10:19 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին: Սեպտեմբերի 27-ին` ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության […]
10:12 27.09.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվանը: «Ժակ Շիրակը կհիշվի հարգանքով և երախտագիտությամբ: Առանց նրա, ես այսօր չէի լինի Վրաստանի նախագահ»,-գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին, 86 տարեկանում։
10:00 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել` 20:10-ին: Այրվել են 6-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 220 […]
09:52 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, 2000 քմ, 2500 քմ, 4000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 300 քմ, […]
09:41 27.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Խորենացի փ. 72 շենքը, 11։00-16։00 Նուբարաշեն 3փ. 1-24; 5փ. 1-21; 6փ. 1-24 սեփական տները, 11։00-17։00 Թումանյան փ. 22, 24, 26, 26ա շենքերը, Թումանյան 2-րդ անց. 2-21 սեփական տները, Նալբանդյան փ. 23 շենքը և հարակցի […]
09:31 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին` ժամը 18։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տաթև Պ., ծնված 1989 թ.) դուրս […]
09:22 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ ԱԳ նախարարները վերահաստատեցին […]
09:12 27.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ է հրապարակել․ «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս Շինարարության […]
09:03 27.09.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ «Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնելու առևտուրը և ստեղծելու աշխատատեղեր»,-գրել է Քիմը՝ նշելով, որ խոսքը նաև մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրության ստեղծման մասին է։
08:51 27.09.2019
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական գործիչ, Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ՝ «մարդու իրավունքների կոպիտ խախտումների» համար, հայտնում է Պետքարտուղարությունը։ «Այսօր մենք պատժամիջոցային ցուցակում ենք ներառում Ռաուլ Կաստրոյին և նրա հարազատներին՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցություն ունենալու համար»,-ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է, որ Վենեսուելայում և Կուբայում տիրող ճգնաժամի […]
08:42 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․ «Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։ Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա […]
08:38 27.09.2019
ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդը, նրան թողնելով […]
08:30 27.09.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: Ավելի քան մեկ շաբաթ է՝ այստեղ հերթերի ծայրը չի երևում: Արտահանման մթերքը փչանում է բեռնատարներում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ-որ մեքենաների բեռների […]
08:21 27.09.2019
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից: Քննարկվեցին կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Իր խոսքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: […]
08:09 27.09.2019
«SOS Ամուլսար» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ամուլսար Դեղին սարքի U տառը, նշանակում է ուրանի առկայությունը չափված նյութի մեջ, դրա դիմաց գրված թիվը (245) նշանակում է մեկ տոննայում ուրանի խտությունը, գրամով։ Նորման պետք է լինի 4»: https://www.facebook.com/armsostv/photos/a.1632322253648251/2396553457225123/?type=3&theater
00:35 27.09.2019
Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը և կից լուսանկար հրապարակել։ «Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Եթե այս վանդալությունները ձեր աչքի առաջ են կատարվում, անպայման դիմեք ոստիկանություն, դրանում սխալ կամ ամոթ բան չկա, անցել են էդ ժամանակները։ Եկե՛ք վերջապես տեր կանգնենք մեր քաղաքին»,- գրել […]
00:05 27.09.2019
Վրաստանի խորհրդարանի Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին Գերագույն դատարանի դատավորներից մեկի թեկնածությունը քննարկելիս բախում է տեղի է ունեցել: Ընդհարումը տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության երկու անդամների՝ իրավաբանական հանձնաժողովի նախկին ղեկավար Էկա Բեսելիայի և մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլիի միջև: Միջադեպը հետևել է Բեսելիայի համախոհներից մեկի հայտարարությանը` «Զարդիաշվիլու դիրքորոշումը և բարոյականությունն արդեն պարզ է» հայտարարությանը: Զարդիաշվիլին հակադարձել […]
00:00 27.09.2019
Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։ Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ֆորումի հիմնադիր երկրներ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի ԱԳ նախարարները, նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին: «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ին, […]
23:58 26.09.2019
35-ամյա գործարար Ասիֆ Ալին սովորականի պես երեկոյան տանն է եղել կնոջ հետ: Նա հեռախոսով խոսելիս է եղել, երբ շան հաչոցի ձայնն է լսել և հասկացել, որ ինչ-որ բան է կատարվում: Ալին դեպի մուտքն է գնացել և տեսել է, որ դուռը բաց է: Այդ պահին էլ տղամարդու վրա հարձակվել են․ սկզբում՝ մեկ դիմակավորված անձ, հետո՝ ևս […]
23:51 26.09.2019
Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին […]
23:50 26.09.2019
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ս.թ. սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, […]
23:46 26.09.2019
Չինաստանի Գուանչժոու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցին իր տան նկուղում պահել է 13․5 տոննա ոսկի, գրում է Korrespondent-ը: Գողոնը հայտնաբերվել է ոստիկանների կողմից խուզարկության ժամանակ: Ոսկուց բացի, նախկին պաշտոնյայի մոտ հայտնաբերվել է 268 միլիարդ յուան: Դեպքի առթիվ կատարվում է քննություն. իրավապահները փորձում են հիմա հասկանալ, թե ինչպես էր հնարավոր տարիներ շարունակ տանը գաղտնի պահել գողոնը: […]
23:30 26.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 […]
23:18 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին: Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային […]
23:12 26.09.2019
Հանրության շրջանում Հանրային խորհրդի մասին լրատվությունը տեղ չունի, որովհետև հանրությանը հիմա չի հետաքրքրում, թե Հանրային խորհուրդն ինչ ծրագրեր է ներկայացնում կառավարությանը տարբեր ասպարեզներում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում նշեց ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանը։ «[Ժողովրդին] հետաքրքրում է՝ ում բռնեցին, ում հանեցին, ով մահացավ։ Մի խոսքով՝ էդ ձևի հարցերով է հասարակությունը հիմա զբաղված, և կարծում եմ՝ […]
23:08 26.09.2019
ԱՄՆ այցի օրերին, հավատարիմ մնալով խոստմանս, կրել եմ հայկական արտադրանքն ու տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել հայ դիզայներների ստեղծած հագուստները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։
22:59 26.09.2019
ԱՄՆ-ում 11-ամյա մի տղա Հարավային Կարոլինա նահանգով 320 կմ մեքենա է վարել՝ հանդիպելու մի անհայտ մարդու, ում հետ ծանոթացել է Snapchat հավելվածի միջոցով: Այդ մասին հայտնում է CNN-ը: Երեք ժամ մեքենա վարելուց հետո տղան օգնություն է խնդրել ոստիկանից: Երեխան սպային պատմել է, որ վերցրել է իր եղբոր մեքենան՝ իր հայրենի քաղաք Սիմփսոնվիլից մեկնելու Չարլզթոն, որտեղ […]
22:58 26.09.2019
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի: Դա տեղի կունենա այս գիշեր: Սովորաբար աշտարակի լույսերը անջատվում են ժամը 01:00 -ին, բայց հատուկ առիթներով կարող են կամ ավելի ուշ կամ շուտ անջատվել: Այսօր լույսերն ավելի շուտ կանջատվեն: Ավելի վաղ, ի հիշատակ նախկին նախագահի, Փարիզի բոլոր կառավարական շենքերի և հաստատությունների վրա իջեցվել են պետական դրոշները: Շիրակը […]
22:46 26.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հումորային մի տեսանյութ՝ ԱՄՆ կատարած այցից: ՄԱԿ-ում ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Աննա Հակոբյանը հեռախոսին նայելով ուղղում է մազերը: Տեսանյութում երևում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անհանգիստ հայացքը: «Շատ լավն է»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:43 26.09.2019
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին կասկածում են գուշակ Սաթ Հարի Հալսի հետ կապեր ունենալու մեջ, գրում է Us Weekly-ն: Նշվում է, որ խորհրդավոր կինն օգնել է Փիթին Անջելինա Ջոլիի հետ բաժանման ժամանակ: Փիթի և Հալսի հնարավոր սիրավեպի մասին խոսում էին դեռ այն ժամանակ: Նրանք միասին այցելել են Լոս Անջելեսի աճուրդներից մեկը: Բրեդ Փիթը հերքում է նրանց […]