20:11 30.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում: Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում […]
20:10 30.09.2019
Դաղստանի Դերբենտ քաղաքում 30 ամուսնական զույգերն ամուսնացել են լայնամասշտաբ արարողության ժամանակ: Տոնակատարությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հյուր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նորապսակները հանրապետության հիմնական տասնվեց ազգությունների ներկայացուցիչներ են եղել: Հարսանիքը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբազմազգ հարսանիք և հարսանիք՝ հյուրերի ամենամեծ քանակով: Երկու ռեկորդներն էլ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:
20:00 30.09.2019
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Ռոհանին Հայաստան է ժամանել որպես հյուր:
19:54 30.09.2019
«Եթե գեղեցկությամբ ես օժտված, մնում է՝ համբերատար լինես, մինչև այդ գեղեցկությունը կանցնի հիվանդության պես: Ժամանակը, վաղ թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում է բոլորիս հետ»: Իտալուհի, որը դարձավ ֆրանսիական կինոյի աստղ, կարողացավ գրավել Ամերիկան և հմայել ամբողջ աշխարհը: […]
19:41 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետն ընդգծել է, որ նշված խնդիրը հանդիսանում է […]
19:25 30.09.2019
ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում։ Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն […]
19:14 30.09.2019
Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակման մեջ Վաշինգտոնն ու Էր-Ռիադը մեղադրում են Իրանին:
19:00 30.09.2019
Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուրընկալող երկիրը Հայաստանն էր: Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի […]
18:51 30.09.2019
Սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված, ինչպես նաև ազատազրկված անձանց կարճատև տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.4 գր դեղնականաչավուն զանգված, 29 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 4 wi-fi սարք, ինքնաթոր […]
18:45 30.09.2019
Երևանում հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Բեմում կլինի 3 մեծություն՝ «Գրեմմի» մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` իբրև դաշնակահար: Փառատոնին աջակցում […]
18:37 30.09.2019
Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
18:34 30.09.2019
Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվել են մի շարք որոշումներ: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը: Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց […]
18:30 30.09.2019
Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը խնդրում է կառավարությանը վճարել իր վիրահատության համար, քանի որ վախենում է սեփական կյանքի համար, գրում է Daily Mirror-ը: Բրիտանացի Փոլ Մեյսոնը նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, այն ժամանակ նա կշռել է 444,5 կիլոգրամ: Պետության կողմից իրականացված մի վիրահատությունից հետո տղամարդը նիհարել էր 228 կիլոգրամով: Այս պահին Մեյսոնին հարկավոր են մի […]
18:27 30.09.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020թ. տարեկան ծրագիրը, որի նպատակը լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել Սևանա […]
18:25 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց հայրապետը հույս է հայտնել, որ Սինգապուրի […]
18:20 30.09.2019
Գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեծանուն գրողի նամականիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշել […]
18:19 30.09.2019
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020թ. ծրագիրը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային […]
18:17 30.09.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական […]
18:12 30.09.2019
Արկտիկայի ջրերում ծովառյուծը հարձակվել է Հյուսիսային նավատորմի և Ռուսական աշխարհագրական ընկերության համատեղ արշավախմբի նավակի վրա: Արշավախմբի անդամները հասցրել են նկարահանել ծովառյուծի ագրեսիվ պահվածքը: Խմբի ղեկավարը նշել է, որ ծովառյուծը հանկարծակի է հարձակվել: Ենթադրաբար, նա վտանգ է զգացել և այդպիսով պաշտպանել է իր փոքրիկներին, որոնք գտնվել են ափամերձ տարածքում, որին մոտ է նավարկել խումբը: Ծովառյուծը հասցրել […]
18:11 30.09.2019
Հունաստանին պատկանող Լեսբոս կղզում փախստականների ըմբոստությունը դուրս է եկել վերահսկողության սահմաններից։ Նրանց հանգստացնելուն չեն օգնել նույնիսկ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողությունները, արցունքաբեր գազն ու լուսաձայնային նռնակները։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ միգրանտները հրդեհել են բնակելի տնակներից մեկը, որպեսզի լսելի դարձնեն իրենց պահանջը մայրցամաքային Հունաստան տեղափոխվելու վերաբերյալ։ Երբ հունական հրշեջները ժամանել են փախստականների ամբարի հրդեհը […]
18:03 30.09.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով […]
18:00 30.09.2019
Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը բացատրել է, թե ինչու երկրի հակաօդային պաշտպանության համակարգը չի կարողացել կանգնեցնել նավթարդյունաբերական խոշորագույն գործարանի վրա հարձակումը։ ԱԹՍ-ներով հարձակման մասին խոսելիս Սալմանը հայտարարել է, որ սաուդյան տարածքն այնքան մեծ է, և այնքան շատ են բոլոր կողմերից վտանգները, որ դժվար է երկիրը բոլոր կողմերից պաշտպանելը։ […]
17:55 30.09.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններին: «Երեկ Արտաշատում տեղի ունեցան ավագանու անդամի արտահերթ ընտրություններ։ Առաջադրվել էին 48 թեկնածուներ, ինչի արդյունքում քվեաթերթիկի երկարությունը հավասարազոր էր երեք A4 թերթի։ Ընտրություններն ընթացան խաղաղ մթնոլորտում։ Բնակիչներից շատերը պնդում էին, որ որոշ տեղամասերում նախկինում տիրում էր լարված մթնոլորտ, ինչը այս […]
17:52 30.09.2019
ՀՀ ԱԻՆ Օդերևութաբանական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
17:44 30.09.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի գործով երրորդ նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Ջերմուկի 19 բնակիչ նոր երևան եկած բնապահպանական հանգամանքներով դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Հայցվորները խնդրում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի […]
17:37 30.09.2019
Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։
17:28 30.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ պլանային բուժզննում անցնելու նպատակով: Նոնա Նավիկյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը կրկին տեղափոխվել է Քրեակատարողական հիմնարկ:
17:23 30.09.2019
Հայաստան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քիչ առաջ արդեն Հայաստան էին ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված […]