18:00 05.10.2019
Երգչուհի Սիան նշել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, հայտնում է CNN-ը: Երգչուհին թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով: Նա աջակցության խոսքեր է ուղղել բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից: Էլերս-Դանլոսը քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա: Այդ հիվանդությամբ տառապող […]
17:50 05.10.2019
DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ դանիացի ակտիվիստները գործարկել են նավակների անվճար վարձույթ: Բանն այն է, որ դրանք ոչ սովորական նավակներ են. դրանց վրա տեղադրված է աղբաման: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ճանապարհին հավաքել իրենց հանդիպող թափոնները: Այժմ նախագիծն արդեն դուրս է եկել Դանիայի սահմաններից. նավակների անվճար վարձույթը գործում է նաև Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Իռլանդիայում:
17:44 05.10.2019
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մերձակայքում փորձարկել են նոր NSM (Naval Strike Missile) հականավային թևավոր հրթիռը: Այս մասին հաղորդել է CNN-ը: Փորձարկումները տեղի են ունեցել հոկտեմբերի 1-ին: Հրթիռն արձակվել է առափնյա գոտում գտնվող նավից և որպես թիրախ օգտագործվել է ամերիկյան USS Ford ռազմանավը, որը գտնվել է Խաղաղ օվկիանոսում: Նշվում է, որ NSM-ի […]
17:40 05.10.2019
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Պեկինի մրցաշարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի ATP տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում Խաչանովի մրցակիցն Ավստրիայից Դոմինիկ Տիմն էր: 2 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երեք սեթերում` 6:2, 6:7 (5:7), 5:7 հաշվով: Տիմը Պեկինի մրցաշարի եզրափակիչում կմրցի Զվերև-Ցիցիպաս զույգի հաղթողի հետ:
17:28 05.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է էականորեն կրճատել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ներկայումս Ամերիկայի Ազգային անվտանգության խորհրդի անձնակազմը հասնում է 310 մարդու, աշխատողների թիվը զգալիորեն ավելացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Սպիտակ տան ապարատի պետի ժամանակավոր պաշտոնակատար Օ`Բրայենը և Միկ Մուլվանեյը Ազգային անվտանգության անդամներին տեղեկացրել […]
17:18 05.10.2019
Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Մեզ հետ զրույցում Անափիոսյանը նշեց, որ մաղթում է, որ ուսուցիչները մեծ նվիրումով անեն իրենց գործը, ձգտեն նորարարության և սերունդներ կրթելու գիտակցումն ընդլայնվի. «Ես ինքս, լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից, մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ: Ես ուսուցիչ չեմ, այլ դասախոս եմ, գիտեմ, թե […]
17:09 05.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի այստեղ 8 ներկայացուցիչ: Առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը: Նա պայքարում է Մ18 խմբում: Շանթը 4 տուրից հետո ունի 3 միավոր և տեղ է զբաղեցնում առաջատարների խմբում: Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը, վաստակել են 2,5 […]
17:04 05.10.2019
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
17:00 05.10.2019
Յակուտիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կրիլովը զոհվել է արջի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կենդանին տղամարդու առջև հայտնվել է ճանապարհին, երբ Կրիլովը կվադրոցիկլով ուղևորվում էր Տոմտոր գյուղ: Կրիլովը, մոտենալով արջին, փորձել է շրջանցել կենդանուն, այդ պահին նրա վրա հարձակվել է մեկ ուրիշ արջ:
16:56 05.10.2019
Комсомольская правда պարբերականը իր ինստագրամյան էջում անդրադարձել է Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: Պարբերականը ներկայացրել է աղջկա հաջողության պատմությունը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ Արմինեն սովորական երևանցի աղջիկ է: Օգտատերը դրական մեկնաբանություններ են գրել Արմինեի հասցեին՝ նշելով, որ նա ունի գեղեցիկ, ոչ երկրային արտաքին: Հիշեցնենք, որ Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի […]
16:49 05.10.2019
Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաճախել է 3 դպրոց և շատ բան ունի մտաբերելու. «Ես բոլորին մաղթում եմ առողջություն, համբերություն, քանի որ աշակերտների, հատկապես կամակոր աշակերտների հետ աշխատանքը համբերություն է պահանջում, որպեսզի պետությունը ավելի շատ իրեն հանձնառու զգա ուսուցիչների […]
16:30 05.10.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել են հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն` չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին. «Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ […]
16:19 05.10.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով. «Նախատոնական թոհուբոհի մեջ չմոռանամ տեղեկացնել, որ 2019 թվականի 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով: 8.2%-ով բյուջեի գերակատարումը իսկապես հեղափոխական ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ 2019 թվականին բյուջեն նախորդ տարիների […]
