18:45 11.10.2021
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է անցած ինն ամիսներին կատարված և բացահայտված հանցագործությունների դեպքերի վիճակագրությունը։ Ըստ մարզի դատախազի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարզում բնակարանային և այլ գողությունների թիվը նվազել է, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը։
Նախորդ 9 ամիսների ընթացքում արձանագրված սպանության դեպքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկով ավելացել են, նույնքանով պակասել են սպանության փորձի դեպքերը։ Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 13 դեպք է գրանցվել, որից 10-ը բացահայտված է։
«Հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 51 դեպք է արձանագրվել, էստեղ ունենք դեպքերի աճ 20-ով, որն հիմնականում պայմանավորված է բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքներով։ Ունենք ավազակային հարձակման 2 դեպք, աճել են դեպքերը 1-ով, ցավոք, 2 դեպքերն էլ մինչև օրս բացահայտված չեն»,- ասել է մարզի դատախազը։
Նախորդ տարվա համեմատ նվազել է բնակարաններից ու ավտոմեքենաներից կատարված գողությունների թիվը։ Արձանագրված 164 գողության դեպքերից 31-ը բնակարանային են։ Ըստ դատախազի՝ որոշ դեպքերում քաղաքացիները խուսափում են իրավապահ մարմիններին դիմել, գողության դեպքերը նվազել են նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքում։
«Բազմաբնակարան շենքերի մուտքերում և մոտակայքերում տեղադրվել են տեսանկարահանող խցիկներ, և դա ևս ունեցել է կանխարգելիչ բնույթ, և կարելի է արձանագրել, որ բնակարանային գողությունների թիվը, դրանով պայմանավորված, նվազել է»,- նշել է Գուրգեն Գրիգորյանը։
Մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն է ավելացել։ Սա, ըստ դատախազի, պայմանավորված է ինչպես կենտրոնական փողոցներում արագաչափերի ու տեսանկարահանման համակարգերի բացակայությամբ, այնպես էլ ճանապարհային ոստիկանների իրականացրած ծառայության անարդյունավետությամբ։
«Ճանապարհային ոստիկանության կողմից նախականխարգելիչ միջոցառումներին ուղղված գործողությունների որոշակի թերություններով կատարելն է, առավել հաճախ ճանապարհատրանսպորտային պատահարներ արձանագրված վայրերում համակարգված ծառայություն չիրականացնելը, գիշերային և երեկոյան ժամերին թույլ հսկողություն իրականացնելը, վարչական իրավախախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական միջոցներ չձեռնարկելը»,- նշել է մարզի դատախազը։
Ավելացել են անչափահասների ներգրավվածությամբ հանցագործությունները, անցած ինը ամիսների ընթացքում հանցագործություն են կատարել 28 անչափահասներ։ Մարզի դատախազությունում ու քննչական մարմիններում են գտնվում նաև համայնքների ղեկավարների կողմից չարաշահումների վերաբերյալ քրեական գործեր։ Դրանցից 5-ը վերաբերում է գյուղական համայնքներում բջջային օպերատորներին ալեհավաքային կայաններ տեղադրելու համար անօրինական տրամադրված հողակտորների վարձակալությանը։ Պետական բյուջե է վերականգնվել 16 միլիոն դրամ։ Նախաքննության փուլում է գտնվում նաև Սև բերդ ամրոցի հարակից հողամասերի օտարման գործը, իրավապահները փորձում են պարզել տարածքների օտարման իրավաչափության գործընթացը։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...