Բարսեղյանի «Սլովանը» անզոր էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ Մխիթարյանի «Ինտերը» խնդիրներ չունեցավ «Ցրվենա Զվեզդայի» հետ․ ՉԼ 2-րդ փուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23 oC

Բարսեղյանի «Սլովանը» անզոր էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ Մխիթարյանի «Ինտերը» խնդիրներ չունեցավ «Ցրվենա Զվեզդայի» հետ․ ՉԼ 2-րդ փուլ

15:52 02.10.2024

Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։ Դորտմունդյան ակումբը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Սելթիկը» 3 միավորով 19-րդն է։

Խաղային օրվա կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին։ Արտետայի թիմը 4 միավորով 8-րդ տեղում է, ՊՍԺ-ն 3 միավորով 18-րդն է։

Մեկ այլ կենտրոնական խաղում Գերմանիայի չեմպիոն «Բայերը» սեփական դաշտում 1-0 հաշվով առավելության հասավ իտալական «Միլանի» նկատմամբ։
Լևերկուզենյան ակումբը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Միլանը» դեռ միավոր չունի և 29-րդն է։

Կատալոնական «Բարսելոնան» առաջին հաղթանակը տարավ մրցաշարում և տնային խաղում 5-0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզի» նկատմամբ։ Դուբլ գրանցեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 3 միավոր և 10-րդ տեղում է, «Յանգ Բոյսը» պարտվել է մեկնարկային երկու խաղում և վերջինն է` 36-րդը։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։ Մեկական գոլ խփեցին Իլկայ Գյունդողանը, Ֆիլ Ֆոդենը, Ջեյմս Մաքեյթին ու Էրլինգ Հոլանդը։

Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 85-րդ րոպեի։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4 միավորով չորրորդ տեղում է, «Սլովանը» երկրորդ պարտությունը կրեց և նախավերջինն է։

Միլանի «Ինտերը» նույնպես հաղթեց 4-0 հաշվով։ Մխիթարյանի թիմը առավելության հասավ սերբական «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ։ Գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն, Մարկո Արնաուտովիչը, Մեհդի Թարեմին ու Լաուտարո Մարտինեսը։ Մխիթարյանը դաշտում անցկացրեց 64 րոպե։

«Ինտերը» վաստակեց 4 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ցրվենա Զվեզդան» 32-րդ տեղում է և միավոր չունի։

ՊՍՎ (Նիդերլանդեր) – «Սպորտինգ» (Պորտուգալիա) խաղում գրանցվեց 1-1 հաշիվը։ Ավստրիական «Զալցբուրգը» սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց ֆրանսիական «Բրեստին, իսկ գերմանական «Շտուտգարտը» տնային խաղը չեխական «Սպարտա Պրահայի» հետ ավարտեց 1-1 հաշվով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

13:52 17.05.2025

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

13:40 17.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

13:26 17.05.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:17 17.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, […] ...

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

13:00 17.05.2025

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

12:50 17.05.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...

BACK_TO_TOP