Բոլոր լուրերը – Page 90 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC

Բոլոր լուրերը

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

14:35 18.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքներն այս պահին կատարվում են Մ-1 միջպետական ճանապարհի կմ36+800-կմ37+545 հատվածում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով

14:30 18.04.2025

Ուկրաինական կարգավորման հարցը հեշտ չէ, և դրա շուրջ շփումները բարդ են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շփումները բավականին բարդ են, բնականաբար թեման էլ պարզ չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։

̰
Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

14:24 18.04.2025

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն: Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով սիրված մարզաձևի շուրջ միասնությունը, բազմազանությունն ու կիրքը: 2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ […]

̰
Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»

14:20 18.04.2025

Մեքսիկայում սրճարանների սեփականատերերը որոշել են «ամերիկանո» սուրճն անվանել են «մեքսիկանո»՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN Espanol-ը։ «Սուրճի խանութները «ամերիկանոն» անվանում են «մեքսիկանո»՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի»,- ասվում է հրատարակության մեջ։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։  

̰
Մոսկվայի և Թեհրանի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ ավելի մոտ են, քան երբևէ․ Արաղչի

13:49 18.04.2025

Թեհրանի և Մոսկվայի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի և Մոսկվայի դիրքորոշումները երբեք այսքան սերտ ու ամուր չեն եղել իրենց հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,- հավելել է նա։

̰
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին

13:43 18.04.2025

«Ռոլան Գարոսի» բացման արարողության ժամանակ կմեծարեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Միջոցառումը տեղի կունենա մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներից հետո «Ֆիլիպ Շատրիե» կորտում: Լեգենդար իսպանացին «Ռոլան Գարոսը» հաղթել է ռեկորդային 14 անգամ:

̰
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել

13:35 18.04.2025

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից […]

̰
Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր

13:27 18.04.2025

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր: Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Ծրագրի շրջանակներում դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ:

̰
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի հանդիպումների ժամանակացույցը

13:20 18.04.2025

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի հանդիպումների ժամանակացույցը: Առաջին խաղեր Ապրիլի 29 «Արսենալ» – ՊՍԺ Ապրիլի 30 «Բարսելոնա» – «Ինտեր» Պատասխան խաղեր Մայիսի 6 «Ինտեր» – «Բարսելոնա» Մայիսի 7 ՊՍԺ – «Արսենալ» Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում:

̰
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը

13:11 18.04.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «դրական» է անվանել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շուտով պատասխան ստանալ Կիևից։ «Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք նրանցից (ուկրաինացիներից)»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն լավ և կառուցողական է անվանել Փարիզում […]

̰
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:04 18.04.2025

​Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ ​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ […]

̰
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

̰
Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան

12:42 18.04.2025

Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […]

̰
«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […]

̰
Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

12:28 18.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

12:21 18.04.2025

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

̰
Հավանաբար, ես նրան մի լավ ապտակ կհասցնեի. Արտետան մեկնաբանել է  Սակայի վրիպումը 11 մետրանոցից

12:15 18.04.2025

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում Բուկայո Սակայի վրիպումը 11 մետրանոցից։ «Հավանաբար, ես նրան մի լավ ապտակ կհասցնեի։ Ֆուտբոլիստն ինքն է որոշում, թե ինչպես իրացնել 11 մետրանոցը։ Բուկայոն այս անգամ ձախողվեց։ Այդ պահից հետո խաղը կարող էր էականորեն փոխվել․ սկսվեցին բաներ, որոնք մեզ ձեռնտու չէին», […]

̰
Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

12:07 18.04.2025

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր […]

̰
SHANTNEWS

12:00 18.04.2025

̰
Նախագծով առաջարկվում է մարզադպրոցներ անվանակոչելու հնարավորություն տալ

11:55 18.04.2025

Կարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Ֆիզիկական կուլտուրայի եւ […]

̰
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

11:49 18.04.2025

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, […]

̰
Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

11:40 18.04.2025

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։ Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր […]

̰
Նախաձեռնությամբ սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները

11:35 18.04.2025

Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները.  այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլի 18-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում […]

̰
«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

11:30 18.04.2025

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Վարշավայի «Լեգիայից»։ Լեհական թիմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին։ «Չելսին», չնայած պարտությանը, դուրս է եկել կիսաեզրափակիչ։

̰
Ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել․ Ռուբիո

11:25 18.04.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել։ «Դա հավերժ չի շարունակվի», – ասել է նա YouTube-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։

̰
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […]

̰
Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

10:37 18.04.2025

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է […]

̰
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

10:30 18.04.2025

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
BACK_TO_TOP