Բոլոր լուրերը – Page 8670 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Ադրբեջանում հրաժարական է տվել պարտքի դիմաց մանդատը «գրավ» թողած պատգամավորը

16:38 30.09.2019

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը պարտք էր վերցրել բնակելի տներ կառուցելու իր բիզնեսի համար ու չէր կարողացել վերադարձնել գումարը։ Երբ բոլոր ժամկետները անցել էին, պատգամավորը պարտապաններին որպես երաշխիք թողել էր իր խորհրդարանական մանդատը՝ վկայականը։ Հարևան երկրում այս սկանդալային պատմությունը նոր ընթացք է ստացել։ Պատգամավորը վայր է դրել իր լիազորությունները՝ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այն պետք […]

̰
ՌԴ տարածքում բոլոր անտառային հրդեհները չեզոքացված են

16:27 30.09.2019

ՌԴ տարածքում բոլոր անտառային հրդեհները վերացված են: Այս մասին հաղորդել է անտառների պահպանության ավիացիայի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` հրդեհի վերջին օջախը մարվել է անցած գիշեր: Այն ընդգրկել է մոտ 1 հա տարածք: Հիշեցնենք, որ անցած ամառ ՌԴ Սիբիրի շրջաններում աննախադեպ մակերեսով անտառային հրդեհներ էին գրանցվել: Արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել Իրկուտսկի շրջանում, Յակուտիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրիաթիայի […]

̰
Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2 կմ երկարության ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

16:11 30.09.2019

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և […]

̰
Արագած լեռան տարածքում հայտնաբերվել են արջի հետքեր և որջ․ FPWC-ն զննման աշխատանքներ է իրականացրել

16:05 30.09.2019

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր մտահոգությունն է հայտնում Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։ Ընդգծենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ […]

̰
Արտենիի վթարի հետևանքով տուժած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

16:00 30.09.2019

Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: «Արմենիա» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:

̰
Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրել է վիզային պատերազմի մեջ

15:49 30.09.2019

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ մտնել վիզային պայքարի մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ռյաբկովը Վաշինգտոնին հիշեցրել է, որ Մոսկվան կարող է պատասխան վիզային միջոցներ կիրառել, չնայած` չի ցանկանում անել դա: Նրա կարծիքով՝ այս պահին վիզային պատերազմն արդեն ընթացքի մեջ է, և այն սկսել է […]

̰
«Որոտան» կայանի պետը պետությանը խոշոր չափերի վնաս է պատճառել

15:40 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով` ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ «Որոտան» դժվարամատչելի կայանի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, տեղեկացված լինելով, որ նույն կայանում որպես տեխնիկներ […]

̰
НТВ-ն ռեպորտաժ է պատրաստել «բյուրեղյա» արցունքներով հայ աղջկա մասին

15:38 30.09.2019

«Բյուրեղյա» արցունքներով հայտնի դարձած հայ աղջիկը՝ Սաթենիկը, որի մասին առաջինը պատմել է SHANTNEWS.am-ը, հետաքրքրել է նաև ռուսական լրատվամիջոցներին: НТВ-ի նկարահանող խումբը ժամանել է Հայաստան, ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին: Մասնագետները ենթադրում են, որ Սաթենիկը տառապում է Մյունհաուզենի սինդրոմով: Դա հոգեկան խնդիր է, որի դեպքում մարդն ինքն իրեն վնասում է: Իսկ ռուսական լաբորատորիայում կատարված հետազոտությունը պարզել է՝ […]

̰
Շատ բան դեռ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից, ու դա մտահոգություն է հարուցում. Րաֆֆի Հովհաննիսյան

15:30 30.09.2019

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ներկա իշխանության գործունեությանը վերաբերող հարցերին: «Գլոբալ առաջընթաց կա, բայց կան առանձին հարցեր, որոնք հարցականներ են հարուցում: Շատ բան դեռ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից, ու դա մտահոգություն է առաջացնում: Պարոն Փաշինյանը պետք է տարբերվի նախորդներից, քանի որ նա ճիշտ մարդն էր ճիշտ ժամին, բայց […]

