08:45 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Արմավիրի Տանձուտ համայնքում անցկացված ղեկավարի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 1004 մարդ՝ գրանցված 1551 ընտրողից։ Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են այսպես՝ Արարատ Բարիկյան՝ 191, Վարազդատ Հարությունյան՝ 40, Էդուարդ Մարգարյան՝ 290, Մարկոս Նազարյան՝ 53, Մխիթար Պետրոսյան՝ 406։ Արմավիրի մեկ այլ՝ Նոր Կեսարիա համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 796 […]
08:32 30.09.2019
ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Ավետիսյան՝ 420, Սարդուր Թևոսյան՝ 871, Դավիթ Մինասյան՝ 1111 Սամվել Վարդանյան՝ 447։
08:20 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Գեղարքունիք համայնքի ղեկավարի ընտրություններում 370 քվեով ընտրվել է Զավեն Աբրահամյանը։ Նրա մրցակից Լևիկ Հարոյանը ստացել է 317 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից (1397) ընտրություններին մասնակցել է 702-ը։ 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
08:10 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Նարեկ Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
00:07 30.09.2019
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր գյուղապետի ընտրություններ էին: Համայնքի բնակիչները Սամվել Աղաջանյանին են ընտրել իրենց նոր գյուղապետ: Ընտրության արդյունքները իմանալուց հետո բնակիչները ցնծությամբ են ընդունել լուրը: Ընտրության արդյունքները տոնել են հրավառությամբ:
23:58 29.09.2019
Շուտով աշունն իրեն «զգացնել» կտա: Նորաձևության աշնանային թրենդների շարքում ուշադրության կենտրոնում են տաբատները կյանքի բոլոր առիթների համար՝ համարձակ կաշվե, նրբագեղ թավշյա, զվարճալի վանդակավոր… Մոռացեք ջինսերի մասին և կրեք ոճային նորույթները: Համարձակ կաշի Եկեք սկսենք այս աշնան առավել տպավորիչ կաշվե տաբատի թրենդից: Կարծում ենք, որ սա կդառնա սեզոնի հիմնական գնումը, քանի որ նորաձևության ազդեցիկ դեմքերը բոլորին […]
23:35 29.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն Պարույր Սարգսյան՝ 436 ձայն 17 անվավեր Հին գյուղապետը պարտվել է 86 ձայնի տարբերությամբ։
23:30 29.09.2019
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները եռասեռ որդ են բացահայտել: Հետազոտողները որդի այդ տեսակը նկարագրել են Current Biology ամսագրի հոդվածում: Կալիֆորնիական Mono աղի լճում հետազոտողները հայտնաբերել են ութ տեսակի մանրադիտակային որդեր: Պարզվել է, որ նրանցից մեկը՝ Auanema sp-ը երեք սեռ ունի: Բացի այդ, նա ի վիճակի է գոյատևել մկնդեղի այնպիսի քանակության դեպքում, որը 500 անգամ ավելի է […]
23:15 29.09.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում: Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն […]
23:00 29.09.2019
Մարս մոլորակ ուղևորությունների համար նախատեսված Starship տիեզերանավի առջին տարբերակն արդեն տեղափոխվել է տիեզերական արձակման կայան, որտեղից կատարելու է առաջին փորձնական թռիքչները՝ երկրամերձ տիեզերական տարածքում։ Հենց այդ միջոցառման ժամանակ SpaceX ընկերության հիմնադիրը պատմել է, թե երբ են նախատեսվում առաջին թռիչքները։ «Դա կարող է անհեթեթ հնչել, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել վեց ամսից […]
22:49 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել […]
22:44 29.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոռի բերդի միջոցառմանը: «Լոռի բերդում այսօր մի քանի ժամով տեղափոխվեցինք մեր միջնադարյան հզոր թագավորությունների ժամանակաշրջան: Վստահ եմ, այս միջոցառումը հիմք կհանդիսանա, որ հետագայում Հայաստանի այլ վայրերում նույնպես, վերակենդանացնենք միջնադարյան ամրոցներն ու քաղաքատեղիները»,-գրել է նա:
22:34 29.09.2019
Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Շիրակ Խաչատրյանը: «Հարգելի ընկերներ ընտրվեցի Շիրակի մարզի Գետափ գյուղի համայնքապետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
22:21 29.09.2019
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ սահմանամերձ Վազաշեն համայնքի ռմբակոծված մանկապարտեզը վերաբացվել է: Հայ Օգնության Ֆոնդի կողմից՝ Մարդիկյան ընտանիք հիմնադրամի (ԱՄՆ) նվիրատվությամբ, Վազաշենում վերանորոգվել է համայնքի մանկապարտեզը: Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացումը: Շուրջ 30 տարի սահմանամերձ Վազաշեն համայնքը մանկապարտեզ չի ունեցել: Այժմ մանկապարտեզ է հաճախում 22 երեխա: Պաշտոնական բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ […]
22:08 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» նոր տեղեկություններ է հայտնել Արտենիում տեղի ունեցած վթարի մասին: «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։ Վթարի հետևանքով նախնական տվյալներով […]
22:07 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող […]
21:54 29.09.2019
Փարիզում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը: ֆրանսիական դրոշով ծածկված դագաղը տեղադրվել է Հաշմանդամների տան բակում՝ Սուրբ Լյուդովիկոսի տաճարի մոտ: Շիրակի ընտանիքը բոլոր այցելուների համար գրքույկներ են պատրաստել՝ քաղաքական գործչի մտքերով: Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տալու նպատակով Փարիզի կենտրոնում՝ Հաշմանդամների տան […]
21:37 29.09.2019
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը, գրում է բրիտանական «The Sunday Times» թերթը: Դրա պատճառը Գերագույն դատարանի որոշումն է, որով սեպտեմբերի 24-ին ապօրինի է ճանաչվել խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ Ջոնսոնի որոշումը: Իմպիչմենտի առաջարկը քննարկվել է սեպտեմբերի 26-ին քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ: Նախաձեռնությունը կարող է ներկայացվել Համայնքների պալատին […]
21:34 29.09.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղորդել Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից: ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
21:24 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ և 10 վիրավոր։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Ավելի ուշ Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել. «Արագածոտնի մարզի […]
21:10 29.09.2019
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է , որ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:49 29.09.2019
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 16:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի տակ, տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նորիկ Մ.-ի (ծնված 1965 թ.) դին մոտեցրել են […]
20:21 29.09.2019
Ավստրիայում այսօր անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի համապետական ընտրություններ, որոնք հաջորդում են կառավարական ճգնաժամին, ինչի պատճառով կոալիցիոն դաշինքը խզվել էր: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն արդեն այսօր երեկոյան: Ճգնաժամը սկսվել էր նրանից, որ իշխանական կոալիցիայի կողմց փոխվարչապետ նշանակված Հայնց-Քրիստիան Շտրախեն կասկածվում էր ռուսների հետ գործարքի գնալու համար: Մայիսին մամուլում տեսանյութ էր հայտնվել, որից հայտնի էր դարձել, […]
20:20 29.09.2019
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։ Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս […]
19:59 29.09.2019
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանից Tor անոնիմացնող համակարգի կիրառումը եւ հեղափոխությունը։ Կարող եք տեսնել, որ կտրուկ աճ է նկատվում 2018 թվականի սեպտեմբերից։ Ինչը մոտավորապես կարելի է համեմատել ֆեյքերի թվի կտրուկ աճի հետ»:
19:43 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
19:38 29.09.2019
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան տիկին Հո, Սինգապուրի պատվիրակության հարգելի […]
19:24 29.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու […]