18:46 26.09.2019
Զելենսկու հետ հեռախոսազրույցը առիթ է դարձել, որ Կոնգրեսը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսի:
18:37 26.09.2019
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը. «Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, […]
18:30 26.09.2019
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պիեսը դարձյալ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում է։ 154-րդ թատերաշրջանը աճեմյանցիները բացեցին նաև այս ներկայացմամբ: Բեմադրությունը նոր չէ, կերպարներն են առաջին անգամ այս ներկայացման մեջ։ Սիրահար զույգերի կերպարները մարմնավորում են «Շանթ» ՀԸ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը և Գյումրիի թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը: Իրենց երազներն […]
18:24 26.09.2019
Սեպտեմբերի 26-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Դավիթ Զալկալիանին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը: Հանդիպումը կազմակերպվել էր Շվեյցարիայի օժանդակությամբ: Շվեյցարիան Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ներկայացնում է Վրաստանում՝ Ռուսաստանի, Ռուսաստանում՝ Վրաստանի շահերը: Երկու երկրների ԱԳ […]
18:19 26.09.2019
Երկրորդ նախագահի դատավարության և Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքի մասով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում չի եղել, այլ բաներ եղել են, բայց սահմանադրական կարգի տապալում՝ ոչ։ Այս մասին իր կարծիքը նա հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։ Մանուկյանի խոսքերով՝ դատավարությունը սկսվել է հակառակ կողմից։ Նրա կարծիքով՝ […]
18:14 26.09.2019
S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել Ամուլսարից: Նա այնտեղ մանրամասներ է ներկայացնում իրենց կատարած հետազոտությունների արդյունքներից, ցուցադրում տարածքը և որոշ մեկնաբանություններ տալիս:
18:14 26.09.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստի ժամանակ քննարկել է նաև նվազագույն աշխատավարձին վերաբերող հարց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում և նվազագույն աշխատավարձի չափը 55 հազարի փոխարեն սահմանել 63 հազար դրամ: Կառավարությունն իր հերթին առաջարկ է ներկայացրել, որտեղ որպես նվազագույն չափ սահմանվել […]
18:13 26.09.2019
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ շտապօգնության աշխատակիցներից դժգոհ կինը անպատվել է բուժանձնակազմին, հետո հարվածել է բուժքրոջը: Վերջինս պատասխանել է նրան, ապա վայր է գցել և սկսել հարվածել ոտքերով: Այս ամենին հետևել են տղամարդ բուժաշխատողներն ու անվտանգության աշխատակիցները, սակայն կանանց մենապայքարին […]
18:10 26.09.2019
1996 թվականի ցույցերի ժամանակ կազմակերպիչներն անում էին ամեն ինչ, որպեսզի ցույցերը հանդարտ անցնեն։ Նույնիսկ կազմակերպիչների ընտանիքներն էին ցուցարարների շրջանում, և ամեն ինչ արվում էր, որ արյուն չթափվի, հանդարտ լինի։ Իսկ 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպիչները անում էին հակառակը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և 1996 թվականի […]
18:00 26.09.2019
Սևանա լճից ջրառը դադարեցվել էր սեպտեմբերի 13-ից: Սեպտեմբերի 22-ից այն վերսկսվել է: Սեպտեմբերի 26-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.59 մ, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս տարի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են եղել այն մասին, որ օրենքով սահմանված 170 մլն խմ-ից շատ ավելի քիչ ջրառ կկատարվի: Խոսվում էր 50 մլն […]
17:53 26.09.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ Արևմուտքի հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի, գրում է БелТА–ն: Նա ասել է, որ ամերիկացի գործընկերների հետ զրույցներում դեմ է արտահայտվել այն խոսակցություններին, որոնք վերաբերվել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ընտրությանը: Լուկաշենկոն ասել է, որ սա իրենց դիրքորոշումն է և իրենք նախ և առաջ պետք է […]
17:44 26.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով երեկվանից իր անունը շրջանառելու դեպքերին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում […]
17:43 26.09.2019
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված կլինեն ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը նշեց՝ փառատոնին մասնակցությունը նաև առիթ է՝ հիանալու տեղի բնությամբ: Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը կարևորեց փառատոնը, ընդգծեց՝ այն Հայաստանում առաջինն է: Աղաբաբյանը նաև տեղեկացրեց՝ Կողբը Տավուշի մարզի ամենամեծ […]
17:36 26.09.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: «Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Նման «happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք […]
17:22 26.09.2019
Հայաստանի և Արցախի իշխանությունները մեկը մյուսին ենթակա չպետք է լինեն։ Միասին՝ որպես երկու ձեռք, պետք է լուծեն խնդիրները։ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Հիմա իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ էն նախորդ տարիներին, որ ասում էին՝ ղարաբաղցիները վերցրել են Հայաստանը, ղարաբաղցիներն են … Հիմա […]
17:11 26.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը SHANTNEWS.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Սևանի ջրառին. «Օգոստոսի վերջում Սևանից լրացուցիչ ջրառ է իրականացվել: Մեր հիմնական նպատակն այն էր, որ 170 միլիոնից ավել ջուր Սևանից չվերցնենք: Ի սկզբանե, ջրամբարները լավ լցվել էին, բայց հետո մենք ունեցանք բնակլիմայական անբարենպաստ պայմաններ: Մենք օրինագիծ ենք ուզում բերել, ըստ որի` պետք […]
17:04 26.09.2019
Հայաստանում քաղաքական մթնոլորտն առո՞ղջ է, թե՞ ոչ այդքան. հարցը կառավարության նիստից հետո ուղղվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիներին քաղաքական մթնոլորտը գնալով առողջանում է: «Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում, հակառակը՝ պրոցեսները, որոնք տեղի են ունենում, կարծում եմ՝ տանում են ընդհանրապես երկրի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, կուսակցությունների առողջացմանը, մարդ կուսակցությունների աստիճանաբար վերացմանը և այլն»,- […]
17:02 26.09.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: ՓԲԸ-ն պահանջում է Բագրատյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Ընկերությունը Սերգեյ Բագրատյանից նաև պահանջում է դրամական փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։
16:56 26.09.2019
Անընդհատ տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը ինչ-որ լավ բաներ է ուզում անել, բայց նրան խանգարում են, բայց հիմա կառավարությունն ամենազորեղն է բոլոր եղածներից։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում այսպիսի կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «1918 թվից, որ մեր հայկական պետությունը վերականգնվեց, մինչև հիմա երկրի ոչ մի ղեկավար այնքան շատ լիազորություններ չի ունեցել, ինչքան Նիկոլ […]
16:44 26.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ Այս փառահեղ մարզիկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, հերթական անգամ բոլորիս անսահման հպարտության առիթ է տալիս՝ դառնալով ծանրամարտի աշխարհի երկակի չեմպիոն: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և, առաջին հերթին, Սիմոնին, առա՛ջ դեպի Օլիմպիական մեծ բարձունքներ»,- գրել է Ծառուկյանը:
16:40 26.09.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի […]
16:35 26.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ Սիմոն Մարտիրոսյանը: Նա արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Նրան մեկ կիլոգրամ զիջեց բելառուս և երկու կիլոգրամ չինացի մարզիկը: Իսկ ահա հրում վարժությունում Սիմոնի առավելությունը բացահայտ էր: Նա […]
16:34 26.09.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Լարսի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ «Միևնույն ժամանակ հորդորում ենք դեպի Հայաստան […]
16:29 26.09.2019
Քևին Բերնսը, որը ղեկավարում էր Juul էլեկտրոնային ծխախոտի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերությունը, հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է CNN-ը: Նրա պաշտոնը կզբաղեցնի Քեյ Սի Քրոսվեյթը, որը նախկինում աշխատում էր էլեկտրոնային ծխախոտի արտադրության խոշորագույն ներդրողներից մեկի՝ Altria Group-ի փոխնախագահ: «Ես Juul-ին միանալուց ի վեր ես աշխատել եմ առանց ընդմիջման՝ օգնելով, որպեսզի փոքր ընկերությունը դառնա գլոբալ […]
16:20 26.09.2019
РБК-ն հոդված է հրապարակել այն ընկերությունների մասին, որոնք մրցույթների միջոցով իրականացնում են Մոսկվայի բակերի բարեկարգումը: Հրապարակման տվյալների համաձայն՝ բակերի բարեկարգման համար հատկացված ընդհանուր գումարի կեսը (26 միլիարդ ռուբլի) բաժին է ընկել 60 ընկերությունների, որոնք առնչություն ունեն միմյանց հետ: Հրապարակման համաձայն` Ավակյանների ընտանիքի հետ կապված ընկերությունները («Стройинвест-3», «АБЗ Подольск», «Стройстандарт-30», «Техстрой», «АМВ Групп» и «АБЗ Дон») […]