11:48 30.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:
Հաջորդ օրը ստացվել Ա. Ա․-ի հաղորդումն այն մասին, որ Պ. Սևակ փողոցի 8/1 հասցեի դիմաց իր եղբոր որդիներ Խ. և Տ. Ա․-երի հետ, վիճաբանել են համատիրության նախագահ Կ․Զ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, բացի այդ իր մոտ եղած ատրճանակը պահել է իր վրա:
Այս հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև առանձին՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են։
Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ նշված միջադեպի ժամանակ համատիրության նախագահը ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ Տ. Ա․-ին, որի հետ կապված պարզաբանումները հետագայում շարունակվել են նշված շենքի ավտոկայանատեղիում, ինչը վերածվել է վիճաբանության: Տեղի ունեցածի մասին Տ. Ա․-ն տեղեկացրել է իր եղբորը՝ Խ. Ա․-ին և հորեղբորը՝ Ա. Ա․-ին։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս նշված շենքի բակում հանդիպել են Կ. Զ․-ին և այլ անձանց:
Կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ Կ. Զ․-ն, ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Ա., Խ., և Տ. Ա-երին հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Կ. Զ․-ն, շրջապատի մոտ իր ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք՝ շարունակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ և իր մոտ գտնվող գազային ատրճանակով առնվազն երկու անգամ օդ կրակել՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:
Մյուս կողմից Խ․Ա․-ն, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, ևս կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածել է Կ. Զ․-ի ձախ թիկնային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի համակցության հիման վրա Կ. Զ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Խ. Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
16:40 17.06.2025
Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվելՄայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչԱրգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...
16:24 17.06.2025
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականըԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...
16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:10 17.06.2025
Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետՂազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։ «Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է […] ...
16:02 17.06.2025
Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...