10:12 01.10.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի` 3-ական, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, խուլիգանության, […]
10:00 01.10.2019
ԱԺ օրակարգում ընդգրկված է 19 հարց։ Ազգային ժողովը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցերը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության […]
09:51 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ «Արցախբանկ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիևյան 3 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (Աշոտ Ի., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ […]
09:29 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել […]
09:22 01.10.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։ Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․ «Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ […]
09:12 01.10.2019
Չինաստանում բռնել են 17 տարի արդարադատությունից թաքնվող նախկին ոստիկանի, ով դատապարտվել էր բանտարկության՝ կանանց ու երեխաների առևտրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հանցագործը փախուստի էր դիմել 2002 թվականին և բնակություն հաստատել քարաձավում։ Ոստիկանությունը 63-ամյա տղամարդուն հայտնաբերել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Հանցագործն այնքան երկար ժամանակ է մնացել առանց հանրության հետ շփման, որ դժվարությամբ է […]
09:00 01.10.2019
Հանրապետական սենատորներ Ռոն Ջոնսոնն ու Չակ Գրեսլին գլխավոր դատախազ Չակ Գրեսլիին նամակ են ուղարկել՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միջև հնարավոր կապերը հետաքննելու կոչով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Նամակում սենատորները նշում են, որ նման կասկածներն արժանի են մանրակրկիտ ուսումնասիրության։ Նրանք անհանգստություն են արտահայտել, որ նախագահական ընտրությունների վրա […]
08:49 01.10.2019
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան արձակել է կոնգրեսն ու 2020 թվականի հունվարի 26-ին հայտարարել խորհրդարանական ընտրություններ։ Ի պատասխան՝ խորհրդարանը նախագահին հայտարարել է անգործունակ և այդ պաշտնում ընդունել փոխնախագահ Մերսեդե Արաոսի երդումը։ Այս մասին հայտնում է El Peruano պարբերականը։ Հաղորդվում է նաև, որ Արաոսը կոնգրեսն արձակելու մասին Վիսկարայի որոշումն անվանել է անօրինական։ Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը պատկանում է […]
08:37 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 800 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
08:27 01.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Փափազյան փ. 11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան փ. 61, 63, 70, 74, 76, 78, 80, 112, 118 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան փ. 12, 18, 119 շենքերը և հարակից […]
08:19 01.10.2019
«Իրատես»-ը գրում է․ «Երբ ԱԺ-ում գրադարանը տեղահան արեցին և «աքսորեցին» ներքնահարկի մի խուլ անկյուն, երկար ժամանակ չէին բացահայտում, թե ինչ է լինելու այդ սենյակում։ Պարզվեց՝ գրադարանի տեղում լինելու է նոր բաժին՝ փորձագիտական և վերլուծական վարչություն, որի մեջ են մտնում պետաիրավական, սոցիալ-կրթական, առողջապահական օրենսդրական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների և մոնիթորինգի ու տեղեկատվական բաժինները։ Բացառությամբ վերջինի, մյուսների գործառույթները նախկինում […]
08:09 01.10.2019
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
00:00 01.10.2019
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դուստրն ամուսնացել է։ Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հարապարակել և կից գրել․ «Աղջիկս, ամենա-ամենալավն ու բարին քեզ»։
23:59 30.09.2019
«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Պողոս Պողոսյանի սպանությունը որակվել էր որպես անզգույշ սպանություն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն […]
23:43 30.09.2019
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը: «Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում: Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան […]
23:31 30.09.2019
Ռուսական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում աղվեսը շրջում է Մոսկվայի «Դոմեդովո» օդանավակայանի սրահով և մակագրել. «Գուցե, աղվեսը չի կարողանում գտնել իր գրանցման սեղանը, կամ սպասում է ուղեբեռին»:
23:20 30.09.2019
45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո: Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց: 2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս […]
23:17 30.09.2019
ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]
23:08 30.09.2019
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստատություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը: «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ […]
23:04 30.09.2019
Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
23:00 30.09.2019
Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար այսօր Հայաստան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի վաղը։
22:59 30.09.2019
Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]
22:56 30.09.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ […]
22:45 30.09.2019
Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ի ժամը 22-ից հոկտեմբերի 1-ի ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում` մինչև Բաղրամյան 26: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
22:32 30.09.2019
Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել ինքնաթիռում: Ըստ rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի Airbus A320 ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]
22:23 30.09.2019
Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը: Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի […]
22:15 30.09.2019
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը: Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը […]