Բոլոր լուրերը – Page 8699 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում

11:30 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ

11:24 28.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության: Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարու­նակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների:

̰
ՊԵԿ շնագիտական բաժինը Ռուսաստանում մրցույթի է մասնակցել

11:23 28.09.2019

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է […]

̰
Արցախում զինվոր է մահացել

11:16 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

̰
Ի՞նչ վնասներ է հասցրել նախօրեի երկրաշարժը Ստամբուլում

11:14 28.09.2019

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկություններ է հայտնել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Ըստ նրա՝ երկրաշարժը Ստամբուլում 473 շենք է վնասել, այդ թվում՝ դպրոցներ, ինչի հետևանքով որոշ ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվել են։ Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով եղել է 1 զոհ և 34 վիրավոր, որոնցից 24-ը այս […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգը

11:08 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 30 հրդեհ

11:00 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 2000 քմ, Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ […]

̰
Փրկարարները բռնել են 4 օձ

10:53 28.09.2019

Սեպտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում : Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր. ՄԻՊ ուղերձը

10:44 28.09.2019

Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Այս առիթով ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական […]

̰
Վեդրո եմ սարքում, որտեղ կաթի՝ կդնես տակը. վարչապետը Սիսիանում անեկդոտ պատմեց

10:44 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սիսիան՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևելու համար: Վարչապետը, շենքերի տանիքները տեսնելով, հետաքրքրվում էր՝ անձրև եկե՞լ է, տանիքները չե՞ն կաթում: Ասվածի առիթով վարչապետը անեկդոտ հիշեց. «Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում, վարպետը դույլեր ա սարքում: Տանտերն ասում ա՝ էս ի՞նչ ես անում, վարպետն էլ ասում ա՝ դե վեդրո […]

̰
Փոքրիկները զինվորական ողջույն են տվել Դավիթ Տոնոյանին

10:31 28.09.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զորավարժությունների ընթացքին հետևելիս հանդիպել է ուղիղ գծով շարված փոքրիկների: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից նշել է. «Զորավարժարանի ճանապարհին «զորք» էր շարված»:

̰
Առաջարկվում է սահմանել բնապահպանական հարկ՝ աղբ առաջացնող ապրանքների համար. «Ժամանակ»

10:27 28.09.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը առաջարկում են մտցնել նոր հարկատեսակ՝ բնապահպանական հարկ՝ աղբ առաջացնող ապրանքների համար: Այս հարկատեսակը գանձվելու է Հայաստան ներմուծվող ապրանքներից և հաշվարկվելու է հարկման բազայի 0.5% դրույքաչափով: Ենթադրվում է, որ մուտքագրված գումարն ուղղվելու է աղբահանության խնդիրները լուծելուն: Մյուս կողմից՝ նոր հարկատեսակը […]

̰
Նիկոլ Փաշինյանը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին

10:25 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան: «Այցելել եմ Սիսիան համայնք»,- գրել է նա: Վարչապետի այցը Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությունների շրջանակում է:

̰
30 000 հա հողատարածք կապահովագրվի. «Ժողովուրդ»

10:18 28.09.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարկուտ-ցրտահարությունից տուժած, բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում: Գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին 6 տարում բնական աղետների հետևանքով գյուղատնտեսության վնասները հասել են 110 մլրդ դրամի, բայց դրա նույնիսկ կեսը չեն փոխհատուցել գյուղացուն: Եվ, ահա, Էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ գյուղապահովագրության […]

̰
Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավորի հանդեպ ոտնձգությունը

10:07 28.09.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և […]

̰
Արծվի արձանի մոտ «Lada Priora»-ն բախվել է կայանված բեռնատարին. վարորդը տեղում մահացել է

10:02 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., […]

̰
Ուկրաինգեյթ. Թրամփը լրտես է անվանել իր ու Զելենսկու հեռախոսազրույցը գաղտնազերծողին

09:56 28.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրտես է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների այն աշխատակցին, որի միջոցով արտահոսք է եղել Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Հենց այդ խոսակցության բովանդակությունն է, որ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն առաջացրեց: Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի այդ խոսքերն ուղիղ սպառնալիք են համարել հատուկ ծառայությունների աշխատակցի կյանքին: Այս արտահոսքն արդեն ստացել է […]

̰
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու է

09:47 28.09.2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավակնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1300 տարվա պատմության առաջին առաջնորդն է, որը չունի եվրոպական ծագում: Նա նաև առաջին ճիզվիտ պապն է և 600 տարվա մեջ առաջինը, որը պապական աթոռը ժառանգել է նախորդ հովվապետի ոչ թե մահից, այլ հրաժարականից հետո: Վատիկան գալով՝ նա շատերին զարմացրեց իր պարզ կենցաղով ու […]

̰
Վթար Աշտարակ քաղաքում. կա տուժած

09:46 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցում բախվել են «Mitsubishi»(վարորդ՝ Արամ Մ.) և «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Ցոլակ Հ., ծնված […]

̰
Լանջանիստ և Լուսաշող գյուղերի սարերում այրվել է բուսածածկ տարածք

09:39 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջանիստ և Լուսաշող գյուղերի վարչական տարածքների սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 19:57-ին: Այրվել է […]

̰
Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել

09:26 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ժամանակ քննարկվել է թեմաների լայն շրջանակ՝ իրավիճակը Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Սիրիայում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Առանձին քննարկվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում […]

̰
Փառքի ծառուղում Ջոնի Դեփի աստղը պղծվել է

09:14 28.09.2019

Հոլիվուդի Փառքի ծառուղում ամերիկացի հայտնի դերասան ՋոնիՆ Դեփի անվանական աստղը հայտնվել է վանդալների թիրախում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ նրանք հայհոյանքներ են գրել աստղի վրա: Դեփը, ով անվանական աստղի էր արժանացել 1999 թվականին, համարվում է ամենապահանջված դերասաններից մեկը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային վարձույթում ընդհանուր առմամբ աշխատել են 10 մլրդ դոլար: Սակայն վերջին տարիներին նա հայտնվել է դատական […]

̰
ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցչի ելույթի ժամանակ 8 պատվիրակություններ լքել են դահլիճը

09:00 28.09.2019

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ելույթի ժամանակ մի քանի երկրների պատվիրակություններ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը: Մասնավորապես, դահլիճը լքել են ԱՄՆ-ի և Կոլումբիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պատվիրակներից մեկը, մինչ դահլիճից հեռանալը, ցուցադրաբար շրջել էր աթոռը: Նշվում է, որ կոլումբիական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել վենեսուելական ընդդիմության ներկայցուցիչներ: Նրանք բղավել են իրենց առաջնորդի՝ Խուան Գուաիդոյի անունը, որից […]

̰ ̰
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

08:47 28.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 22, 24, 26, 26ա շենքերը, Թումանյան 2-րդ անց. 2-21 սեփական տները, Նալբանդյան փ. 23 շենքը և հարակցի ոչ բանկիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Տերյան փ. […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ

08:35 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին: Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի  դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց  Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված […]

̰
Մնացականյանն ու Զարիֆն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերին

08:23 28.09.2019

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական […]

̰
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է․ ՄԻՊ

08:12 28.09.2019

ՄԻՊ-ն արձագանքել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածին։ Տարածված հաղորդագրության մեջ ասված է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ […]

̰
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է

08:03 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման […]

̰
Դատավոր Աննա Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել

00:06 28.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ «Մեղավորները անպատիժ չեն մնա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել։

̰
BACK_TO_TOP