Բոլոր լուրերը – Page 8672 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

12:32 30.09.2019

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում  հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

̰
Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ

12:31 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով  լրագրողի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»: Նրա խոսքով՝ այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չէին, սակայն հաստատված ցանկով հրավիրյալների թիվը […]

̰
Հնդկաստանում հորդառատ անձրևներից զոհվել է 127 մարդ

12:23 30.09.2019

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում վերջին օրերի ընթացքում հորդառատ անձրևներից զոհվել է 127 մարդ, գրում է  NDTV-ն: Նշվում է, որ առավել շատ զոհեր են գրանցվել Ուտտար -Պրադեշ նահանգում (87 մարդ) և Բիխար նահանգում (27 մարդ): Այդ տարածքներում փակվել են մի շարք դպրոցներ: Հնդկաստանի կառավարությունը ուղղաթիռներով դեղորայք և մթերք է ուղարկել ջրհեղեղից տուժած նահանգներին: Երկրում խախտված է երկաթուղային […]

̰
Ռոստովի հիվանդանոցում գտնվող հայազգի տղամարդու հետ բժիշկները դաժան են վարվում. ընկերոջ ահազանգը

12:22 30.09.2019

Դոնի Ռոստովում աշխատող Ռոման Բաբայանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ աշխատելիս հանկարծ վնասել է բարձր լարում ունեցող լարը: Այս մասին հայտնում է 161.RU-ն: Ըստ Բաբայանի ընկերոջ՝ Արզու Նաբիևի, ոչ միայն Ռոստովի բժիշկները, այլև նրա աշխատակիցները հետաքրքրված չեն տուժածի առողջական վիճակով, ոչ էլ մտածում են նրան օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է Նաբիևը, […]

̰
Ներգաղթյալների գերբնակեցված ճամբարում հրդեհը հանգեցրել է բախումների

12:14 30.09.2019

3000 հոգու համար նախատեսված ճամբարում 12 հազար մարդ է բնակվում:

̰
Վերականգնվել է պետությանը հասցված 346.5 մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը. դատախազություն

12:06 30.09.2019

ՀՀ  Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ  քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ: 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային […]

̰
Աֆղանստանի նախագահական ընտրությունների ժամանակ թալիբները հանձնաժողովի անդամների են առևանգել

12:00 30.09.2019

Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը՝ 2 մլն մարդ:

̰
Լևոն Արոնյանն ամուսնության օրվա առթիվ լուսանկարներ է հրապարակել

11:56 30.09.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլիի հետ ամուսնության տարեդարձի առթիվ հանդես է եկել ֆեյբուքյան գրառմամբ։ Նա կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել իր էջում և խոստովանել, որ Արիանան իր կյանքի ամենամեծ պարգևն է: Նշենք, որ զույգն իր հարաբերություններն օրինականացրել է 2017 թվականին։

̰
86 տարի առաջ այս օրն իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը․ Այսօր ՀՀ քաղավիացիայի օրն է

11:52 30.09.2019

86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Քաղավիացիայի առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։ Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան: «Զվարթնոց» օդանավակայանը […]

̰
Այն, որ Իրանը և Սինգապուրը մասնակցում են ԵԱՏՄ գագաթնաժողովին, բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը. Արամ Սարգսյան

11:48 30.09.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա համաժողովի անցկացմանը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված […]

̰
Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում

11:46 30.09.2019

Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 […]

̰
Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը. Փաշինյան

11:43 30.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը: Նշվում է, որ այս մեխանիզմը դեռ պետք է հղկվի, շտկվի, կատարելագործվի, բայց «Կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում» տրամաբանության հաղթահարման գործուն մեթոդ պիտի դառնա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նորայր Փանոսյանն անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել. պարզաբանում

11:38 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների վերաբերյալ. « Armlur.am» կայքում «Բացառիկ. Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկն անգիտակից վիճակում է. ինչ է եղել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ  քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական գործողության ժամանակ Նորայր Փանոսյանը հայտնել է, որ […]

̰
Ունենք ներուժ՝ ընդլայնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ. Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանություն

11:35 30.09.2019

Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան դեսպանություն: Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: «Չինաստանը բարեկամ երկիր […]

̰
Երևանում և Աբովյանում փրկարարները 4 օձ են բռնել

11:27 30.09.2019

Սեպտեմբերի 28-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Լեոնարդո դի Կապրիոն քննադատել է Թրամփին

11:19 30.09.2019

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա անգործություն է դրսևորում կլիմայի դեմ պայքարի հարցում, գրում է MSNBC-ն: Դի Կապրիոն հայտարարել է, որ Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները: Նրա խոսքով՝ նրանք կամ չեն կարողանում կանգնեցնել կլիմայական վտանգավոր միտումները կամ […]

̰
Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

11:11 30.09.2019

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի […]

̰
ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում արվել է առավելագույնը՝ քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար. Փաշինյան

11:03 30.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ այս հանդիպումը ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսների հետագա զարգացման ու խորացման հնարավորություն է: Կառավարության ղեկավարն ասել է՝ այս ֆորումը լավ հարթակ է մտքերի և առևտրատնտեսական կապերի խորացման առումով եղած տեսլականների փոխանցման համար: Նա հույս է հայտնել, որ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 500 դեպք, որից 308-ն՝ արտակարգ

11:02 30.09.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-29-ը գրանցվել է 500 դեպք, որից 308-ն՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կենցաղային 136 կանչ, հրդեհի 218 ահազանգ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 16-ում […]

̰
2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով

10:57 30.09.2019

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և […]

̰
Մեր ծանրամարտիկներն ուշացել են Կիև-Երևան չվերթից

10:46 30.09.2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երեկ պետք է վերադառնար Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունից։ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և օդաչուները որոշել են վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ պատճառով ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշ, և մեր մարզիկներն ուշացել են Կիև-Երևան չվերթից։

̰
Ովքե՞ր են հաղթել Գեղարքունիքի Վանեվան և Լճափ համայնքների ղեկավարների ընտրություններում

10:41 30.09.2019

Գեղարքունիքի Վանեվան համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է գրանցված 261 ընտրողից 209-ը։ Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իգոր Հարությունյան՝ 104, Ատոմ Մկրտչյան՝ 0, Էմին Սարգսյան՝ 102։ Գեղարքունիքի մեկ այլ՝ Լճափ համայնքում ղեկավարի ընտրություններին մասնակցել է գրանցված 878 ընտրողից 539-ը։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Ձայները թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ […]

̰
Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում.Ռուստամ Բադասյան

10:34 30.09.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ: Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, […]

̰
Վարչապետը ելույթ է ունենում «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի բացմանը

10:30 30.09.2019

Երևանի «Թումո» կենտրոնում մեկնարկել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովը։ Միջոցառման բացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով։

̰
Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ

10:27 30.09.2019

Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։ Ինչպես հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, […]

̰
Մոսկվայում ընդդիմության ցույցին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել

10:26 30.09.2019

Ակցիային ներկա են գտնվել նաև Խաչատուրյան քույրերի աջակիցները:

̰
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցները` Կոնգրեսի ուշադրության կենտրոնում

10:17 30.09.2019

Կոնգրեսը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն է սկսել:

̰
Հրդեհի բռնկմամբ վթար Խարբերդի ամառանոցների մոտ. կա 1 զոհ

10:15 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-15 […]

̰
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

10:06 30.09.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Միջնորդությունը վերաբերում էր խափանման միջոց կալանքը փոխելուն։ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու […]

̰
SHANTNEWS

10:01 30.09.2019

̰
BACK_TO_TOP