15:15 28.09.2019
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի […]
15:13 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes […]
15:13 28.09.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան […]
15:10 28.09.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկություն է տարածել մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի վերաբերյալ: «Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը […]
15:08 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: […]
15:02 28.09.2019
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է«Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված են ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:
14:49 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Նշենք, որ Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված […]
14:44 28.09.2019
Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին դեմ արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին: Այս մասին հայտնում է «Mediaite»-ն: Դերասանը մի շարք ամերիկացիների` Թրամփին պաշտոնից հեռացնելու ցանկությունը անվանել է «պատերազմ»: «Սա պատերազմ է ազնվական մի մարդու դեմ, որը պաշտպանեց մեր երկիրը և դարձյալ այն դարձավ անվտանգ ու հիանալի»,- հայտարարել է Վոյթը: Բացի այդ՝ […]
14:30 28.09.2019
1934թ. սեպտեմբերի 28-ին Փարիզում ծնվել է դերասանուհի, երգչուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն: Արտաքին տեսքի, ինքնաբուխ էության և էլեգանտության շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերել որպես XX դարի գեղեցիկ կանանցից մեկը: Դերասանուհու կանացիության մասին լեգենդներ են պատմվում, իսկ նրա գեղեցիկ դեմքը բազմիցս անմահացել է կտավի և մարմարի վրա: Երբ Բարդոն 39 տարեկան էր, որոշեց […]
14:18 28.09.2019
Լենինգրադի մարզում տեղի բնակիչն անտառում հայտնաբերել է մարդկային մարմնամասեր` փաթաթած բամբակյա վերմակով: Ինչպես նշվում է, մարմնի մասերը հայտնաբերվել են Ստարոլադոժկի ջրանցքի մոտ, հայտնում է РЕН ТВ-ն: Որոնողական գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ևս մի քանի մարմնասեր, որոնք, ըստ երևույթին, պատկանում են այլ անձանց: Նախնական տվյալներով ՝ չարագործը սպանել և մասնատել է մի քանի մարդու: […]
14:11 28.09.2019
Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է […]
14:09 28.09.2019
Հարավային Կորեայի Ուլսանի նավահանգստում բեռնատար նավի վրա պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Yonhap-ը: Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 10: 51-ին Կոլմանյան կղզիների դրոշը կրող նավթամթերք տեղափոխող Stolt Groenland բեռնատար նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին նավի […]
14:04 28.09.2019
«Հայ վարպետների` կառապանների դինաստիան. գյումրեցի Մուրադյանները». այս խորագիրն է գրում Настоящее Время-ի պատրաստած տեսանյութը գյումրեցի վարպետների մասին: Տեսանյութը պատմում է կառապան Գրիշա Մուրադյանի թոռան՝ Սամվել Մուրադյանի մասին, ով շարունակում է իր հայտնի պապի գործը: Տեսանյութում խոսվում է այն մասին, որ քաղաք եկող բոլոր հայտնի հյուրերին պապն էր դիմավորում իր կառքով: Լրատվամիջոցը գրառման մեջ պատմում է […]
13:57 28.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, […]
13:55 28.09.2019
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հանրաճանաչ «Mädler Passage» առևտրի կենտրոնում անցկացվել է եզակի երաժշտական ֆլեշմոբ Հայաստանի երեխաների մասնակցությամբ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, առևտրի սրահի կենտրոնում կատարել է «Սարի սիրուն յար» երգը և այլ հայկական ստեղծագործություններ: Առևտրի կենտրոնում հավաքված այցելուները բարձր ծափահարություններով են արձագանքել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ներկայացմանը: https://www.facebook.com/100024128175066/videos/506068200207448/
13:51 28.09.2019
Մահացել է Մոսկվայի «Լենկի» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը: Այս մասին ТАСС-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Ռեժիսորը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին: Նա 85 տարեկան էր: «Մարկ Անտոնովիչ Զախարովը մահացել է այսօր՝ երկարատև հիվանդությունից հետո: Մահացավ մոհիկաններից վերջինը»,- ասել է Վարշավերը: Արտիստի հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ: Այս մասին կհաղորդվի […]