̰
Հայաստանի տնտեսության զարգացման և աճի նոր մոդել. Փաշինյանի հարցազրույցը Вестник Экономики ЕАЭС-ին

15:23 30.09.2019

Հայաստանի կառավարությունը մտադիր է  երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծել է, որ […]

̰
Հայ ժողովուրդը երախտապարտ է Ժակ Շիրակին. նախագահը գրառում է կատարել սգո մատյանում

15:20 30.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն և գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահ Սարգսյանը մասնավորապես գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության […]

̰
Երևանում կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ հաստատությունների գործունեությունը

15:16 30.09.2019

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականություն

15:10 30.09.2019

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: ««Ժառանգությունը» դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»: Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը լռում էր, բայց կուսակցությունը  մշտապես հանդես է եկել […]

̰
Իրանի ԱԳՆ-ն օրինական է համարում Եմենի հութիների գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ

15:07 30.09.2019

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Եմենի հութիները:

̰
Հայաստանում քաղբանտարկյալների թեման այսօր արհեստական է. Էդմոն Մարուքյան

15:07 30.09.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին լուսանկար է գցել Ստրասբուրգից՝ կից նշել. «Օրը բացվեց Ստրասբուրգում։ Արագ նայում եմ «Ֆեյսբուքն» ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Ստրասբուրգում։ Դեռևս նման արձագանքներ չկան և, հետևաբար, այդ թեման այսօր արհեստական է: […]

̰
Հորիզոն 15.00

15:00 30.09.2019

̰
ԵԱՏՄ-ում ապրանքի վերջնական գնի 30 տոկոսը փոխադրման ծախսն է, սա աղետ է․ Տիգրան Սարգսյան

14:59 30.09.2019

ԵԱՏՄ-ում ապրանքի վերջնական գնի մեջ 30 տոկոսը տեղափոխման ծախսն է։ Եվրամիության տարածքում այդ ցուցանիշը 10 տոկոս է, Միացյալ Նահանգներում՝ 9 տոկոս։ Այս մասին այսօր վրդովմունքով հայտարարեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Սա աղետ է մեզ համար»,- ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարեց Սարգսյանը։ Այսպիսի վիճակում, ըստ Սարգսյանի, հնարավոր չէ մրցակցել, որքան էլ որ ավելանան տարանցիկ փոխադրումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ չկա 10 սպանություններին». Րաֆֆի Հովհաննիսյան

14:57 30.09.2019

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանի քաղաքական իրադարձություններին։ Մասնավորապես Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են մարտիմեկյան իրադարձություններին, պետք է ցուցմունք տան։ «Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ […]

̰
ԵԽԽՎ-ում Վրաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ձայնի վերականգնմանը

14:55 30.09.2019

ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման: Այս մասին հայտնում է imedinews-ը: Նշվում է, որ վրացական կողմն ուշադրություն է դարձնում Մոսկվայի կողմից այն սպառնալիքներին, որոնց հետ «բախվում են Վրաստանը և Ուկրաինան»: «Մեզ համար մտահոգիչ է, որ երկրների մեծամասնությունը պաշտպանել է Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Թամարա Չուգոշվիլին: […]

̰
Կրասնոդարից Իրկուտսկ թռչող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել

14:51 30.09.2019

Կրասնոդարից Իրկուտսկ թռչող Ուրալյան ավիաուղիների A320 ինքնաթիռը թռչնի հետ բախման պատճառով ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Եկատերինբուրգում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Հաջող վայրէջքից հետո մասնագետները օդանավը զննել են: Հայտնի է, որ օդանավում գտնվող բոլոր ուղևորները պահեստային ինքնաթիռով կուղարկվեն իրենց նպատակակետ: Դեպքի հետևանքով տուժածների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան:

̰
Մարզպետի որոշումը՝ ցած դնել լիազորությունները, կախված է իրավիճակից. Սուրեն Պապիկյան

14:39 30.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկանում գնահատականներ տալ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպին, քանի որ գործը նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում է: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում: SHANTNEWS-ի հարցին, թե արդյոք մարզպետն իր քայլով անուղղակի մասնակցություն է ունեցել միջադեպին, երբ չի կարողացել կանխել այն, Պապիկյանն ասել է, […]

