Բոլոր լուրերը – Page 8708 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական վիզաներ կտրամադրի

15:48 27.09.2019

Սաուդյան Արաբիան առաջին անգամ սկսելու է վիզաներ տրամադրել օտարերկրացիներին՝ որպես զբոսաշրջիկ թագավորություն մեկնելու համար։ Այս «արտոնությունը» տրվելու է 49 երկրների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։ Սաուդյան թագավորություն այցի վիզայի գինը լինելու է մոտ 80 դոլար։ Բայց երկրում գործող սահմանափակումները տարածվելու են նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլի օգտագործման արգելքին։ Զբոսաշրջիկների համար, սակայն, չի […]

̰
Իրանը բաց է թողել կալանքի տակ պահած բրիտանական նավթատար նավը

15:41 27.09.2019

Իրանում այսօր առավոտյան բաց է թողնվել բրիտանական Stena Impero նավթատար տանկերը, որը կալանքի տակ էր առնվել բրիտանական կողմի հետ լարված հարաբերությունների՝ մի քանի ամիս տևած շրջանում։ Առևտրային նավը բաց է թողնվել Իրանի հարավարևմտյան Բանդար-Աբբաս նավահանգստից։ Սակայն Սաուդյան Արաբիա ուղևորվելու փոխարեն, ինչպես նախանշված էր մինչև կալանքը, առևտրային նավը ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս […]

̰
Ալավերդի քաղաքի կամուրջները կվերականգնվեն 

15:40 27.09.2019

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման […]

̰
Հորիզոն 15:00

15:38 27.09.2019

̰
Ուկրաինայի փոխվարչապետը «անհաջողակների ակումբ» է անվանել ԱՊՀ-ն

15:30 27.09.2019

Ուկրաինայի վարչապետի՝ եվրոպական ու եվրատլանտյան գծով տեղակալը հայտարարել է, որ ԱՊՀ-ն (որի անդամ է նաև Հայաստանը) անհաջողակների ակումբ է ու ոչնչի ընդունակ չէ։ Նրա խոսքով՝ դրա համար էլ իրենք պետք է հարեն եվրոպական կողմին։ «ԱՊՀ-ն «անհաջողակների ակումբ» է։ Իսկ մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբ»։ ԱՊՆ-ն այն մարդկանց ակումբն է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ […]

̰
Էրդողանը ամերիկյան Patriot հրթիռներ գնելու առաջարկ է ներկայացրել Թրամփին

15:30 27.09.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է իրենց վաճառել ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր։ Նա Դոնալդ Թրամփին առաջարկել է միասին դիտարկել այդ հարցը։ Միաժամանակ Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին իրենց մասնակցությունը կասեցված է, ինչը բխում էր Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցներից։ Դրանք հետևել […]

̰
ԱՄՆ-ը մեծացնում է Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

15:15 27.09.2019

ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն հավանություն է տվել սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկին՝ Հայաստանին տնտեսական և ժողովրդագրական հետագա բարեփոխումների համար գումար տրամադրելու մասին: Ֆինանսական աջակցությունը տրվում է՝ ի հավելումն երաշխավորված 17․6 մլն դոլար հատկացման, Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից. 1․5 մլն դոլար հատկացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, 600 000 դոլար՝ միջազգային […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը կալանավորվեց

15:01 27.09.2019

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» հիմնադրամ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավդալյանն այսօր կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության ու քննչական բաժնի համատեղ ներկայացրած կալանավորման միջնորդությունը։ Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ նիստը կայացել է երեկ, որի ավարտից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի աշխատակազմից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ կալանավորման մասին […]

̰
Հորիզոն 15.00

15:00 27.09.2019

̰
«Լեոնարդո»-ն անցնում է ավելի գործնական քայլերի․ Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվել

14:59 27.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ […]

̰
Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի ԱԱ

14:50 27.09.2019

Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները: Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

14:44 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:10-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, մինչև վերջինս չչեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. Ռոհանի

14:35 27.09.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]

̰
«Ժակ Շիրակը և Հայաստանը. սեր առաջին հայացքից». դեսպանի գրառումը

14:31 27.09.2019

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: Դրանում պատկերված է մի դրվագ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի՝ Հայաստան այցից: «Ժակ Շիրակը և Հայաստանը. սեր առաջին հայացքից»,- լուսանկարին կից գրել է դեսպանը:

̰
Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին անհատույց 20 միլիոն կտրամադրի

14:29 27.09.2019

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ […]

̰
Գյումրիում բնակվող չեխ կինը 5 ամսվա ընթացքում հայերեն է սովորել

14:20 27.09.2019

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում որպես կամավորական ուղիղ մեկ տարի գործունեություն ծավալած չեխուհի Մարտինա Հորնիչկովան 5 ամսվա ընթացքում հասցրել է սովորել հայերեն։ Կնոջ հետ զրուցել է Aravot.am-ը: Հորնիչկովան բավական ազատ հաղորդակցվում է, լիարժեք հասկանում խոսակցական լեզուն, հատկապես Գյումրու բարբառը, նաև գրում է․ սովորել է տառերը, ուսումնասիրել քերականությունը։ Նրա հայերենի ուսուցչուհին ԵՆԿ գրասենյակի պատասխանատու Սյուզաննա Սեկեպյանն […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին

14:15 27.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

̰
Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

14:07 27.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է […]

̰
Լիբանանահայ լեռնագնացը բարձրացել է Մանասլուի գագաթ

14:02 27.09.2019

Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանը, արշավախմբի անդամների հետ, այս անգամ էլ  բարեհաջող հասել է Նեպալի Մանասլու գագաթ: Հիշեցնենք, որ մայիսին Ավետիս Կալպակլյանին հաջողվել էր բարձրանալ Էվերեստի գագաթը: Իսկ մինչ գագաթին հասնելը նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:

̰
Ստամբուլում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 34 մարդ

14:01 27.09.2019

Ստամբուլում երկրաշարժի ժամանակ 34 մարդ է տուժել, վնասվել է 473 շինություն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Նշվում է, որ վնասված շինություններից 55-ը դպրոց է: Շենքերի մեծամասնության պատերի վրա հայտնաբերվել են մեծ ճաքեր: Իսկ տուժած քաղաքացիներից 10-ը բուժում է ստանում հիվանդանոցներում, մնացած 24-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես դուրս են […]

̰
«Ինտերը» եկամուտների ռեկորդ է սահմանել

14:00 27.09.2019

Միլանի «Ինտերի» տնօրենների խորհուրդն ամփոփել է 2018/19 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: Իտալական ակումբի պատմության մեջ առաջին անգամ եկամուտները գերազանցել են 400 մլն եվրոն՝ կազմելով 415 մլն եվրո, ինչը 20%-ով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում (346 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է ANSA-ն: Ցուցանիշներն աճել են նաև շնորհիվ Չեմպիոնների լիգայում հայտնվելու: 2018/19 մրցաշրջանում «Ինտերի» կորուստները կազմել են […]

̰
Վրաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպման համար կանչվել է խորհրդարան

13:55 27.09.2019

Ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժումը» Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին կանչում է խորհրդարան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Լրագրողների հետ զրույցում կուսակցության խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ Դավիթ Զալկալիանին պետք է մանրամասն տեղեկատվություն տա Սերգեյ Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ: «Երբ Դավիթ Զալկալիանին ներկայանա խորհրդարան, ստիպված կլինի խոսել այն մասին, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, […]

̰
Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 2-րդն է, Ռուբեն Ալեքսանյանը՝ 6-րդը. Ծանրամարտի ԱԱ

13:53 27.09.2019

Թաիլանդում ավարտվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային ծանրորդները: Նրանց թվում, ինչպես արդեն նշել էինք, նաև հայազգի երկու մարզիկներ կան՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Գոռ Մինասյանը հաջող է կատարել իր բոլոր մոտեցումները` բարձրացնելով 200, 207 ապա 212 կգ կշռող ծանրաձողը: Սա առայժմ երկրորդ ցուցանիշն […]

̰
Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել

13:47 27.09.2019

«Ուրալյան ավիաընկերություններ»-ի  А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ: Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ: Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն […]

̰
Չեմ կարող դատել մարդկանց. Gucci-ի ցուցադրությանը մասնակցած մոդելը` քննադատությունների մասին

13:40 27.09.2019

Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին. «Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի […]

̰
Ինձ հնարավոր չէ ճնշել․ ՍԴ անդամը՝ հնարավոր ճնշումների մասին

13:39 27.09.2019

Ճնշում են նրանց, ովքեր կարող են ճնշվել։ Եթե Սահմանադրական դատարանի անդամը ճնշվող չէ, կապ չունի, թե «կողքից ինչ կխոսեն»։ Այս մասին այսօր հայտարարել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի վրա հնարավոր ճնշումների մասին լրագրողների հարցերին։ Ճնշվող դատավորներ կա՞ն․ այս հարցին Գյուլումյանը պատասխանեց, որ չի կարող ասել։ «Ես կարող եմ իմ համար պատասխան տալ։ […]

̰
ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին. Սուրեն Սարգսյան

13:30 27.09.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ և Իրանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի ելույթներին: «Կապ չունի համաձայն ես, թե ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին: Գաղափարական, համակարգված, տրամաբանական, մաքսիմալ հիմնավորված, համեմված տասնյակ մեսիջներով, տեսլականներով և PR տեխնոլոգիաներով… Մարդիկ նույնիսկ թշնամությունն են բարձր որակով ու […]

̰
ՍԴ-ն կարող է որոշում ընդունել 3+3 ամսում, մենք ընդունել ենք 4 ամսում, շտապողականություն կա՞․ Գյուլումյան

13:23 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը դրական է վերաբերվում ՍԴ անդամների հատուկ կարծիքների գոյությանը։ Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը։ Գյուլումյանը օրինաչափ է համարում նման անհամաձայնությունները։ Սակայն դրանց բովանդակության հետ կապված Գյուլումյանը խնդիր է տեսնում։ Մասնավորապես այն հարցում, որ ՍԴ-ի այդ որոշման վերաբերյալ 2 անդամների հատուկ կարծիքների մեջ նշվել է շտապողականության մասին, Գյուլումյանը տեղին […]

̰
Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբեն Ռուբինյան

13:20 27.09.2019

Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: […]

̰
Թագուհի Թովմասյանը նորակերտցիներին Սոտքի ոսկու հանքը սպասարկող երկաթգիծը բացելու կոչ է արել

13:16 27.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների տեղի երկաթգիծը փակելու խնդրին: «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10։20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ […]

̰
BACK_TO_TOP