10:15 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-15 […]
10:06 30.09.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Միջնորդությունը վերաբերում էր խափանման միջոց կալանքը փոխելուն։ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու […]
09:52 30.09.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Թալին-Արտենի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 14 տուժած և 1 զոհ։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
09:45 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին բախվել են «UAZ Patriot» (վարորդ՝ Դավիթ Ս.) […]
09:39 30.09.2019
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: «Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացումը […]
09:32 30.09.2019
Ավստրիայում սեպտեմբերի 29-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Ավստրիայի ՆԳՆ-ը։ Պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» հավաքել է 38․4 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը ստացել է 21․5 տոկոս ձայն։ Ազատության աջ կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 17․3 տոկոսը։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Կանաչներն» (12,4 […]
09:17 30.09.2019
Հունական Լեսբոս կղզում՝ փախստականների «Մորիա» ճամբարում 2 հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կարող է 2 զոհ լինել։ Ողբերգությունը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, քանի որ այնտեղ բնակվող փախստականները կարծել են, որ հրշեջները չափազանց ուշ են հասել ճամբար, ինչն էլ միգրանտների մահվան պաճառ է դարձել։ AFP-ն, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ մեքենան ճամբարին մոտեցել է 20 […]
09:07 30.09.2019
ԱՄՆ-ը պետք է վերադառնա միջուկային գործարքին և վճարի Թեհրանին 50 մլրդ դոլար՝ որպես փոխհատուցում նավթային ոլորտի պատժամիջոցների համար։ Այս մասին հայտարարել է երկրի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում վճարի, եթե ցանկանում է, որ Իրանը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին, փոխանցում է ISNA գործակալությունը։ Բացի այդ, նա մեղադրել է ԱՄՆ-ին նրանում, որ […]
08:53 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ 400 քմ, Գոռավան գյուղում՝ 1 հա հնձած ցորենի արտ և խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Արագած գյուղում՝ 450 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ […]
08:45 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Արմավիրի Տանձուտ համայնքում անցկացված ղեկավարի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 1004 մարդ՝ գրանցված 1551 ընտրողից։ Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են այսպես՝ Արարատ Բարիկյան՝ 191, Վարազդատ Հարությունյան՝ 40, Էդուարդ Մարգարյան՝ 290, Մարկոս Նազարյան՝ 53, Մխիթար Պետրոսյան՝ 406։ Արմավիրի մեկ այլ՝ Նոր Կեսարիա համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 796 […]
08:32 30.09.2019
ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Ավետիսյան՝ 420, Սարդուր Թևոսյան՝ 871, Դավիթ Մինասյան՝ 1111 Սամվել Վարդանյան՝ 447։
08:20 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Գեղարքունիք համայնքի ղեկավարի ընտրություններում 370 քվեով ընտրվել է Զավեն Աբրահամյանը։ Նրա մրցակից Լևիկ Հարոյանը ստացել է 317 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից (1397) ընտրություններին մասնակցել է 702-ը։ 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
08:10 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Նարեկ Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
00:07 30.09.2019
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր գյուղապետի ընտրություններ էին: Համայնքի բնակիչները Սամվել Աղաջանյանին են ընտրել իրենց նոր գյուղապետ: Ընտրության արդյունքները իմանալուց հետո բնակիչները ցնծությամբ են ընդունել լուրը: Ընտրության արդյունքները տոնել են հրավառությամբ:
23:58 29.09.2019
Շուտով աշունն իրեն «զգացնել» կտա: Նորաձևության աշնանային թրենդների շարքում ուշադրության կենտրոնում են տաբատները կյանքի բոլոր առիթների համար՝ համարձակ կաշվե, նրբագեղ թավշյա, զվարճալի վանդակավոր… Մոռացեք ջինսերի մասին և կրեք ոճային նորույթները: Համարձակ կաշի Եկեք սկսենք այս աշնան առավել տպավորիչ կաշվե տաբատի թրենդից: Կարծում ենք, որ սա կդառնա սեզոնի հիմնական գնումը, քանի որ նորաձևության ազդեցիկ դեմքերը բոլորին […]
23:35 29.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն Պարույր Սարգսյան՝ 436 ձայն 17 անվավեր Հին գյուղապետը պարտվել է 86 ձայնի տարբերությամբ։
23:30 29.09.2019
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները եռասեռ որդ են բացահայտել: Հետազոտողները որդի այդ տեսակը նկարագրել են Current Biology ամսագրի հոդվածում: Կալիֆորնիական Mono աղի լճում հետազոտողները հայտնաբերել են ութ տեսակի մանրադիտակային որդեր: Պարզվել է, որ նրանցից մեկը՝ Auanema sp-ը երեք սեռ ունի: Բացի այդ, նա ի վիճակի է գոյատևել մկնդեղի այնպիսի քանակության դեպքում, որը 500 անգամ ավելի է […]
23:15 29.09.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում: Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն […]
23:00 29.09.2019
Մարս մոլորակ ուղևորությունների համար նախատեսված Starship տիեզերանավի առջին տարբերակն արդեն տեղափոխվել է տիեզերական արձակման կայան, որտեղից կատարելու է առաջին փորձնական թռիքչները՝ երկրամերձ տիեզերական տարածքում։ Հենց այդ միջոցառման ժամանակ SpaceX ընկերության հիմնադիրը պատմել է, թե երբ են նախատեսվում առաջին թռիչքները։ «Դա կարող է անհեթեթ հնչել, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել վեց ամսից […]
22:49 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել […]
22:44 29.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոռի բերդի միջոցառմանը: «Լոռի բերդում այսօր մի քանի ժամով տեղափոխվեցինք մեր միջնադարյան հզոր թագավորությունների ժամանակաշրջան: Վստահ եմ, այս միջոցառումը հիմք կհանդիսանա, որ հետագայում Հայաստանի այլ վայրերում նույնպես, վերակենդանացնենք միջնադարյան ամրոցներն ու քաղաքատեղիները»,-գրել է նա:
22:34 29.09.2019
Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Շիրակ Խաչատրյանը: «Հարգելի ընկերներ ընտրվեցի Շիրակի մարզի Գետափ գյուղի համայնքապետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
22:21 29.09.2019
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ սահմանամերձ Վազաշեն համայնքի ռմբակոծված մանկապարտեզը վերաբացվել է: Հայ Օգնության Ֆոնդի կողմից՝ Մարդիկյան ընտանիք հիմնադրամի (ԱՄՆ) նվիրատվությամբ, Վազաշենում վերանորոգվել է համայնքի մանկապարտեզը: Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացումը: Շուրջ 30 տարի սահմանամերձ Վազաշեն համայնքը մանկապարտեզ չի ունեցել: Այժմ մանկապարտեզ է հաճախում 22 երեխա: Պաշտոնական բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ […]
22:08 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» նոր տեղեկություններ է հայտնել Արտենիում տեղի ունեցած վթարի մասին: «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։ Վթարի հետևանքով նախնական տվյալներով […]
22:07 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող […]
21:54 29.09.2019
Փարիզում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը: ֆրանսիական դրոշով ծածկված դագաղը տեղադրվել է Հաշմանդամների տան բակում՝ Սուրբ Լյուդովիկոսի տաճարի մոտ: Շիրակի ընտանիքը բոլոր այցելուների համար գրքույկներ են պատրաստել՝ քաղաքական գործչի մտքերով: Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տալու նպատակով Փարիզի կենտրոնում՝ Հաշմանդամների տան […]