̰
Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի հաղթող

14:34 30.09.2019

Թբիլիսիում ավարտված Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունում փայլուն հանդես եկան հայ շախմատիստները: Մեր գրոսմայստերներից Տիգրան Հարությունյանը 9 միավորից վաստակեց 7 միավոր և դարձավ միանձնյա հաղթող, իսկ Հովիկ Հայրապետյանը 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեկ այլ հայ շախմատիստ՝ Արման Միքայելյանը, 6 միավորով չորրորդն է: Նինո Գափրինդաշվիլիի գավաթի Ա խմբի մրցաշարին մասնակցել է 13 երկրի շուրջ 50 շախմատիստ:

̰
«Ջալանջալան» Երևանի գեղեցիկ փողոցներում. Սինգապուրի վարչապետի գրառումը

14:33 30.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր թվիթերյան և ինստագրամյան էջերում գիշերային Երևանից լուսանկար է հրապարակել: «Ջալանջալան Երևանի գեղեցիկ փողոցներում, փորձել եմ հայկական նորաթուխ լավաշ»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով սինգապուրյան «Ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է «զբոսանք»: Նա նաև տեսանյութ է տեղադրել Երևանում գտնվելու առաջին օրվա մասին: Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով սեպտեմբերի 28-ին […]

̰
Ջերմուկցիները դիմել են դատարան՝ ընդդեմ նախարարի

14:27 30.09.2019

ՀՀ Վարչական դատարանում  քիչ անց կսկսվի ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը։ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Ջերմուկ համայնքի 19 բնակիչ, նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքները հաշվի առնելով, հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Գործով երրորդ անձ ներգրավված են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա»-ն, […]

̰
Շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. Ուրիխանյան

14:23 30.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. «Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։ Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաև երկրորդ […]

̰
Մհեր Գրիգորյանը հույս է հայտնում, որ գազի գինը չի բարձրանա

14:19 30.09.2019

Թումո տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով պանելային քննարկումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Լրագրողների հարցին՝ մի կողմից քննարկվում են տրանսպորտային խնդիրները, մյուս կողմից՝ ռուսական կողմից «Վերին Լարսի» անցակետի մոտ բեռնատար ավտոմեքենաների կուտակման խնդիրը չի լուծվում, փոխվարչապետը պատասխանել է ինչպես այս, այնպես էլ գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցերին: […]

̰
ԵԱՏՄ-ով տարանցումների ծավալը չի մեծանում, քանի որ որոշումները դանդաղ են ընդունվում․ Տիգրան Սարգսյան

14:15 30.09.2019

ԵԱՏՄ անդամ պետություններն ունեն միասնական կարծիք, թե ինչ պետք է անել տրանսպորտային ու տարանցիկ ենթակառուցվածքների զարգացման, տարանցման ծավալի մեծացման հարցում, բայց տարանցման ծավալները, ի վերջո, չեն մեծանում։ Այս մասին այսօր Երևանում անցկացված ֆորումի ժամանակ հայտարարեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ բոլոր որոշումներն այս կառույցում շատ երկար են քննարկվում և շատ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի կոչին՝ չայցելել Արցախ

14:13 30.09.2019

ՀՀ ԱԳ նախարարությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որով քաղաքացիներին արգելվում էր այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով: «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- տեղեկացրին ԱԳ նախարարությունից:

̰
Կստեղծվի «1991 ստորաբաժանում». ՊՆ-ում հուշագիրը ստորագրվեց

14:07 30.09.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն- հիմնադրամն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանման» ստեղծումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված […]

̰
Տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ, այլապես ԵԱՏՄ արդյունավետությունը հարցականի տակ է․ փոխվարչապետ

13:59 30.09.2019

Երևանում այսօր անցկացվեց ֆորում, որի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկում էին տրանսպորտային և տարանցման ենթակառուցվածքների խնդիրները։ Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց նաև Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների մասին։ Նա վստահություն հայտնեց, որ այդ խնդիրը լուծվելու է, և նշեց, որ այսպիսի հանդիպումները հենց նման խնդիրների բարձրաձայնման համար են։ Մհեր Գրիգորյանի […]

̰
BACK_TO_TOP