Բոլոր լուրերը – Page 8697 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի ելույթը death-metal երգի են վերածել

17:37 28.09.2019

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի ելույթը ՄԱԿ-ում վերածել են տպավորիչ մետալ-երգի: Երաժշտության և հոլովակի հեղինակը YouTube-ի օգտատեր Ջոն Մոլուսկն է: Նշենք, որ ՄԱԿ-ի փորձագետները ստուգում են, թե արդյոք հնարավո՞ր է քննարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում իշխանությունների անգործության մասին բողոքները, որոնք ներկայացրել է 16-ամյա շվեդ ակտիվիստուհին: Հայտնի է, որ Գրետա Թունբերգը, որն իր առաքելությունն է համարում կլիմայի […]

̰
Մեծ Բրիտանիայում 1.3 մլն դոլարով կթողարկվեն Ֆրեդի Մերկուրիի կիսանդրիները

17:30 28.09.2019

Մեծ Բրիտանիայում ընկերությունը 1,3  մլն դոլար է ստացել Queen խմբի հիմնադիր Ֆրեդի Մերկուրիի կիսանդրիների պատրաստման և ԱՄՆ արտահանման համար: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով երկրի միջազգային առևտրի նախարարությանը: Նշվում է, որ ամբողջ հասույթը կուղղվի  Mercury Phoenix Trust բարեգործական հիմնադրամին՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: Մերկուրիի առաջին կիսանդրին տեղադրվել է անցած տարի Bohemian […]

̰
Կոմիտասը խնդիր ուներ այն կղերականների հետ, ովքեր չեն հասկացել իր արվեստի արժեքը. կոմիտասագետ

17:18 28.09.2019

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Կոմիտաս-եկեղեցի առնչության մասին: «Եկեղեցու հոգևոր ժառանգության մեր դարավոր մշակույթի հետ Կոմիտասը խնդիր չի ունեցել: Մայր Աթոռի ամենաառաջադեմ մտավորականները Կոմիտասի մտերիմներն են եղել` Խրիմյան Հայրիկը, Գարեգին Սրվանձտյանցը և այլն: Նրանք քաջալերում էին Կոմիտասին: Նա խնդիր ուներ այն […]

̰
Սակրավոր պահեստազորայինների հավաքն ավարտվեց աղմկոտ զորավարժությամբ

17:14 28.09.2019

Արդեն չորրորդ օրն է, ինչ պահեստազորայիններն ինժեներական զորքերի զորամասում են։ Այդ ընթացքում նրանք պատրաստվել են հենց այսօրվան՝ մարտականին նման պայմաններում անցկացվող զորավարժությանը։ Հորինված մարտադաշտում տեխնիկան այս ու այն կողմ է նետվում, փոշին ու ծուխը խառնվում են իրար, ու բանակ վերադարձած պահեստազորայինները հենց այդ պայմաններում պետք է հիշեն արագ կողմնորոշվելու հմտությունները։ Գործողությունները և՛ պաշտպանական են, և՛ […]

̰
Հունական լաստանավում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

17:09 28.09.2019

Նվազագույնը 540 ուղևոր է տարհանվել հունական լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով Իգումենիցա նավահանգստում: Այս մասին հայտնում է Kathimerini-ն: Պարբերականի տվյալներով՝ 2 մարդ շնչառական լուրջ խնդիրներ ունի, մյուս տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Անձնակազմի մեծ մասը ևս տարհանվել է, իսկ կրակը մեկուսացվել է հրդեհի մարման ավտոմատ համակարգերի շնորհիվ: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում, այրվել է […]

̰
Ռուս ռեժիսոր Հեյֆեցը դանակով հարվածել է շտապօգնության բժշկին

17:00 28.09.2019

Թատերական ռեժիսոր Լեոնիդ Հեյֆեցը դանակով հարվածել է շտապօգնության բժշկին, որը եկել է կանչով իր մոտ, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ շտապօգնություն հրավիրել են բժշկի կինը և դուստրը այն բանից հետո, երբ վերջինս իրեն վատ է զգացել: Երբ բժիշկներից մեկը ցանկացել է չափել  ռեժիսորի զարկերակային ճնշումը, նա գրպանից դանակ է հանել և հարվածել բժշկի ոտքին: […]

̰
Նախագահը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին

16:50 28.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի […]

̰
Նորվեգացի մարզիկները վատ սպասարկման համար հյուրանոցից պահանջել են վերադարձնել կեցության գումարը

16:44 28.09.2019

Նորվեգիայի թեթև ատլետիկայի հավաքականի թիմի ղեկավար Էրլենդ Շլոկվիկը հայտնել է, որ ազգային հավաքականը մտադիր է վերադարձնել Դոհայում աշխարհի առաջնության ժամանակ պաշտոնական հյուրանոցում կեցության գումարները, քանի որ մատուցվող ծառայությունների որակը ստիպել է հավաքականին այլ հյուրանոց տեղափոխվել: «Կարող եմ հաստատել, որ մարզիկների շրջանում թունավորվածներ չկան: Ինչ վերաբերում է գումարների վերադարձին, այս հարցի շուրջ խոսակցություն ենք ունեցել, սպասում […]

̰
Քննարկում ենք զորավարժությունների ընթացիկ արդյունքները. վարչապետը լուսանկար է հրապարակել

16:37 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռում լուսանկար է հրապարակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և մակագրել. «Պաշտպանության նախարարի հետ քննարկում ենք զորավարժությունների ընթացիկ արդյունքները»:

̰
Կառավարությունում քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր

16:35 28.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների […]

̰
Վաղը կորոշվի, թե ով կամ ովքեր են «Դիպուկ հրաձիգ»-ները

16:32 28.09.2019

Մեկնարկել է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցում է  ավելի քան 100 դպրոցական՝ 22 թիմ: Հաղթողը հայտնի կդառնա վաղը: Դպրոցականներն այսօր և վաղը մրցելու են գավաթը ստանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դատարանը Լոնդոնում միլիոններ ծախսած ադրբեջանցի կնոջը թույլ չի տվել արտահանձնել Բաքու

16:26 28.09.2019

Բրիտանական դատարանը թույլ չի տվել Ադրբեջան արտահանձնել ադրբեջանցի Զամիրա Հաջիևային, որը առաջին մարդն է, որին Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել հարստության ծագման աղբյուրները չբացահայտելու համար։ Միաժամանակ, նա ադրբեջանական պետական «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն, այժմ ազատազրկված Ջահանգիր Հաջիևի կինն է։ Դատարանը որոշել է, որ Ադրբեջանում այդ կնոջ նկատմամբ դատավարությունը կարող է անարդար լինել (կինը կարող է […]

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանը չի հաղթահարել ԱԱ որակավորման փուլը

16:16 28.09.2019

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը չի հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քաթարի Դոհա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եռացատկի որակավորման փուլում Աղասյանը, գրանցելով 16.24 արդյունք, 33 մարզիկների շարքում գրավել է 29-րդ տեղը: Եզրափակիչ են դուրս եկել 12 մարզիկներ: Աշխարհի այս առաջնությունում, որը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար, Հայաստանն ուներ […]

̰
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է երկու անձ

16:12 28.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն է տարածել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից: Այսպիսով, Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի […]

̰
Ինչպես են ծովացուլերը «պարում» ակորդեոնի հնչյունների ներքո

16:10 28.09.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, որ զբոսանավին նստած տղամարդը ակորդեոնով նվագում է «Իմ մեղմ ու  քնքուշ գազան» ֆիլմից հայտնի վալսը: Կադրերում երևում է, թե ինչպես են ծովացուլերը հետաքրքրությամբ լսում նավից հնչող երաժշտությունը: Հենց մեղեդին վերջանում է, ծովային կաթնասուները հեռանում են: Նշվում է, որ դա տեղի է ունեցել Նովայա Զեմլյա արշիպելագի Արանի կղզիների մոտակայքում: […]

̰
Ուկրաինան քաղաքացիներին արգելում է այցելել Արցախ՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով

16:10 28.09.2019

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «գործընկերների խնդրանքով» իր կայքում տեղադրել է հայտարարություն Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելությունների վերաբերյալ։ Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չայցելել այդ տարածքներ, այլապես քաղաքացիները կարող են կրել վարչական ու քրեական պատասխանատվություն։ Հայտարարության համաձայն՝ Ուկրաինան ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը Ադրբեջանին և Վրաստանին ու քաղաքացիներին հայտնում, որ այդտեղ այցելությունների դեպքում նրանց վրա […]

̰
Առերևույթ կոռուպցիոն հանցագործության նոր դրսևորումներ խոշորացված Անի համայնքի ղեկավարի մասնակցությամբ 

16:01 28.09.2019

Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ  պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]

̰
Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են. նախագահը` Արթուր Չիլինգարովին

15:55 28.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ […]

̰
Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյանի պարզաբանումը

15:50 28.09.2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են իրեն և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ «Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։ Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել են պահեստազորայիննների պարապմունքներ

15:44 28.09.2019

5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: Կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

̰
Զինծառայող Արման Լևոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:41 28.09.2019

28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]

̰
Հայաստանը պատմություն է, որ ո´չ սկիզբ, ո´չ վերջ ունի. Փաշինյան

15:39 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Հայաստանը պատմություն է, որ ո´չ սկիզբ, ո´չ վերջ ունի»: Տեսանյութում Փաշինյանը արտասանում է իր գրած բանաստեղծությունից մի հատված:

̰
1-ին զորամիավորումում ընթանում են տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ

15:27 28.09.2019

1-ին զորամիավորման ստորաբաժանումներում, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: Մարտական տեխնիկան նախապատրաստվում է պայմանական հակառակորդին ոչնչացնելուն և համապատասխան հարվածներ հասցնելուն։

̰
ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք բանակ. Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին

15:15 28.09.2019

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի […]

̰
Երևանում քամուց ծառեր են տապալվել և վնասել ավտոմեքենաներ

15:13 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի սկզբին

15:13 28.09.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան […]

̰
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի մասին

15:10 28.09.2019

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկություն է տարածել մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի վերաբերյալ: «Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը […]

̰
Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին

15:08 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: […]

̰
Տավուշի մարզում մեկնարկել է «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը

15:02 28.09.2019

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է«Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված են ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:  

̰
Հորիզոն 15.00

15:00 28.09.2019

̰
BACK_TO_TOP