19 համայնքներում ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը եղել է 48,72 տոկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

19 համայնքներում ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը եղել է 48,72 տոկոս

22:07 29.09.2019

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։

Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է  625 ընտրող (68.23 տոկոս)։

Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է  9241 ընտրող (42.56  տոկոս)։

Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 2906-ը (42.41տոկոս)։

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է  863-ը (56.41 տոկոս)։

Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է  975-ը (61.48  տոկոս)։

Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 1004-ը (64.73 տոկոս)։

Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է  796-ը (66.33 տոկոս)։

Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է  300 ընտրող (73.17 տոկոս)։

Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է  126 ընտրող (31.27 տոկոս)։

Գեղարքունիքում 1397 ընտրողից 702-ն են մասնակցել քվեարկությանը (50.25 տոկոս)։

Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 539-ը (61.39 տոկոս)։

Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 209-ը (80.08 տոկոս)։

Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 368-ը (45.71 տոկոս)։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 343-ը (53.01 տոկոս)։

Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 81-ը (60.45 տոկոս)։

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 430-ը (64.37 տոկոս)։

Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 498-ը (50.15 տոկոս)։

Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 950-ը կամ ընտրողների 65.93 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

BACK_TO_TOP