22:37 18.04.2025
Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը: Ինչո՞վ ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը: «Հորիզոնն» ամփոփել է այս շաբաթ աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևորն իրադարձությունները: Մանրամասները ներկայացնում է Ալլա Ղալաչյանը:
22:22 18.04.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ գրանցելով՝ նվաճելով երեք մեդալ: Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին: Այս մասին հայտնել […]
22:11 18.04.2025
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և […]
21:57 18.04.2025
Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։ Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության […]
21:39 18.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Տեսնենք՝ կարո՞ղ ենք դրան հասնել: … Կարծում եմ՝ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք սա ավարտին հասցնելու։ Եվ հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում», – […]
21:15 18.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […]
21:07 18.04.2025
Կոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […]
20:46 18.04.2025
Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […]
20:27 18.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […]
20:16 18.04.2025
Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […]
19:54 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […]
19:50 18.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […]
19:46 18.04.2025
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […]
19:42 18.04.2025
Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր:
19:37 18.04.2025
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […]
19:26 18.04.2025
Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […]
19:16 18.04.2025
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […]
19:08 18.04.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։
19:00 18.04.2025
Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […]
18:54 18.04.2025
Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […]
18:48 18.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […]
18:42 18.04.2025
Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:
18:32 18.04.2025
Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […]
18:24 18.04.2025
Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […]
18:18 18.04.2025
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […]
18:12 18.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […]
18:06 18.04.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: