19:12 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:
ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով հյուրին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ հրավերը չմերժելու և չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած դժվարություններին, այս կարևոր այցն իրականացնելու համար: Վերջինս, ըստ Արթուր Դավթյանի, ընդգծում է այցի նշանակությունն ինչպես գործընկեր կառույցների միջև գործակցության ամրապնդման, այնպես էլ հարևան երկրների միջև նաև իրավական ոլորտում ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացման առումով:
«Իրանը Հայաստանի վստահելի ընկեր և լավ հարևան երկիր է, մեր հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն։ Իրանը նաև Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է, մենք ունենք նաև շատ ակտիվ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնվում զգալի հայկական մշակութային ժառանգություն, որն արժանանում է իրանական իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզվեցի 2018թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում։
Հայաստանի և Իրանի հարաբերությունների բարձր մակարդակի մասին են վկայում մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը: Իսկ մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կրում է շարունակական բնույթ»- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Պարոն Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ փոխադարձ այցելությունները և օրակարգային հարցերն ամենաբարձր մակարդակով անմիջականորեն քննարկելու հնարավորությունը խթանում է դատախազությունների, իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա խորացումը, ինչը համահունչ է երկու երկրների միջև վերընթաց բազմավեկտոր հարաբերությունների մակարդակին: Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում և ընդգծել, որ առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերից բխող՝ հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները:
Բանակցությունների առարկա են դարձել քրեական գործերով իրավական օգնության շրջանակներում Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման միտումների խթանման հնարավորությունները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և տարանցման դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները, հոգեմետ նյութ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմյանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը:
Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Պարոն Մոնթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:
Արթուր Դավթյանն ներկայացրել է 2020թ. արցախյան պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության և կենսական իրավունքների պաշտպանության ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդիրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...