20:02 06.10.2019
Չինաստանում մի տղամարդ կեղծ հարսանիք է կազմակերպել դրամական նվերներ ստանալու համար, սակայն կեղծ հարսնացուին հրաժարվել է վարձահատույց լինել: Չինացին հարսնացուին, այսպես ասած, վարձակալել է մեկ շաբաթով և պարտավորվել է նրան գումար վճարել 7 օրվա համար, բացի դրանից՝ հոգալ նրա սննդի և բնակության ծախսերը: Շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել պայմանավորված շինծու հարսանիքը, որի ժամանակ 39-ամյա […]
19:46 06.10.2019
Ամերիկյան մանրէաբանական ընկերությունը նախազգուշացնում է. տնտեսող ռեժիմի ցածր ջերմաստիճանով հագուստի լվացումը (երբ ջրի ջերմաստիճանը ցածր է 60 աստիճանից) վտանգավոր է մարդու առողջության համար: Փաստն այն է, որ նման ցածր ջերմաստիճանում պաթոգենները հեշտությամբ գոյատևում են: Իսկ հագուստի և ներքնազգեստի մեջ տարբեր միկրոօրգանիզմների առկայությունը վտանգավոր է, եթե ընտանիքն ունի փոքր երեխաներ, ինչպես նաև մեծահասակները տառապում են մի […]
19:28 06.10.2019
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում անցորդները նկարահանել են տեսանյութ, թե ինչպես է առնետը հեռացնում կատվին, որը ցանկանում էր ուտել իրեն: Տեսանյութը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում: Կադրում երևում է, թե ինչպես էկատուն նկատում մութ փողոցում վազող առնետին և որոշում հարձակվել նրա վրա։ Կատում ցատկում է դեպի կրծողը և բռնում պոչը: Այնուամենայնիվ, հանձնվելու փոխարեն, առնետը հանկարծակի նետվում […]
19:18 06.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը Մարոկկոյում կայացած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ելույթ է ունեցել․ «Տնտեսական մասանկցությունը կարևոր գործոն է: Ներառական մասնակցությունը հակամարտության գոտիներում կարող է ամրապնդել վստահությունը առևտրի, տրանսպորտի, ջրային կառավարման և տնտեսության այլ ճյուղերում: ԵԱՀԿ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի գորշ գոտիներում ապրող մարդկանց իրավունքները բարձրաձայնելուն»:
19:15 06.10.2019
Ուկրաինայի բնակիչը սպանել է իրենց անընդհատ շախմատում հաղթող թոշակառու տղամարդուն: Այս մասին հայտնում է TCH-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացած 82-ամյա տղամարդու մարմինը տեղի իրավապահների կողմից հայտնաբերվել է սպանությունից 1 շաբաթ անց միայն: Նրա սպանություն մեջ կասկածվում է 33-ամյա տղամարդը, ով տևական ժամանակ նրա հետ գրեթե շախմատի խաղում մրցել է ու միշտ պարտություն է կրել: Իրավապահները տեսակետ […]
19:00 06.10.2019
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ծերացումը կարող է կանխարգելել քաղցկեղի զարգացումը: Այդ մասին նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են մարդու հյուսվածքները՝ կապ գտնելու քաղցկեղի ժամանակ ակտիվ և ծերացման հետ կապ ունեցող գեների միջև: Ընդհանրապես ընդունված է, որ տարիքի հետ մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն պարզվել է, […]
18:45 06.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
18:36 06.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ մարզպետի և քաղաքապետի հետ շրջել է Արմավիր քաղաքում։ Զբոսնելիս բնակիչներից մեկը դիմում է Նիկոլ Փաշինյանին․ «Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս»։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:13 06.10.2019
Աչքի քրոնիկ թռրթռոցը (միոկիմիա) կարող է վկայել մարդու օրգանիզմում լուրջ խանգարումների մասին: Այդ մասին հայտնում է «Российская газета»-ն: Նշվում է, որ բժշկի արժե դիմել այն դեպքերում, երբ թրթռոցի պատճառով կոպերը փակվում են կամ տուժում են դեմքի այլ մասերը: Մասնագետների կարծիքով` միոկիմիան կարող է կապված լինել նյարդային համակարգի հիվանդությունների՝ ներառյալ Պարկինսոնի հիվանդության կամ բլեֆարոսպազմի հետ: Բացի […]
17:59 06.10.2019
«Շանթ» հեռոուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի ընթացքում հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանն անդրադարձել է չուտող երեխաների խնդրին: Մանկաբույժ Գոհար Քյարունցը նշում է, որ սա շատ տարածված խնդիր է: Մասնագետի խոսքերով՝ այդ ամենն ավելի շատ ծնողի խնդիրն է, քան երեխայի: Գոհար Քյարունցը վստահ է, որ այդ հարցում հաճախ սխալ են հենց մայրիկները: Մանրամասները տեսանյութում։ https://www.youtube.com/watch?time_continue=1&v=i7LD_74C_yk
17:44 06.10.2019
Ռենտգենյան ճառագայթման ժամանակ էլեկտրոններ արտանետող անսովոր նանոմասնիկները կարող են վերջ տալ օնկոլոգիական հիվանդություններին, հայտնում է ТАСС-ը: Ճառագայթային թերապիան, որն այժմ իրականացվում է, լուրջ թերություն ունի. իոնացնող ճառագայթման միայն մի փոքր մասն է ընկնում հենց նորագոյացության մեջ: Նանոմասնիկների դեպքում խնդիրը լուծված է. դրանք չեն վնասում առողջ հյուսվածքները: Նանոմասնիկները կարող են վերացնել քաղցկեղի բջիջներն ու մանրէները՝ ներթափանցելով […]
17:30 06.10.2019
Կյանքի իմաստի ու դրա կարճ լինելու մասին մարդիկ հաճախ չեն էլ մտածում ու գնահատում են կյանքը միայն այն ժամանակ, երբ առողջական որևէ խնդրի են բախվում: Բրիտանիայի Աքրինգթոն քաղաքի բնակիչ Դեն Քեսիդինի կյանքը մի վայրկյանում այլ ընթացք է ստացել: Ինչպես հայտնում է LanceLive-ը՝ 2016 թվականին կազմակերպված խնջույքի ժամանակ երիտասարդը հանկարծակի վատ է զգացել ու վայրկյաններ անց […]
17:13 06.10.2019
Այսօր՝ առավոտյան 10:00-ին, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։ Բացման […]
17:02 06.10.2019
Հոկտեմբերի 6-ին` ժամը 10:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան սենյակի դուռը և հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված […]
16:58 06.10.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից հայտնում են, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի […]
16:47 06.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Ինչպես տեղեկացրել […]
16:45 06.10.2019
Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Հանինգթոն Բիչ քաղաքում Օքթոբերֆեսթ գարեջրի փառատոնի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել, գրում է ABC News-ը: Նշվում է, որ այրվածքներ է ստացել մի քանի մարդ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Փառատոնի մասնակիցները նշում են, որ եղել է երեք պայթյուն, ապա՝ հրդեհ: Հրշեջները ենթադրում են, որ պայթյունի աղբյուր կարող […]
16:30 06.10.2019
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել մի դեպք. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ Սեպտեմբերի 1-ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ «Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց» գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան […]
16:18 06.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում տարբեր ազգությունների մարդիկ արտասանում են Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանասատեղծությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/yerevantimesnews/videos/493733387849495/
16:07 06.10.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:
15:53 06.10.2019
ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդներ է տվել քաղաքացիներին, թե ինչպես վախեցնել ագրեսիվ շներին, գրում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ագրեսիվ շուն տեսնելիս հարկավոր է քաջություն ցուցաբերել: Եթե շունը ցանկանում է հարձակվել, ապա նրան կարելի է կանգնեցնել տարբեր հրահանգներով.«Կանգնիր», «Տեղում» և այլն: Դրանից բացի՝ խորհուրդ է տրվում ագրեսիվ շների ուղղությամբ գցել փայտ կամ անձրևանոց և փախչել ապաստարան: […]
15:37 06.10.2019
Ավստրալիայի Կիթսբյուել հանգստի գոտում 5 հոգի դարձել են կրակ բացած տղամարդու զոհեր: Նշվում է, որ զոհերի թվում է նաև տղամարդու սիրած աղջիկը, գրում է Kurier-ը: Տղամարդն այդ քայլին գնացել է խանդի պատճառով: Նա գնացել է նախկին ընկերուհու տուն, տան դուռը բացել է հայրը, որը դարձել է առաջին զոհը: Դրանից հետո նա սպանել է աղջկա մորը, […]
15:21 06.10.2019
Ֆուտբոլային աշխարհն ու միջազգային մամուլը շարունակում է խոսել Սարգիս Ադամյանի մասին։ Մեր հավաքականի հարձակվողը երեկ փայլեց Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղում։ Սարգիսի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» 2-1 հաշվով «Ալիանս Արենայում» հաղթեց «Բավարիային»։ Ո՞վ է Սարգիս Ադամյանը, «Հոֆենհայմի» հերոսն ընդդեմ Բավարիայի: Այսպիսի վերտառությամբ հոդվածով է Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին: «Գերմանիայի չորրորդ դիվիզիոնից […]
15:05 06.10.2019
Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը: Այն հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է, որին այս տարի կմասնակցի տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցիչ: Համաժողովի մեկնարկն այսօր կտրվի Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգով։ WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներն առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության՝ համակարգչի կողմից գրված երաժշտությունը։ […]
14:53 06.10.2019
Անգլիացի Շառլոտա Ուոլթոնը իր հարսանիքին հոր աճյունափոշով մատնահարդարում է արել, գրում է The Sun-ը: Նշվում է, որ հարսնացուն շատ էր ցանկանում, որ հայրը ներկա գտնվի հարսանիքին և նրան տանի խորանի մոտ, սակայն հայրը քաղցկեղից մահացել է: Այդպիսով՝ աղջկա զարմուհին խորհուրդ է տվել հանգուցյալ հոր աճյունափոշին օգտագործել ակրիլային նյութի մեջ, որով պատրաստվում է մատնահարդարում անել։ Կինը […]
14:38 06.10.2019
ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «2008-ն է, Արմինեի զույգ տղաներից Հրաչն է գրկումս։ Իմ ու Հրաչի մեջ քիմիա կար այդ ժամանակ:))))))»:
14:22 06.10.2019
Երբ, ինչքան և ում տալ թեյավճար հյուրանոցներում: Համաձայնեք, որ այս հարցը ձեզ էլ է հաճախ հետաքրքրում, երբ հայտնվում եք օտար երկրի հյուրանոցում: Ընդունված է թեյավճար թողնել հյուրանոցի բեռնակրին, իսկ ռեստորանում՝ մատուցողին: Աջուձախ շնորհարակալություն հայտնել ու առատ թեյավճարներ թողնել՝ էթիկետի պրոֆեսիոնալները խորհուրդ չեն տալիս: Թեյավճարն, առաջին հերթին, ձեր գոհունակությունն է հյուրանոցի աշխատակցին: Եվրոպական հյուրանոցներում ընդունված է […]
14:02 06.10.2019
Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։ […]
13:54 06.10.2019
150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը: Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապմունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս […]
13:39 06.10.2019
Երևանում այսօր մեկնարկում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Ինֆորմացիոն տոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք հայտնի աստղեր, ոլորտի մասնագետները: Ձեզ ենք ներկայացնում ժամանած հյուրերի ցանկը «Էրիքսոն» ընկերության Եվրոպական և Լատինական Ամերիկայի տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմես Ալեքսանդր Եսայանը ողջունում է հնդիկ գործարար Նարայան Մուրտիին Berkley SkyDeck ընկերության գործադիր տնօրեն Կարոլինա Վինեթը Yale-MIT […]