Բոլոր լուրերը – Page 8687 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

«Ջալանջալան» Երևանի գեղեցիկ փողոցներում. Սինգապուրի վարչապետի գրառումը

14:33 30.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր թվիթերյան և ինստագրամյան էջերում գիշերային Երևանից լուսանկար է հրապարակել: «Ջալանջալան Երևանի գեղեցիկ փողոցներում, փորձել եմ հայկական նորաթուխ լավաշ»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով սինգապուրյան «Ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է «զբոսանք»: Նա նաև տեսանյութ է տեղադրել Երևանում գտնվելու առաջին օրվա մասին: Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով սեպտեմբերի 28-ին […]

̰
Ջերմուկցիները դիմել են դատարան՝ ընդդեմ նախարարի

14:27 30.09.2019

ՀՀ Վարչական դատարանում  քիչ անց կսկսվի ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը։ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Ջերմուկ համայնքի 19 բնակիչ, նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքները հաշվի առնելով, հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։ Գործով երրորդ անձ ներգրավված են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա»-ն, […]

̰
Շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. Ուրիխանյան

14:23 30.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. «Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։ Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաև երկրորդ […]

̰
Մհեր Գրիգորյանը հույս է հայտնում, որ գազի գինը չի բարձրանա

14:19 30.09.2019

Թումո տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով պանելային քննարկումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Լրագրողների հարցին՝ մի կողմից քննարկվում են տրանսպորտային խնդիրները, մյուս կողմից՝ ռուսական կողմից «Վերին Լարսի» անցակետի մոտ բեռնատար ավտոմեքենաների կուտակման խնդիրը չի լուծվում, փոխվարչապետը պատասխանել է ինչպես այս, այնպես էլ գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցերին: […]

̰
ԵԱՏՄ-ով տարանցումների ծավալը չի մեծանում, քանի որ որոշումները դանդաղ են ընդունվում․ Տիգրան Սարգսյան

14:15 30.09.2019

ԵԱՏՄ անդամ պետություններն ունեն միասնական կարծիք, թե ինչ պետք է անել տրանսպորտային ու տարանցիկ ենթակառուցվածքների զարգացման, տարանցման ծավալի մեծացման հարցում, բայց տարանցման ծավալները, ի վերջո, չեն մեծանում։ Այս մասին այսօր Երևանում անցկացված ֆորումի ժամանակ հայտարարեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ բոլոր որոշումներն այս կառույցում շատ երկար են քննարկվում և շատ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի կոչին՝ չայցելել Արցախ

14:13 30.09.2019

ՀՀ ԱԳ նախարարությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որով քաղաքացիներին արգելվում էր այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով: «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- տեղեկացրին ԱԳ նախարարությունից:

̰
Կստեղծվի «1991 ստորաբաժանում». ՊՆ-ում հուշագիրը ստորագրվեց

14:07 30.09.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն- հիմնադրամն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվում է «1991 ստորաբաժանման» ստեղծումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված […]

̰
Տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ, այլապես ԵԱՏՄ արդյունավետությունը հարցականի տակ է․ փոխվարչապետ

13:59 30.09.2019

Երևանում այսօր անցկացվեց ֆորում, որի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկում էին տրանսպորտային և տարանցման ենթակառուցվածքների խնդիրները։ Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց նաև Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների մասին։ Նա վստահություն հայտնեց, որ այդ խնդիրը լուծվելու է, և նշեց, որ այսպիսի հանդիպումները հենց նման խնդիրների բարձրաձայնման համար են։ Մհեր Գրիգորյանի […]

̰
Յուրա Իվանյանը նոր պաշտոն ունի

13:54 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային և կադրային փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

̰
Ամեն անգամ բեռը կանգնեցնելիս, ստուգելիս սպանում ենք տարանցիկ պոտենցիալը․ Տ․ Սարգսյան

13:47 30.09.2019

ԵԱՏՄ-ում կա 46 վերահսկող մարմին, որոնցից յուրաքանչյուրը կարող է կանգնեցնել բեռի տարանցումն ու ստուգել այն։ Երևանում անցկացված ԵԱՏՄ ֆորումի ժամանակ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը սա ներկայացրեց որպես լուրջ խնդիր։ «Կանգնեցնել, ստուգել և այլն… դա նշանակում է, որ մենք սպանում ենք մեր տարանցման պոտենցիալը»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ տրամաբանական կլիներ, որ եթե բեռը հատել է անդամ […]

̰
Սաակաշվիլին կվերադառնա Վրաստան

13:40 30.09.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Նա կթողնի Ուկրաինան և կվերադառնա Վրաստան «պետականությունը վերականգնելու համար»: Սաակաշվիլին պատմել է, որ Ուկրաինայում իրեն լավ է զգում, սակայն հայրենիքը կորցնելու զգացություն ունի: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ.: «Ես նախատեսում եմ առաջիկա ամիսներին վերադառնալ Վրաստան»,- […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով

13:39 30.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ եղբայրական եզդի ժողովրդին Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով: Հայաստանը դարեր ի վեր հայրենիք և տուն է բազմահազար եզդիների համար, որը մենք միասին պաշտպանել, կառուցել և զարգացնում ենք: Տաուսե Մալակի տաճարի վեր խոյացմամբ […]

̰
Հրաշալի մաքսային օրենսգիրք ենք ստեղծել, բայց բիզնեսը բողոքում է, որ այն չի կիրառվում․ Սարգսյան

13:35 30.09.2019

ԵԱՏՄ-ում հրաշալի մաքսային օրենսգիրք է մշակվել, որում հաշվի են առել բիզնեսմենների հազարավոր առաջարկություններ, սակայն դրա կիրառման հարցում խնդիրներ կան։ Այս մասին այսօր Երևանում անցկացված ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտնեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Կտրուկ կրճատել ենք մաքսազերծման վրա ծախսվող ժամանակը՝ 4 անգամ»,- ասաց Սարգսյանը։ Սակայն դա կարգավորումների կիրառվող մասն է, իսկ Սարգսյանի խոսքերով՝ բիզնեսը հիմա դիմում […]

̰
Օրը սկսում ենք առյուծի ատամնաբուժական գործողությամբ. Կենդանաբանական այգի

13:30 30.09.2019

Երևանի կենդանաբանական այգում այսօր բուժում են առյուծի ատամները: Այս մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից: Տեղադրվել է նաև լուսանկար, թե ինչպես են մասնագետները սկսել աշխատանքը: «Oրը սկսում ենք առյուծի ատամնաբուժական գործողությամբ»,- գրված է կից տեքստում:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

13:27 30.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]

̰
ՊՎԾ-ն ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերել է 5.5 մլրդ դրամի խախտումներ

13:26 30.09.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ: Կան հարուցված քրեական գործեր՝ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում»,- գրել է նա: Նշվում է, որ Հայաստանում կան ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), […]

̰
Կառուցվածքային և կադրային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում

13:21 30.09.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստեղծվել է Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական […]

̰
«Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր». Փաշինյան

13:17 30.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում մասնավորապես ասված է. «Հայաստանում մեծ ցավով […]

̰
Հոնկոնգի ցույցերի ֆոնին Չինաստանը պատրաստվում է երկրի հիմնադրման 70-ամյակին

13:12 30.09.2019

Այս լարվածության ֆոնին հոկտեմբերի 1-ին, կոմուիստական Չինաստանի հիմնադրման 70-ամյակին նվիրված խոշոր միջոցառումներ են նախատեսվում:

̰
Տիգրան Սարգսյանը բողոքում է ԵԱՏՄ-ում դանդաղկոտությունից

13:10 30.09.2019

Անհրաժեշտ է որոշումների ընդունման և իրականացման ընթացքում կարողանալ փոփոխություններ մտցնել այդ որոշումների մեջ։ Սրա կարիքը տեսնում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Երևանում անցկացված ֆորումի ժամանակ նա որպես «ԵԱՏՄ շատ լուրջ խնդիր» մատնանշեց դանդաղկոտությունը։ «Մինչև ծրագիրը մշակում եք, այդ ուղղությամբ նոու-հաու է առաջանում, և դուք չեք կարող դա հաշվի չառնել ու իրականացնել երեկ […]

̰
Վարչապետը կոչ է արել նշանավորել Գևորգ Էմինի 100-ամյակը և արտասանել նրա բանաստեղծություններից մեկը

13:04 30.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցրել է, որ այսօր լրանում է նշանավոր հայ բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակը: Այս առիթով նա արտասանել է Էմինի «Ախ, այս Մասիսը» բանաստեղծությունը: «Նշանավորենք Գևորգ Էմինի 100-ամյակը, կարդացե´ք Գևորգ Էմին, կարդացեք հայ գրականություն, ընդհանրապես կարդանք հնարավորինս շատ, որովհետև ինչպես ասել է Եղիշե Չարենցը` «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»»:  

̰
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներ

13:02 30.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու պատճառը. «Ռոբերտ Քոչարյանը ոչ թե տեղափոխվել է հիվանդանոց, այլ անցել է ընթացիկ պլանային բուժզննում»: Հիշեցնենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում  հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 30.09.2019

̰
Հայաստանը սահման չունի ԵԱՏՄ հետ, դա և՛ խնդիր է, և՛ լուծում․ Մհեր Գրիգորյան

13:00 30.09.2019

Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որ ոչ մի սահման չունի անդամ մյուս պետությունների հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ դա և՛ խնդիր է, և՛ լուծում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Հարությունյանին ամենամեծ ճնշողը իր խիղճն էր. Անդրանիկ Քոչարյան

12:58 30.09.2019

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին: Քոչարյանի կարծիքով՝ Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր, ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: «Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ և իր […]

̰
Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:48 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» […]

̰
Հուսով ենք՝ գազի գինը չի բարձրանա․ փոխվարչապետը՝ բանակցությունների մասին

12:42 30.09.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է տեղեկությունները այն մասին, որ գազի գինը 30 տոկոսով բարձրանալու է։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշեց, որ դեռ որոշում չկա։ Նա ասաց, որ դեռ չի կարող պատասխանել՝ գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, բայց հույս հայտնեց, որ չի լինի։

̰
Թրամփի դեմ բողոք ներկայացնողը պաշտպանության տակ է. Թրամփը ցանկանում է հանդիպել նրա հետ

12:38 30.09.2019

Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել:

̰
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

12:32 30.09.2019

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում  հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

̰
Մենք մտել ենք լուրջ փուլ. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ

12:31 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով  լրագրողի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»: Նրա խոսքով՝ այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չէին, սակայն հաստատված ցանկով հրավիրյալների թիվը […]

̰
BACK_TO_TOP