20:56 27.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ-ի՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ «Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ օրաթերթի 27.09.2019թ.ի հրապարակմանը` […]
20:48 27.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։ Նշենք, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության […]
20:43 27.09.2019
Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ում կարգելվի ծխել պատշգամբներում, գրում է Настоящее Время-ն: ՌԴ ԱԻՆ-ում հայտարարել են, որ այսուհետ արգելվում է տների, հանրակացարանների և հյուրանոցների պատշգամբներում բաց կրակ օգտագործել: Դրանից բացի՝ քաղաքացիներն իրավունք չունեն խորոված անել, մոմեր վառել և ծխել: Ֆիզիկական անձանց կարգը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանել 3 հազար ռուբլի գումարով: Ըստ վիճակագրության՝ հրդեհների 60%-ի պատճառը պատշգամբներում […]
20:24 27.09.2019
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բարձրագույն Եվրասիական տնտեսական […]
20:18 27.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին՝ Սահակ Մինասյանին: Մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Սահակ Մինասյանի հետ, որը նախ ճշտել է, թե որ քրեական գործի մասին ենք ցանկանում պարզաբանում ստանալ, ապա, լսելով այսօր առաջադրված […]
20:12 27.09.2019
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառման պաշտոնական հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին համալսարանականներ, 21 երկրներից ժամանած համալսարանների պատվիրակության անդամներ: Երևանի պետական համալսարանի կազմավորման 100-ամյակի առիթով իրենց շնորհավորանքի խոսքն են հղել նաև Մայր բուհի նախկին շրջանավարտները, ովքեր այսօր գիտական ու […]
20:04 27.09.2019
ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել: Պաշտպանական կողմը պահանջում է […]
19:55 27.09.2019
Տարին հոբելյանական է երկու հանճարների՝ հայ մեծ երգահան, երաժիշտ ու վարդապետ Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի համար: Հանրապետության մշակութային բոլոր կենտրոնները հագեցած են կոմիտասյան ու թումանյանական միջոցառումներով: Երեկ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային երեկո էր Գյումրու Հայորդաց տանը: Բեմում էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայ մեծ երգահանի շարականների ու երգերի մի մասը ծնունդ են առել […]
19:43 27.09.2019
2017-ին Հայաստանում ՄԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն, որը կոչվում է ինովացիոն լաբորատորիա: «Հեռանկարի» տաղավարում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ այդ լաբորատորիան Հայաստանում աննախադեպ էր: «Այն սկզբունքորեն աննախադեպ էր, առաջինը ամբողջ աշխարհում: Եվ այն այնքան է հաջողել տարբեր ուղղություններում և աշխատանքներում, որ այսօր արդեն ավելի քան […]
19:30 27.09.2019
Իռլանդիայում քաղաքացին 272 կգ կշռող ձուկ է որսացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 3 ձկնորսները հազիվ են կարողացել ջրի մակերևույթ բարձրացնել հսկա ձկանը: Երբ ձուկը հայտնվել է նավակի մոտ, հասկանալի է դարձել, որ իռլանդացի ձկնորսը որսացել է հսկա թյուննոս: Էդվարդս անունով ձկնորսը ձկան հետ լուսանկարվել է և բաց թողել: Նման ձկան արժեքը շուրջ 3 […]
19:19 27.09.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ […]
19:15 27.09.2019
Պաշտոնանկություններ, Մարտի 1-ի գործով առանցքային վկայի մահը և նախկինների դեմ նոր գործերի նախապատրաստում: Կա՞ փոխկապակցվածություն այս ամենի մեջ: Հարցը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանին ուղղել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: Լարիսա Ալավերդյանը նախ` իր ցավակցությունն է հայտնել Հայկ Հարությունյանի ընտանիքին և նշել, որ կապի մասին ինքը չէ, որ խոսել […]
19:07 27.09.2019
Սեպտեմբերի 15-ից 2 տարի դադարից հետո «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ազգային երգիչ» նախագիծը։ Նախագծի ժյուրիի անդամների թվում սիրված երգիչներ, երաժիշտներ են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ժյուրիի անդամներից երգչուհի Արփին խոսել է իր տպավորությունների մասին. «Առաջին անգամ եմ ժյուրիի կարգավիճակով «Շանթ»-ի նախագծում, շատ հուզված եմ ու անհամբեր: Նախագիծը շատ լավ նպատակ ունի, ամբողջ աշխատակազմը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, […]
19:04 27.09.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման մասին, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։ Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում […]
19:00 27.09.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
18:54 27.09.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա նաև չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանը միավորվեն մեկ պետության կազմում և կդառնան մեկ պետություն, քանի որ Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը, մինչև 2024 թվականը, ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում: «Պուտինը […]
18:50 27.09.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]
18:47 27.09.2019
Միացյալ Նահանգներում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին՝ կապված ուկրաինական սկանդալի հետ: Այդ մասին վկայում են Politico/Morning Consult-ի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր: Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ իմփիչմենթի վերաբերյալ հայտարարությունից հետո պարզվել է, որ ընտրողների 43%-ը կողմ է Կոնգրեսում իմփիչմենթի գործընթաց […]
18:40 27.09.2019
«Վարչապետի այցելությունը Նյու Յորք շատ արժեքավոր իրադարձություն է»: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը. «Սա հատուկ տարի էր լրացուցիչ գագաթնաժողովների շնորհիվ, որոնք հարակից են տեղի ունեցել: Մասնավորապես, անցկացվել են կլիմայի, կայուն զարգացման և ֆինանսավորման գագաթնաժողովները: Օրինակ` Կայուն զարգացման գագաթնաժողովին շատ հստակ ներկայացվել են հանձնառություններ, արձանագրվել է Հայաստանի առաջընթացը»: Հիշեցնենք, որ […]
18:36 27.09.2019
Արքայազն Հարրին կրկնել է մոր՝ արքայադուստր Դիանայի գործողությունը և Անգոլայում անցել ականապատ տարածքով: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը և 22 տարի անց անցնել այդ նույն ճանապարհով»,- խոստովանել է Հարրին: Նշենք, որ այս այցն ուղղված է պատերազմների ու ականապատման դեմ: Լուսանկարում 1997 թվականին Դիանայի այցն է: Արքայադուստրն անցնում է […]
18:32 27.09.2019
Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Ջեքսոն Մեթ Ֆիդեսը պատմել է, թե ինչի համար է Ջեքսոնը դիմակ և քթի վրա սպեղանի կրել, գրում է Metro-ն: Նրա խոսքերով՝ Ջեքսոնը դա արել է մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու համար: Անվտանգության աշխատակիցը կարծում է, որ Ջեքսոնը գիտեր, թե ինչպես է պետք կառավարել ԶԼՄ-ներին, մանիպուլյացիա անել: «90 տոկոս դեպքերում Ջեքսոնի արած հնարքները […]
18:28 27.09.2019
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում […]
18:23 27.09.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին: «ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Արթիկի և Անիի քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով քննվող […]
18:18 27.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետը նշեց՝ այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետի հիմքի վրա, ցույց է տալիս այն գործնական ու պետական նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենա պետական և գիտական այդ կառույցը: Փաշինյանն ասաց՝ խնդիր էր դրված ձևակերպել մեր պետական նոր ինքնությունը. դառնում […]
18:16 27.09.2019
Մարդու իրավունքների պաշտպանին 2018-2019 թվականների ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից: «Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին: Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին: Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ […]
18:10 27.09.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Մատյանում գրառումներ են կատարել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ: Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 12 տարի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որը պետական այցով ժամանեց Հայաստան:
18:08 27.09.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական […]
18:06 27.09.2019
Վրաստանում լայն արձագանք է գտել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, նախօրեին Շվեյցարիայի աջակցությամբ Վրաստանի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական հանդիպումը: Վրաստանի ընդդիմությանը չի բավարարել Դավիթ Զալկալիանիի բացատրությունը, թե հանդիպմանը քննարկվել են կարևորագույն հարցեր, սակայն հիմնական թեման վերաբերել է Վրաստանի տարածքների բռնազավթմանը: Ընդդիմադիր պատգամավորները լրացուցիչ մեկնաբանությունների համար պահանջել են […]