17:58 18.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […]
17:54 18.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […]
17:48 18.04.2025
«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:41 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր […]
17:36 18.04.2025
Ապրիլի 18-ի` ժամը 09։45-ից Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից իրականացվել են մոտ 800 մ երկարության և մոտ 15 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ) աշխատանքներ: Փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների և համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ, սահմանազատել […]
17:30 18.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […]
17:20 18.04.2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […]
17:11 18.04.2025
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […]
17:08 18.04.2025
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […]
17:05 18.04.2025
Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […]
17:00 18.04.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։
16:51 18.04.2025
Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […]
16:47 18.04.2025
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […]
16:43 18.04.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։ Համագործակցության շրջանակը և հիմնական ուղղությունները Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել […]
16:35 18.04.2025
Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում […]
16:28 18.04.2025
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Առաջին խաղակեսում բչօտանական թիմը երկու գնդակի առավելություն է ստացել, սակայն հյուրերը կարողացել են հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ «Լիոնն» 89-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու […]
16:20 18.04.2025
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […]
16:11 18.04.2025
Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […]
16:00 18.04.2025
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:
15:50 18.04.2025
Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։
15:43 18.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […]
15:35 18.04.2025
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […]
15:25 18.04.2025
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […]
15:18 18.04.2025
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […]
15:11 18.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […]
15:05 18.04.2025
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […]
14:53 18.04.2025
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […]
14:40 18.04.2025
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […]