Բոլոր լուրերը – Page 8766 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Լոռու մարզի Լեռնանցք գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

09:14 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սարալանջին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 18:43-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

09:03 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում՝ 6000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ […]

̰
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

08:55 26.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, և պատրաստ է […]

̰
Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ և խաղաղ․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում

08:52 26.09.2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:42 26.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-16։00 Նուբարաշեն 11փ. 2, 3, 19, 20, 21, 22, 23 շենքերը, 11։00-17։00 Կողբացի փ. 67 շենքը, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը […]

̰
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հարավկովկասյան երկաթուղուն»․ «Փաստ»

08:31 26.09.2019

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում: Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն […]

̰
«Պետք է մեր տնտեսությունը վերածենք զարգացած էկոարդյունաբերության». Վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացմանը նվիրված քննարկմանը

08:22 26.09.2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ. «Ձերդ Գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: Կայուն զարգացման նպատակները […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր

08:07 26.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վարչապետը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր […]

̰
ԼՂ խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Ալիևին

08:01 26.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Նա նշեց, որ սա այդ կառույցում իր երկիրը որպես վարչապետ ներկայացնելու երկրորդ հնարավորությունն է։ Փաշինյանն անդրադարձավ անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ վերջին 25 տարում առաջին անգամ դրա արդյունքները լիովին ընդունելի են եղել հանրության կողմից։ Փաշինյանը նշեց՝ հեղափոխությունը մեր առաքելության միայն սկիզբն […]

̰
Xiaomi-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոնը

00:30 26.09.2019

Չինական տեխնոլոգիական հսկան ներակայացրել է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 108 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ։ Xiaomi Mi MIX Alpha-ն այս ցուցանիշով գերազանցում է բոլոր ամենամոտ մրցակիցներին առնվազն 2 անգամ։ Սմարթֆոնի տեսախցիկը հնարավորություն է տալիս 12032 x 9024 կետայնությամբ լուսանկարներ անել։ Բայց այս գաջեթը զարմացնում է ոչ միայն ու ոչ այնքան տեսախցիկի հզորությամբ․ Xiaomi Mi MIX Alpha-ն […]

̰
Վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շատ ծանր է․ Ա․Սիմոնյան

00:25 26.09.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այցելել է վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին․ «Այցելեցի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Վիճակը շատ ծանր է: Տեղի ունեցած դեպքը չունի արդարացում, բռնությունը չունի տեղ Հայաստանում, իսկ հայ սպայի նկատմամբ բռնությունն աններելի է: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: […]

̰
Բեյոնսեն ցանկանում է պատենտավորել դստեր անունը

23:59 25.09.2019

Երգչուհի Բեյոնսեն դատի է տվել հարսանեկան արարողությունների կազմակերպիչ Վենդի Մորալեսին այն բանի համար, որ նա իր ընկերության անունը դրել է վերջինիս դստեր անունով՝ Բլյու Այվի Քարտեր (Blue Ivy Carter): Դրանից հետո Բեյոնսեն ցանկանում է պատենտավորել դստեր անունը, գրում է The Blast-ը: Բեյոնսեն ցանկանում է, որ իր երեխայի անունը դառնա բրենդ: Նա կարծում է, որ իր […]

̰
ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա վայելելու իր իրավունքները և որոշելու իր ապագան. Փաշինյանը՝ Կոլումբիա համալսարանում

23:56 25.09.2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։ Համալսարանի մուտքի մոտ Հայաստանի վարչապետին դիմավորել է Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերը և շրջայցի ընթացքում ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը […]

̰
90 հազարից ավելի կրակոց մեկ ամսում․ Շիրակի մարզի հակակարկտային կայաններն այս տարի աշխատել են արտակարգ ռեժիմով

23:47 25.09.2019

Շիրակի մարզի հակակարկտային կայանները դեռ կոնսերվացման չեն գնում: Ըստ մասնագետների` վտանգավոր կարկտաբեր ամպերի ակտիվություն հնարավոր է նաև հոկտեմբերին: Մասնագետները շրջում են կայաններում, հետևում տեխնիկական վիճակին և աշխատանքին: Այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները տուժեցին բազմակի կարկտահարություններից, հակակարկտայիններից աննախադեպ քանակի կրակոցներ են եղել, բայց բերքի կորուստներից խուսափել չի ստացվել։ Շիրակի մարզում տեղադրված  կայաններն առայժմ 96-ն են , […]

̰
Սուրհանդակ աղավնիները թմրամիջոց են տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ

23:41 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսաե օղակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, […]

̰
Կոտայքի մարզում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Արցախի ՊԲ-ի КамАЗ-ն ու Opel-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

23:40 25.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի 24 DN 042 համարանիշի և КамАЗ մակնիշի ՏԲ 1 Ն0 75 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: […]

̰
Լեհ տղամարդը պատուհանից ընկել է ուկրաինացու վրա

23:35 25.09.2019

Լեհաստանում տեղի բնակիչը պատուհանից դուրս է ընկել Ուկրաինայի 18-ամյա քաղաքացու վրա: Վերջինս նստած է եղել շքամուտքի մոտ դրված նստարանին: Միջադեպի հետևանքով լեհ տղամարդը տեղում մահացել է, իսկ ուկրաինացին հոսպիտալացվել է ծանր վիճակում: Նշվում է, որ նա գլխի լուրջ վնասվածք է ունեցել և գտնվել է անգիտակից վիճակում: Ի դեպ, մեկ այլ ուկրաինացի ևս նստած է եղել […]

̰
Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն․ Փաշինյան

23:22 25.09.2019

Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ»։

̰
Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ․ Վիգեն Սարգսյանը՝  Քննչական կոմիտեի հաղորդագրության մասին

23:17 25.09.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հրապարակում է կատարել Քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը […]

̰
Dior-ի ցուցադրության հիմնական աստղերն են դարձել Ջուլիաննա Մուրը, Ջենիֆեր Լոուրենսը և Մոնիկա Բելուչին

23:10 25.09.2019

Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Բացման հիմնական իրադարձություններից մեկը դարձել է Dior նորաձևության տան գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ապրանքանիշի շատ աստղային երկրպագուհիներ: Ցուցադրման ժամանակ առաջին շարքերում աչքի է ընկել Ջուլիանա Մուրը: Նա կրել է կավագույն թեթև զգեստ: Աստղը կերպարը լրացրել է անսովոր սև սանդալներով և սև քրոս-բոդի պայուսակով: Դիմահարդարման մեջ դերասանուհին օգտագործել […]

̰
Արյունոտ տղամարդը առանց հագուստի փախել է մոսկովյան հիվանդանոցից

22:59 25.09.2019

Մոսկվայի մի բնակիչ իրեն նետել է Մոսկվա գետը, այնուհետ հայտնվել է ջրթողի կոմունիկացիոն հանգույցում: Նրան հայտնաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներից նա փախել է, ընդ որում, առանց հագուստի: Տղամարդը փորձել է թաքնվել կոմունիկացիոն հանգույցում: Նա ամբողջությամբ արյունոտ  է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են օգնել, բայց երբ հանել են հագուստը, տղամարդը հրմշտել է բժիշկներին և […]

̰
Ում հետ է ֆուտբոլ դիտում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

22:55 25.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ այսօր ընդունում է «Ատալանտային»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ներկա է հանդիպմանը։ SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզադաշտում է նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։

̰
Տավուշի և Կոտայքի մարզերում վաղը գազանջատումներ կլինեն

22:46 25.09.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը  17.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Ենոքավան գյուղի, Գետահովիտ գյուղի մի հատվածի բնակիչ-բաժանորդների և հարակից կազմակերպությունների, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի, ժամը 09:30-ից մինչև ժամը 19:30-ն ՝  Արգավանդ գյուղի Կենտրոնական, Կենտրոնական 1-ին և 2-րդ փողոցների և Սարալանջի փողոցի առանձնատների գազամատակարարումը: «Հայցում […]

̰
Կայացել է Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը

22:32 25.09.2019

Այսօր տեղի է ունեցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը: Նրան հրաժեշտ տալու են եկել պետական ու հասարակական գործիչներ, ներկա ու նախկին պաշտոնյաններ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս մասնակցել են հոգեհանգստյյան արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պլասիդո Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո կհեռանա Մետրոպոլիտեն օպերայից

22:27 25.09.2019

Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չի մասնակցի Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերայի ներկայացումներին, այս մասին հայտնում է  РИА «Новости»-ն՝ հղում անելով թատրոնի հայտարարությանը: Մասնավորապես՝ նա բաց կթողնի այսօր՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված «Մակբեթ» օպերայի առաջնախաղը: «Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Թատրոնը և պարոն Դոմինգոն համաձայնության են եկել, որ նա պետք է հեռանա: Թատրոնն այս պահին այլ մեկնաբանություններ […]

̰
Զրույց ԱԺ ամենաակտիվ պատգամավորի հետ

22:25 25.09.2019

ԲՀԿ խմբակցությունը  ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։ Երեկ նախագիծը քննարկվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը SHANTNEWS-ի հյուրն է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին առաջին անգամ Աֆրիկայում Արչիի հետ դուրս են եկել զբոսանքի

22:14 25.09.2019

Մեգան Մարքլը, արքայազն Հարրին և նրանց որդին՝ 5 ամսական Արչին, Աֆրիկայում առաջին անգամ դուրս են եկել զբոսանքի, գրում է CNN–ը: Արչին թագավորական ընտանիքի ամենաերիտասարդ անդամն է, որ մեկնել է պաշտոնական այցի:  

̰
Չեմ կարծում, որ ինքնասպանություն է եղել․ Գալուստ Սահակյան

22:01 25.09.2019

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մեծ ցավ է ապրել՝ լսելով Հայկ Հարությունյանի մահվան լուրը։ Անդրադառնալով Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածին՝ նշել է․ «Ինքը շատ ամուր տղամարդ էր… չեմ գտնում, որ ինքնասպանություն է եղել»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Հորիզոն 22.00

22:00 25.09.2019

̰
BACK_TO_TOP