Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+15.09 oC

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ

17:30 21.05.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:

Մայիսի 23-ին Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝

 Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»


Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                    

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար»

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Հրայր Մկոյան, «Շիրակ»


Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)            

Գեղամ Հարությունյան, «Գանձասար»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:  

Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:

Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները վնասնվածքների պատճառով նույնպես չեն մասնակցի հավաքին:  

Խաղային պրակտիկա չունենալու պատճառով Ռուսլան Կորյանը չի հրավիրվել հավաքական:

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա լավ գիտի այդ ակումբը. Անչելոտին արձագանքել է Չավիի որոշմանը

23:49 25.04.2024

Նա լավ գիտի այդ ակումբը. Անչելոտին արձագանքել է Չավիի որոշմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չավի Էրնանդեսի՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալու որոշմանը։ «Նա լավ աշխատանք է կատարում «Բարսելոնայում» և լավ գիտի այդ ակումբը։ Ինձ թվում է, որ նա ճիշտ որոշում է կայացրել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, որ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։ «Բարսելոնայի» […] ...

Նադալն առաջին շրջանում հաղթել է 16-ամյա մրցակցին. Մադրիդ

23:16 25.04.2024

Նադալն առաջին շրջանում հաղթել է 16-ամյա մրցակցին. Մադրիդ

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը Մադրիդում մեկնարկած «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է ամերիկացի Դարվին Բլանչին: 37-ամյա Նադալը 16-ամյա մրցակցին հաղթել է երկու սեթում՝ 6-1, 6-0 հաշվով: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողն այսօրվա դրությամբ աշխարհի 512-րդ ռակետն է, իսկ Բլանչը՝ 1028-րդը: Նադալը հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում Մադրիդի «Մասթերսին», որում հաղթել է […] ...

Արթուր Բազեյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

22:50 25.04.2024

Արթուր Բազեյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) նույնպես կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը համառ մրցավեճում 3-4 հաշվով զիջել է ռուսաստանցի Էդուարդ Սավինին: Սա Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: ...

Արթուր Սահակյանը կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

22:33 25.04.2024

Արթուր Սահակյանը կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ԱԱրթուր Սահակյանը (60կգ) ևս կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը պարտվել է բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին: ...

Բարեղամ Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ

22:07 25.04.2024

Բարեղամ Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (48կգ) դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակչում հայ մարզիկը հաղթել է սերբ Ռադե Ջոկսիմովիչին: ...

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

21:30 25.04.2024

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 0-3 հաշվով պարտվել է բուլղարացիներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Ապրիլի 28-ին Հայասանի Մ16 հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։ ...

BACK_TO_TOP