13:44 28.09.2019
Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում գնահատականներ ներկայացրեց Հայաստանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ: «Ռազմավարական այս զորավարժությունը մեր ԶՈւ այս տարվա պատրաստության պլանում դիտարկում ենք որպես առանցքային միջոցառում, ոչ միայն ԶՈւ, այլև պետական կառավարման և ՏԻՄ մարմինների համար, որովհետև այդ կառույցներն առաջին փուլին ընգրկված էին մեծ ծավալով, հատկապես զորահավաքի […]
13:30 28.09.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է փորձի ՌԴ-ի հետ երկխոսության մեջ մտնել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահի ելույթին: Զուրաբիշվիլինի կարծում է, որ Վրաստանը չպետք է «պարփակվի իր մեջ»: «Իմ ելույթի տեքստում ես հստակ ասել եմ, որ այն երկրի համար, որը ունի նման կարգի […]
13:20 28.09.2019
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 հարբած ուղևոր վիճել են միմյանց հետ, գրում է Life-ը: Դրա հետևանքով ինքնաթիռի հրամանատարը, որը պատրաստվում էր թռիչքի Միներալնիե Վոդի, որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից: Նշվում է, որ 2 ուղևորները եղել են հարբած, չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Նրանցից մեկը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ: Նրանցից մեկը Հյուսիսային Օսիայի, իսկ մյուսը Սանկտ […]
13:07 28.09.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մահացածը նույն փողոցի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանն է: Volkswagen Golf-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Տարածքում հավաքվածները պատմել են, որ վարորդը փորձել է շրջանցել փողոցի մեջտեղում փորված փոսը, ինչիպատճառով կորցրել է ղեկի կառավարումը, վրաերթի […]
12:55 28.09.2019
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանում անցկացվող զորավարժություններից: «Պահեստազորը իրականացնում է ջոկերի ու դասակների ներդաշնակում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
12:47 28.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում պահեստազորայինների համալրում է ստացել նաև ինժեներական զորքերի, ինժեներների և սակրավորների զորքերի զորամասը: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր համալրման արդյունքում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումներն իրականացրին զորավարժություն, և դրա ընթացքում կիրառվեցին ինժեներական և սակրավորային հնարավոր բոլոր տեխնիկաները, կիրառվեցին նաև ականազերծող, տարածքը մաքրող, այսինքն՝ ճանապարհները խոչընդոտներից ազատող, ուրիշ խոչընդոտների՝ փոսերի, գետերի, լճերի վրա կամուրջներ […]
12:40 28.09.2019
Լեգենդար ռոք երաժիշտ Իէն Գիլանն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ լեգենդար ռոք երաժիշտներ Իէն Գիլանը և Թոնի Այոմին այցելել են Գյումրի:
12:28 28.09.2019
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան […]
12:18 28.09.2019
Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան, հայտնում է GEO TV-ն: Խանը ժամանել էր ԱՄՆ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նշվում է, որ խնդիրը նկատվել է, երբ ինքնաթիռը թռչել է Տորոնտոյի երկնքով: Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Նյու Յորք: Խանը ստիպված է եղել Նյու Յորքի հյուրանոցում անցկացնել […]
12:05 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է տեղեկացրել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: […]
11:50 28.09.2019
ՌԴ-ն երբեք Վրաստանի հետ վիճելու առիթ ման չի եկել, և եթե Թբիլիսին Մոսկվայի հանդեպ ավելի կառուցողական քաղաքականություն դրսևորի, ապա ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն: «Երբ մենք կայացրեցինք ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշումը, հայտարարվել էր, որ դա ժամանակավոր է, և մենք կփոխենք մեր որոշումը, երբ իրադրությունը […]
11:42 28.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պետք է հայտարարեն հազարավոր իմպիչմենտներ՝ Վենեսուելայի դեմ կատարած իր քայլերի համար, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է Life-ը. «Նրան մեղադրում են Ուկրաինայի նախագահին շանտաժի ենթարկելու մեջ: Ես ասում եմ, թե ինչու են նրան մեղադրում. նա դա անում է ամեն օր և կոչ է անում նախագահներին և […]