18:13 11.10.2021
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է տարբեր վարույթներում գտնվող ապօրինի գույքի ձեռք բերման քրեական գործերին։ Դրանցից մեկն առնչվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ դատախազի՝ նախկին քաղաքապետի տնօրինման տակ գտնվող գույքի վրա կալանք կկիրառվի։
«Խոսքը, եթե չեմ սխալվում, 24 գույքի մասին է ու հողատարածքների։ Գիտեք, որ մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, էդ հողակտորների, գույքի վրա վարույթ իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ որոշում է կայացվել կալանք դնելու մասին, հետագայում, եթե անձը մեղավոր ճանաչվի, արդեն համայնքը իրավունք կստանա քաղաքացիական հայցով դիմել դատարան ու գույքը հետ պահանջել»,- նշել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Նախկին քաղաքապետի որդու նկատմամբ հարուցված քրեական գործին անդրադառնալիս Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ միջնորդությամբ կալանքից ազատ արձակված Սպարտակ Ղուկասյանը դեռ գտնվում է հետախուզման մեջ, երկրի սահմանները չի հատել, բայց նրան հայտնաբերել իրավապահներին դեռ չի հաջողվում։
«Գիտեք՝ 316-րդ հոդվածով ենթադրյալ հանցանք կատարելու համար նա ձերբակալվել էր։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, առաջին ատյանի դատարանը մերժեց մեր միջնորդությունը։ Մեր կողմից բերվեց վերաքննիչ բողոք, Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր համարեց մեր բերված բոլոր պատճառաբանությունները և բեկանեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտը, որից հետո արդեն Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել, ներկայումս նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»,- պարզաբանել է Շիրակի մարզի դատախազը։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...