 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8.2 միավորով: Ըստ sofascore.com կայքի` հանդիպման լավագույն խաղացող […]
23:29 05.10.2019
Հոկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» […]
23:20 05.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից, էլի ենք անելու։ Մենք հպարտ ենք , որ […]
23:18 05.10.2019
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը շատ կարևոր է համարում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանն աջակցող հայտարարությունը: Այդ մասին հայտնում է RT-ն: Պատգամավորը հիշեցրել է, որ երկու երկրների ժողովուրդները պատմականորեն սերտորեն կապված են մշակութային ավանդույթներով և բարիդրացիական հարաբերություններով: «Ցավոք, ներկայումս գործող Վրաստանի ղեկավարությունը չի նպաստում մեր […]
23:16 05.10.2019
«Մի քանի զարմանալի կետեր կային Սոչիում Ալիևի ելույթի հետ կապված․ նախ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ պարոն Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անց, և կա՞ր գոնե մեկ նոր թեզ այս ելույթում: Կա՞ր գեթ 1 նախադասություն, որը կարող էր խաղաղության մասին դիսկուրս առաջացնել: Ոչ, բացարձակ չկար: Այսինքն՝ այսքան մտորելուց հետո իրենք հասկացան, որ ոչ մի նոր բան չունեն […]
22:57 05.10.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մեկնաբանել բանտարկյալներին ներում շնորհելու վերաբերյալ տարածված մեկ այլ, բոլորովին նորսկանդալային տեղեկությունը: Համաձայն որի՝ նախագահի համաներման շնորհիվ ազատության մեջ է հայտնվել անչափահասի հետ սեռական կապի հետևանքով բանտում հայտնված դատապարտյալը: «Համաներման հարցի շուրջ բացատրութուններ տալու իրավունք չունեմ: Կարող եք սպանել ինձ՝ համաներման մասին մեկնաբանություն չեմ անի »,- վրացի լրագրողներին ասել է քաղաքի […]
22:46 05.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան։ Նա մասնակցելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019), որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը։ Վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:
22:40 05.10.2019
«Շանթի» եթերում ավարտվել է 24 մասից բաղկացած «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրերից զբաղեցրել էր վարկանիշային ամենաբարձր սանդղակները: Ամեն սերիայի հետ շարունակում էր աճել ֆիլմի թե՛ վարկանիշը և թե՛ ծածկույթը՝ մրցակցությունից դուրս թողնելով այլ հեռուստանովելները: Ինչպես է հեռուստալսարանը գնահատում ֆիլմի վրա կատարված աշխատանքը. SHANTNEWS-ի հարցախույզը հանրապետության տարբեր բնակավայրերում: Այն, որ «Թղթե […]
22:25 05.10.2019
Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» […]
22:14 05.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]
21:55 05.10.2019
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերթական անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ՌԴ-ի հետ շարունակելու Պրահայի ձևաձափով հանդիպումները: «Մենք սպասում ենք Ռուսաստանի՝ Կարասինին փոխարինողի մասին որոշմանը, թե ով ռուսական կողմից կշարունակի աշխատել, այսպես կոչված, Պրահայի ձևաչափով»,- վրացական առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր Աբաշիձեն՝ նշելով, որ վրացական կողմն արդեն […]
21:47 05.10.2019
Թբիլիսիի 2019-ի տոնակատարությունները ներկայացված են գերազանցապես հին Թբիլիսիի մի քանի շրջաններում`մասնավորապես հին թաղամասերում և կենտրոնում: «Թբիլիսոբա 2019» ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների մարդկանց համար: Այն ազգային տոնակատարություն է Թբիլիսիին հատուկ գունագեղությամբ, տրամադրությամբ ու ճոխությամբ։ Այս տարվա պետական տոնի հիմնական հայեցակարգը Թբիլիսիի անցած և նորագույն պատմության սինթեզն է: Տոնակատարության ծրագրում […]
21:43 05.10.2019
Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպին: «Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,- գրել է նա: