Բոլոր լուրերը – Page 8709 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Թագուհի Թովմասյանը նորակերտցիներին Սոտքի ոսկու հանքը սպասարկող երկաթգիծը բացելու կոչ է արել

13:16 27.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների տեղի երկաթգիծը փակելու խնդրին: «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10։20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ […]

̰
ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական թատրոն

13:15 27.09.2019

Շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, այսօր՝ այցի երրորդ օրը, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, ապա՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին […]

̰
Վահե Գրիգորյանն ինձ հետ քննարկել է իր առաջարկը․ Ալվինա Գյուլումյան

13:14 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իր համար անընդունելի է Վահե Գրիգորյանի նախաձեռնությունը։ Նրա խոսքերով՝ ինքը դեմ է ոչ միայն «անդամ-դատավոր» բառախաղին, այլև ներկայացված առաջարկներին։ Գյուլումյանը նշել է, որ նախաձեռնությունը սկսելու ձևաչափը նույնպես անընդունելի չէ։ Ըստ նրա՝ հանրային քննարկում ծավալելու փոխարեն այդ ամենը պետք է քննարկվեր հենց Սահմանադրական դատարանի անդամների հետ։ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ավստրալացի խորհրդարանականների հետ

13:12 27.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօր հանդիպել է Հայաստան և Արցախ այցելած Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրի, Հյու ՄքԴերմոթի, Թրենթ Զինեմանի, ինչպես նաև նրանց այցը կազմակերպած Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանի և իր գործընկերների հետ։ «Իմ երախտագիտությունը հայտնեցի Արցախի հարցի արդարացի […]

̰
ԱԺ-ում ստեղծվել է հանքերի հաշվետվություններն ուսումնասիրող հանձնաժողով

13:10 27.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ «Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»:

̰
Չեմ կարծում, թե ՍԴ դիմաց կանգնած 10 հոգին հասարակությունն է․ ՍԴ անդամ

13:00 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին Սահմանադրական դատարանի չեզոքության և այլ սկզբունքների վերաբերյալ։ Լրագրողներից մեկի պնդմանը, թե հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, նա պատասխանել է․ «Գիտեք, ես չեմ կարծում, թե էն 10 հոգին, որ եկան, Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակությունն են»,- ասաց Գյուլումյանը։  

̰
Հորիզոն 13.00

13:00 27.09.2019

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ

12:57 27.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.  «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ: Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն […]

̰
Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը

12:54 27.09.2019

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը: Շիրակը կհուղարկավորվի իր ավագ դստեր՝ Լորանսի գերեզմանի կողքին, որը, երկար ժամանակ պայքարելով անորեքսիայի դեմ,  2016 թվականի ապրիլին, 58 տարեկան հասակում մահացել է: Սեպտեմբերի 29-ին` «Հաշմանդամների տանը» Ֆրանսիայի նախկին նախագահի հետ կանցկացվի ազգային հրաժեշտի արարողություն:  

̰
Գյուլումյանը տեսնո՞ւմ է Վահե Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու հիմքեր

12:50 27.09.2019

Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստերին մասնակցությունը օրենքով պարտադրվում է ՍԴ անդամներին, և չմասնակցության դեպքում նրանց նկատռմամբ կարող են կարգապահական տույժեր սահմանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Նա բացատրեց, որ կարգապահական տույժի ՍԴ անդամին կարելի է ենթարկել, եթե ՍԴ 3 այլ անդամ նման նախաձեռնությամբ հանդես գա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ՍԴ […]

̰
Չպետ՞ք է լինի դիմադրություն, հո հեշտությամբ չեն գնում հները. Լարիսա Ալավերդյան

12:47 27.09.2019

ՄԱԿ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին` նշելով, որ ժողովրդական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում  է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ «զրո հանդուրժողականության» քաղաքականությանը: «Շանթ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանը այս թեմայի շուրջ զրուցել է «Ընդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն լարիսա Ալավերդյանի հետ, հարց ուղղելով […]

̰
Մեր հանրությունը փոքր է, ես էլ կապեր ունեմ և՛ մի քաղաքական ուժի, և՛ մյուսի հետ․ ՍԴ անդամ

12:40 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը չի համարում, որ որևէ բան կարող է իրեն կաշկանդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը քննելիս։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նա ասաց, որ Սահմանադրական դատարանն ինքը քաղաքականացված չի համարում։ «Գիտեք, մեր հասարակությունը այնքան փոքր է։ Մեր մոտ կան նաև այս քաղաքական ուժերի հետ կապ ունեցողներ։ Ես ինքս և՛ մեկի, […]

̰
Վաղը կարճատև անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին սպասվում են շատ տաք օրեր. Գագիկ Սուրենյան

12:35 27.09.2019

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովուրդ ջան, վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում են արևառատ ու շատ տաք օրեր։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 […]

̰
Արթուր Վանեցյանը Վայոց Ձորի մարզում ֆուտբոլի դաշտեր է բացել

12:34 27.09.2019

ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով ֆուտբոլային դաշտերի բացման մասին: «Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։ ՀֆՖ-ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի […]

̰
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ալվինա Գյուլումյան

12:30 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Խոսքը վերաբերում էր նոր օրենսդրական նախաձեռնությամբ դրվող կարգավորումներին։ Արդարադատության նախարարության նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին թոշակի գնալու նոր հնարավորություններ տալ։ Հարցին՝ Գյուլումյանը կօգտվի՞ այդ տարբերակից, ինքը Գյուլումյանը պատասխանեց, որ հրաժարական չի պատրաստվում տալ։ Հրայր Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության, […]

̰
«Տոկիո-2020»-ի մասնակիցները կքնեն արկղից պատրաստված մահճակալների վրա

12:26 27.09.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել […]

̰
Կառավարությունը դեմ է, որ բրոկերային գործունեությանը արտոնություններ տրվեն

12:23 27.09.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է մի նախագիծ, որին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը: ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և ԱԱՀ-ից ազատել բրոկերային գործունեությունը արժեթղթերի մասով: Կառավարության հետ քննարկումները արդյունք չեն տվել, այսօր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հանձնաժողովում ներկայացրել է իրենց հիմնավորումները:

̰
Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի նոր շենքը Հավլաբարում կարող է պատրաստ լինել 2020թ.

12:17 27.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի նոր շենքը Հավլաբարում, ըստ պլանի, պետք է պատրաստ լինի 2021-ին, բայց պատասպանատուներն ասում են՝ այս տեմպերով եթե գնա, 2020-ին էլ կավարտվի: Նախկին շենքը ամրացնել հնարավոր չէր, այն քանդվել, զրոյից է կառուցվում: Նախկինի մեկ դահլիճի փոխարեն այն […]

̰
Հոլանդիայում մրցավարը կոտրված ոտքով սպասարկել է հանդիպումը

12:13 27.09.2019

Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչ «Քվիկ Բոյս»-«Կատվեյկ» հանդիպման գլխավոր մրցավար Ռոբ Դիպերինկը խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել: Հանդիպման հիմնական ժամանակից առաջ մրցավարը սուր ցավ է զգացել ոտքի շրջանում: Նա կանգնեցրել է հանդիպումը և բուժանձնակազմից օգնություն խնդրել: Ոտքի վնասված հատվածը սառեցնելուց հետո Դիպերինկը կարողացել է շարունակել խաղը: ? | Scheidsrechter Rob Dieperink brak zijn enkel […]

̰
Սեպտեմբերի 26-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 80 դեպք

12:00 27.09.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 13, մարմնական վնասվածք հասցնելու` 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 10, բնակարանային գողության՝ 7, ծեծի՝ 6, խուլիգանության՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, […]

̰
Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի տեղեկությունները կոծկվել են

12:00 27.09.2019

Ադրբեջանի բանակը այս օրերին կորցրել է ևս մեկ զինծառայողի, որի մահվան մասին տեղեկությունները կոծկվել են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ ինֆորմացիա չի հաղորդել Գյուրբաթ Գուլիևի մահվան մասին։ Այլընտրանքային տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է օրեր առաջ առաջնագծում ստացած հրազենային վիրավորումից հետո։ Այսօր կայացել է նրա հուղարկավորությունը։

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին

11:59 27.09.2019

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ […]

̰
Հետախուզվող 44-ամյա կինը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխել է Հայաստան

11:58 27.09.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 03.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմենուհի Թ.-ն, որը 2018թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:          

̰
ՖԻՖԱ-ի պատվիրակությունը Յուրի Ջորկաեֆի ղեկավարությամբ կայցելի Իրան

11:56 27.09.2019

ՖԻՖԱ-ն պատվիրակություն կուղարկի Իրան 2020 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Կամբոջայի ընտրանու հետ հանդիպմանը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, Թեհրանում: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները ցանկանում են անձամբ համոզվել, որ Իրանում այլևս չեն արգելում կանանց մուտքը մարզադաշտ: Պատվիրակությունը կղեկավարի Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Յուրի Ջորկաեֆը: Այս մասին հայտնում է AFP-ն: «Իրանի հարցը այժմ բուռն քննարկվում է: Ես նախատեսում եմ […]

̰
2,5 մլն դոլարի դրամաշնորհը կուղղվի խոցելի բնակավայրերին և աղքատ ընտանիքներին

11:46 27.09.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական և քաղաքային բնակավայրերում։ 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, դրանց համար արևային էներգիայով սնուցվող պոմպերով […]

̰
Ժակ Շիրակի մահվան առթիվ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը համազգային սգո օր կհայտարարվի

11:43 27.09.2019

Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր՝ կապված նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ելիեսյան պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին։ 21:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են գալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում իրենց ցավակցությունները գրելու: Ֆրանսիայի նախկին նախագահ […]

̰
Չիլիի ԱԳ նախարարը հաճոյախոսել է Լավրովին

11:42 27.09.2019

Չիլիի ԱԳ նախարար Տեոդորո Ռիբերայի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպման ժամանակ Ռիբերան հաճոյախոսել է գործընկերոջը, գրում է РИА Новости-ն: Հանդիպումից առաջ Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում աշխատանքը շատ խառն է, ինչին Ռիբերան պատասխանել է, որ Լավրովը, միևնույն է, արտակարգ տեսք ունի: Նա նշել է, որ Լավրովը կա՛մ սպորտով է զբաղվում, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

11:39 27.09.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության […]

̰
Ադրբեջանը դիվերսիայի հետևանքով ևս մեկ զոհ է տվել. Տիգրան Աբրահամյան

11:38 27.09.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիային: «Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն […]

̰
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի

11:36 27.09.2019

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ հայերի զորակցության մասին․ «Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նրանիցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի: Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց […]

̰
BACK_TO_TOP