21:25 17.04.2025
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […]
21:17 17.04.2025
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը։ Այս մասին հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից:
21:12 17.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 62 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 11/1՝ […]
20:58 17.04.2025
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը։ Արդեն ծանրորդներն ավարտել են ելույթները պոկում վարժությունում։ Մեր մարզիկը հաջորդաբար սանձել է 150, 155 և 158 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար է եղել փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկն ընդամենը մեկ կիլոգրամ է զիջել իտալացի […]
20:53 17.04.2025
Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում […]
20:40 17.04.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով պետությունը տարբեր ուղղություններով կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։
20:28 17.04.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […]
20:17 17.04.2025
Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:54 17.04.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ:
19:48 17.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […]
19:42 17.04.2025
Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման եւ սպառողների […]
19:38 17.04.2025
Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական […]
19:34 17.04.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։ Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական […]
19:27 17.04.2025
Նախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Փոխնախարարը նշել է, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործող քրեական վարույթին […]
19:22 17.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին: «Դա կարող է տեղի ունենալ այս տարի, միգուցե հաջորդ տարի, երբ լրանա իմ պայմանագրի ժամկետը: Ես խնդիր չեմ տեսնում: Երբ դա տեղի ունենա, ես երախտապարտ կլինեմ ակումբին ու կհեռանամ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ […]
19:18 17.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
19:13 17.04.2025
ԲՏԱ նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ. շահառուն հեռուստադիտողն է: Պետությունը 3 ուղղությամբ կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:08 17.04.2025
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր առանցքային ուղղություններով: «Մենք պատրաստ ենք կիսվել սահմանազատման և սահմանագծման հարցում մեր փորձով։ Այս ոլորտում մեր մասնագետները լավագույններից են ետխորհրդային տարածքում», – նշել է նա: Զախարովան ասել է, որ Մոսկվան ունի նաև եզակի քարտեզագրական նյութ, որը կարող […]
19:00 17.04.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում Խաչանովը 7-5, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի հետ մրցախաղում: Կիսաեզրափակչի ուղեգրի համար աշխարհի 27-րդ ռակետը կմրցի Անդրեյ Ռուբլյով-Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինա զույգի հաղթողի հետ:
18:54 17.04.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 19-ին: Չորս […]
18:48 17.04.2025
Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […]
18:43 17.04.2025
Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […]
18:36 17.04.2025
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […]
18:30 17.04.2025
Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […]
18:24 17.04.2025
Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը:
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
18:12 17.04.2025
«Չելսին» ակումբի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն ֆունտից ավելի գումար, հայտնում է The Telegraph-ը։ Էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: «Չելսին» Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը 2023թ. ամռանը 116 միլիոն եվրոյով գնել էր «Բրայթոնից»։
18:06 17.04.2025
Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […]