23:55 30.09.2019
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու դեսպանությունը կոչ են անում այցելել հայկական լեռնաշխարհի գողտրիկ անկյուն՝ Արցախ։
23:43 30.09.2019
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը: «Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում: Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան […]
23:20 30.09.2019
45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո: Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց: 2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս […]
23:17 30.09.2019
ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]
23:08 30.09.2019
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստատություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը: «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ […]
23:04 30.09.2019
Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
23:00 30.09.2019
Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար այսօր Հայաստան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի վաղը։
22:59 30.09.2019
Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]
22:56 30.09.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ […]
22:45 30.09.2019
Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ի ժամը 22-ից հոկտեմբերի 1-ի ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում` մինչև Բաղրամյան 26: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
22:32 30.09.2019
Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել ինքնաթիռում: Ըստ rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի Airbus A320 ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]
22:23 30.09.2019
Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը: Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի […]
22:15 30.09.2019
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը: Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը […]
22:04 30.09.2019
«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է «Լեչեի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման և Ջեկոյի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոման» 0:1 հաշվով հաղթել է «Լեչեին»:
22:00 30.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»: https://www.instagram.com/p/B2_jTO8nV2K/?utm_source=ig_web_copy_link
21:55 30.09.2019
ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնաբքի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ մասին հաղորդվել է քաղաքապետի կայքում: «Ձմեռային աննախադեպ փոթորկի պատճառով, որը մեզ անակնկալ մատուցեց սեպտեմբերին, տեղական և նահանգային իշխանությունները սերտորեն համագործակցում են՝ պաշտպանելու Մոնտանայի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,- ասել է քաղաքապետ Սթիվ Բուլոկը: Հաղորդվում է, որ նահանգի որոշ շրջաններում առատ տեղումներ են եղել, էլեկտրահաղորդման գծերը […]
21:40 30.09.2019
Ռուսական Kinobusiness.com կայքը, որը նվիրված է կինոարդյունաբերությանը, հրապարակել է վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում առավել մեծ ճանաչում ունեցող ֆիլմերի ցանկը: Ըստ տվյալների՝ ամենահայտնի ֆիլմը դարձել է Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերում նկարահանվել է նաև Բրեդ Փիթը: 2 օրվա ցուցադրության ընթացքում ֆիլմը հավաքել է 204․9 միլիոն ռուբլի: Երկրորդ տեղում է հայկական ծագումով ռուս ռեժիսորի՝ […]
21:30 30.09.2019
НИТУ «МИСиС»-ի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գտել են մի նյութ, որը կարող է թույլ տալ հրաժարվել թանկարժեք մետաղներից՝ էկոլոգիապես մաքուր ջրածնային վառելիքի ստացման համար: Այս մասին հայտնում է ACS Energy Letters-ը: Այլընտրանքային էկոլոգիական էներգիան մեծ ճանաչում է վայելում: Այս պահին այդ տեսանկյունից առաջին տեղում արևային և քամու էներգիաներն են: «Կանաչ» էլեկտրաէներգիա ստանալու համար բավականին […]
21:29 30.09.2019
«Սանիթեք» ընկերությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացում առերևույթ հանցավոր դրսևորումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց բացի` արվել են անպատեհ, […]
21:18 30.09.2019
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ […]
21:04 30.09.2019
Լուսնի վրա ընկած հնդկական «Վիկրամ» տիեզերական սարքն անհետացել է: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ն: Նկարահանումները կատարվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից այն ենթադրյալ վայրում, որտեղ անհաջող վայրէջք է կատարել տիեզերական սարքը: Շուրջ 150 մետր տարածք է լուսանկարվել, բայց սարքը չկա: ՆԱՍԱ-ում ենթադրել են, որ լուսանկարահանումները կատարվել են ոչ շատ լուսավոր ժամերի և, հնարավոր է, […]
20:59 30.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից և մակագրել. «Բաց զրույց ունեցանք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»: https://www.youtube.com/watch?v=QiUOnEMoVto&feature=youtu.be&fbclid=IwAR1oML7u_Fnd6WmYvwqK-S72uOXlD9Wo_OpQQEpmgJo07ycfiafRMgAgR20 Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
20:51 30.09.2019
ՖԻՖԱ-ի խաղացողի կարգավիճակի հանձնաժողովը պարտավորեցրել է «Քարդիֆ Սիթիին» «Նանտին» վճարել 6 միլիոն եվրո՝ մահացած արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի` այդ գումարը համապատասխանում է այն կանխավճարին, որը «Քարդիֆը» պետք է վճարեր ֆրանսիական ակումբին ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Տրանսֆերի ընդհանուր գումարը պետք է կազմեր 17 մլն եվրո: Երկու ակումբներն […]
20:38 30.09.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով 9 ամսական պիտբուլը փրկել է երկու երեխաներին թունավոր օձի խայթոցից և սատկել: Այդ մասին հայտնում է CNN- ը: Ջինա Ռիչարդսոնը պատմել է, որ շունը հանկարծակի հարձակվել է բակում ինչ-որ բանի վրա, մինչ նրա 10-ամյա որդին՝ Օրայլին խաղում էր մոտակայքում: Տղան մտածել է, որ դա պարան է, բայց նկատել է, որ […]
20:31 30.09.2019
Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Նիկ Քարթերը հայտարարել է, որ երկիրը կարծես պատերազմի մեջ լինի Ռուսաստանի կամ այլ երկրների հաճախակի կիբերհարձակումների պատճառով: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Ըստ Քարթերի՝ ներկայումս պատերազմ հասկացությունը էապես տարբերվում է անցյալի դասական տարբերակից: «Մեծ տերությունների հետ մրցակցությունը և ոչ պետական կառույցների հետ գաղափարական պայքարը սպառնում են ամեն օր… Ռուսաստանն այսօր […]
20:20 30.09.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների […]