Բոլոր լուրերը – Page 8767 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

̰
Հորիզոն 22.00

22:00 25.09.2019

̰
Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել․ Աննա Հակոբյան

21:57 25.09.2019

New York Times-ի խմբագրությունում ենք։ Ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ 2004-ին եմ եղել։ Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։

̰
«Փյունիկի» դարպասապահը կրկին հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

21:55 25.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Մոնտենեգրոյի հավաքականը հոկտեմբերի 11-ին և 14-ին կմրցի համապատասխանաբար Բուլղարիայի և Կոսովոյի ընտրանիների հետ: Այդ խաղերին պատրաստվելու համար «Փյունիկից» Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:  

̰
Վրաստանում բռնություն գործադրողի և նրա զոհի վերջույթներին կամրացնեն էլեկտրոնային ապարանջաններ

21:50 25.09.2019

Բռնությունների հետ կապված հանցագործությունները կանխելու և տուժածներին պաշտպանելու համար Վրաստանի ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը ներդնում է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգ: Օրինագիծն արդեն ներկայացվել է Վրաստանի կառավարությանը և առաջիկայում կուղարկվի խորհրդարան: Համաձայն նոր օրինագծի՝ բռնարարք իրականացնողի նկատմամբ կկիրառվի խափանման միջոց և կիրականացվի  էլեկտրոնային մոնիթորինգ: Զոհը նույնպես կկրի էլեկտրոնային ապարանջան ու  կենթարկվի մոնիտորինգի: Սա ենթադրում է, որ […]

̰
Կառավարությունը մտադրություն ունի 4 տարվա ընթացքում 2500 կմ ճանապարհ կառուցել. Արմեն Գրիգորյան

21:45 25.09.2019

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է անվտանգության խնդիրների մասին: Նա նշել է, որ դժվար կլիներ 2018-ին մտածել, 2019-ին կառավարությունը մտադրություն կունենա մոտակա 4 տարիների ընթացքում  2500 կմ ճանապարհ կառուցել: «Շատ կարևոր է , որ վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանը որոշել է  ձեռք է բերել «Սու 30»: Մենք […]

̰
Դսեղի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

21:41 25.09.2019

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը դատարան չի ներկայացել

21:37 25.09.2019

Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով այսօրվա նիստին դատարանը պետք է լսեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանին, սակայն նա չէր ներկայացել դատարան: Հիշեցնենք՝ Գիչյանն ըստ մեղադրանքի 2016 թվականի հուլիսի 17-ին գնդի գրավման համար տրամադրել և վարել էր իր «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան, որով զինված խմբի անդամները կոտրել էին ՊՊԾ գնդի դարպասը և ներս մտել: Դատարանը […]

̰
Արարատի մարզում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է

21:25 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:48-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

21:17 25.09.2019

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ դռնփակ նիստում քննվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, Վերածնունդ մրցույթ-փառատոնի նախագահ Կարինե Ավդալյանին կալանավորելու միջնորդությունը: Այն դատարան է ներկայացրել Շիրակի մարզի դատախազությունը քննչական բաժնի հետ համատեղ։ Նիստին պատասխանող կողմը ու նրա պաշտպանը ներկա չեն գտնվել: Նիստը տևել է  մոտ 40 րոպե, […]

̰
Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին տիկնոջ հետ․ Փաշինյան

21:12 25.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի հետ և կից գրել․ «Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին […]

̰
Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ Արմեն Սարգսյան

21:00 25.09.2019

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն […]

̰
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ

20:53 25.09.2019

«Ժողովուրդ» օրաթերթը շտապ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եվ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի […]

̰
ԱՄՆ դեսպանը նշանավորում է Հայաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր տրանսատլանտյան արժեքները

20:48 25.09.2019

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։ Բեռլինի պատի անկման […]

̰
ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին. վարչապետը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

20:38 25.09.2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ […]

̰
Մեզ համար անսպասելի և անակնկալ էր․ Վահրամ Բաղդասարյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

20:27 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մոտ ընկերներ են եղել․ «Շատ բարձր կամային հատկություններով օժտված մարդ էր, մարդամոտ, ընկերական»։ Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Հայկ Հարությունյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց ընկերներին չի բարձրաձայնել․ «Մեզ համար շատ անսպասելի և անակնկալ էր այդ ամեն ինչը»։ […]

̰
«Ռոմա»-«Ատալանտա» մեկնարկային կազմերը

20:14 25.09.2019

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Պաու Լոպես, Սպինացոլա, Սմոլինգ, Ֆասիո, Կոլարով, Կրիստանտե, Վերետու, Ֆլորենցի, Պելեգրինի, Ձանիոլա, Ջեկո: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը ներկա կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

̰
Այցելել եմ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ հանդիպելու եմ ուսանողների հետ և ելույթ եմ ունենալու․ Փաշինյան

20:09 25.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել․ «Այցելել եմ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ հանդիպելու եմ ուսանողների հետ և ելույթ եմ ունենալու»։

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

20:02 25.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: «Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի […]

̰
Վանեցյանն ասել էր, որ վարչապետի որոշումները ոչ թե քննարկվում են, այլ կատարվում են. նրա հեռանալը պետք է լիներ նմանատիպ. Մակունց

19:59 25.09.2019

«Իմ գնահատմամբ՝ բավական հաջողված այց է,  բոլորովին այլ հարթակ է տեղափոխվում Հայաստան-սփյուռք հարաբերակցությունը,  և չկա գումարի ակնկալիքով Սփյուռքի հետ շփվելու նախապայման, կա արժեքային հարթակում հարցեր քննարկել: Վստահ եմ՝ շատերը ուշադիր են եղել՝ Կալիֆոռնիայի նահանգում հանդիպումները, նահանգապետի հանդիպումները բոլորովին մոտ չեն այն մարդաշատությանը, որը տեղի է ունեցել վարչապետի հետ հանդիպմանը, ընթացք է, այնպես որ, սա ևս […]

̰
Վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

19:50 25.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող […]

̰
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

19:39 25.09.2019

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]

̰
Ամենապետականամետ մարդն էր Հայկ Հարությունյանը. Հովհաննես Հունանյան

19:31 25.09.2019

Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ աշխատել է 20 տարի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հունանյանը Հարությունյանին նկարագրեց որպես նորանկախ Հայաստանում եղած բոլոր պաշտոնատար անձանցից ամենապետականապետը: «Ուժեղ կամքի տեր էր, երկիր սիրող, ժողովրդին ու պետությունը սիրող, կենցաղի մեջ չափավոր»,- ասաց Հունանյանը: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ նման կամային հատկանիշներ ունեցող մարդը այդպիսի քայլի […]

̰
Պլաստիկե շշից` թել, խցաններից` հետաքրքիր պատկերներ․ գյումրեցի երիտասարդների հերթական նորարարական մոտեցումները

19:30 25.09.2019

Մեկ խցանը թափոն է, հարյուր հազարը՝ խճանկար …  Մի քանի տարի առաջ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքվեցին հենց մի մտահղացման շուրջ՝ շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոն պլաստիկե շշերը հավաքեցին, իսկ խցաններն օգտագործեցին հետաքրքիր ու գունեղ պատկերներ ստանալու համար. հայկական զարդանախշերով խցանից գորգերը դրա վառ օրինակներն են: Ստեղծարար գաղափարները հիմա այլ ուղղություն են ստացել: […]

̰
Հայկը կյանքը շատ էր սիրում, և կատարվածին դժվար է հավատալ. Արկադի Տեր-Թադևոսյան

19:25 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մի քանի ամիս առաջ. «Ինքը շատ զրուցող էր, ասող էր, հաճելի էր իր հետ նստել: Ինչ ասեմ, ես էլ շաքար ունեմ, ինքն էլ ունի, ես ճնշում ունեմ, ինքն էլ, ես […]

̰
Անսպասելի էր. Ալիկ Սարգսյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

19:20 25.09.2019

«Անսպասելի էր»,- խոսելով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին՝ լրագրողների հետ զրույցում նշեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ես միշտ մտածել եմ, որ ավելի թույլ մարդիկ են ինքնասպանություն գործում: Այս դեպքից հետո երևի սկսեմ մտածել, որ մեկ էլ շատ ուժեղ մարդիկ են ինքնասպանություն գործում: Չգիտեմ՝ ինչ պահ է եղել իր մոտ՝ ընկճված, հուսահատ: Ինքը դժվար […]

̰
Մենք մտերիմ էինք, հարևաններ էինք. Լևոն Մկրտչյանը՝ Հայկ Հարությունյանի մասին

19:17 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար դժվար է խոսել Հայկ Հարությունյանի մասին, քանի որ մտերիմներ էին. «Աշխատել եմ իր հետ, ինձ համար ինքը երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը կատարում էր իր առջև դրված հանձնարարությունները: Հաճախ […]

̰
Քիթ Հարինգթոնը հրաժարվել է դիտել «Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնը

19:15 25.09.2019

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, խոստովանել է, որ չի դիտել նախագծի վերջին սեզոնը, հայտնում է The Independent-ը: Նա հայտարարել է, որ հատուկ չի դիտել սերիալի վերջին սեզոնը երկրպագուների քննադատության պատճառով: Հարինգթոնը հավելել է, որ եզրափակիչ սեզոնի նկարահանումները դժվար են եղել, և դերասանները, որոնք հասցրել են կապվել իրենց […]

̰
Ենթադրենք՝ հավատում ենք Ադրբեջանի ՊՆ-ին, իսկ Ադրբեջանի սահմանապահները ԱԹՍ չեն կորցրե՞լ․ Razm.info

19:07 25.09.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապը Արցախում խոցված անօդաչու թռչող սարքի հետ, ինչի կապակցությամբ Razm.info կայքը հիշեցնում է, որ այդպիսի անօդաչուների Ադրբեջանում տիրապետում են ոչ միայն զինված ուժերը, այլև սահմանապահ ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է ԱԹՍ-ի խոցմանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներին պատկանող բոլոր ԱԹՍ-ները շարքում են, կորուստներ չկան»: Առաջին հայացքից […]

̰
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

19:02 25.09.2019

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ […]

̰
BACK_TO_TOP