16:13 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելգրադում եղել է այն խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 1988թ. Հայաստանին օգնություն բերելու ժամանակ ավիավթարից զոհված օդաչուների հիշատակին։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից, նա հարգանքի տուրք է մատուցել զոհված օդաչուների հիշատակին: Նախագահն այստեղ զրուցել է օդաչուների ընտանիքների անդամների, ինչպես նաև Բելգրադում ապրող հայերի հետ։
16:09 05.10.2019
Նախագահի դեմոկրատ թեկնածու սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ամբողջովին ապաքինվել է սրտի կաթվածից և պատրաստ է վերադառնալ աշխատանքի, հայտնում է New York Times-ը: Քաղաքական գործիչը հիվանդանոցից դուրս է գրվել հոկտեմբերի 4-ին և նշել, որ հիվանդանոցում երկու օր անցկացնելուց հետո իրեն հիանալի է զգում և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը: Ավելի վաղ 78-ամյա սենատորը կրծքավանդակի […]
16:05 05.10.2019
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած […]
16:02 05.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 3-ին Տավուշում հակառակորդի կրակից զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի անտառապահ Ժիրայր Աբովյանի միակ որդին էր։ Ցավակցում ենք․․․»:
15:54 05.10.2019
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով: Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ: «Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Մենք «Հայկական առաջին […]
15:50 05.10.2019
ԱՄՆ-ի 2020 թվականի բյուջեի նախագիծը պարունակում է դրույթ Վրաստանին 132 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես նշվում է, ֆինանսական աջակցությունը կիրականացվի «2020 ֆինանսական տարում պետական հատկացումների, արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի վերաբերյալ օրենքի» շրջանակներում, որը հաստատվել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է գործընկեր երկրներին: Նշվում է, որ երկիրը, որը […]
15:48 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիայում այցելել է նաև Գիտության և արվեստի ակադեմիա։ Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել, ծանոթացել ակադեմիայի աշխատանքին, զրուցել աշխատակիցների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:45 05.10.2019
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվեց ղազախական «Բարսի Ատիրաուիին»։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել էր «Արագածին»: Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 […]
15:43 05.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Քաղաքապետն այդ մասին գրառում է կատարել. «Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։ Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։ Շնորհավորում եմ չքնաղ […]
15:41 05.10.2019
Իսպանիայում թմրամիջոցների վաճառքի կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդվող անձինք օգնության են հասել ծովն ընկած ոստիկաններին: Ինչպես հայտնում է Europa press-ը, Մալագայի ափամերձ հատվածում, հանցագործներին հետապնդելիս, Քաղացիական գվարդիայի աշխատակիցների լաստանավը բախվել է մյուս լաստանավին: Բախման հետևանքով մի քանի ոստիկան ջրում է հայտնվել: Աղբյուրը հայտնում է, որ նույն գործողություններին մասնակցող ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը կասկածյալներին վերևից հրահանգել է […]
15:34 05.10.2019
Հոնկոնգի բնակիչներին դուր չի եկել բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ կրելու արգելքը, որը սահմանել էին երկրի իշխանությունները: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները կոտրել են խանութների ապակիներ, այրել են աղբամաններ, անվադողեր: Իրավապահ մարմիններն էլ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Հոնկոնգում այսօր չի գործի մետրոն, փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները և սուպերմարկետները: Այս մասին հայտնել է […]
15:28 05.10.2019
«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսյելնին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ Լոնդոնի «Արսենալից»: «Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը շատ երկար է: Դա պահանջում է ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժեր: Չէի զգում, որ կարող եմ մրցաշրջանում 40-50 հանդիպում անցկացնել, և ես չէի ցանկանում ավարտել կարիերաս՝ ունենալով շատ վնասվածքներ: Այո ես տեղափոխվեցի մակարդակով ավելի ցածր առաջնություն, բայց սկսեցի […]
15:26 05.10.2019
Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 100-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 4 հազարի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները չեղարկել են ավելի վաղ երկրում սահմանված պարետային ժամը: Բաղդադում վերականգնվել է երթևեկությունը: Իրաքում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, […]
15:19 05.10.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Թբիլիսիում զբոսնելիս պատահաբար հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Իմ համար Թբիլիսիով ման եմ գալիս, ավագանիական հոգսերից կտրվում, մեկ էլ տեսնում եմ … »:
15:15 05.10.2019
ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտյան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հյուրընկալվել է Ռուբեն Բաբայանին. «Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»: