Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.31 oC

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին միջոցառման բացման կապակցությամբ: Նա հատկապես ընդգծել է փառատոնը Սիսիանում անցկացնելու հանգամանքը՝ որպես մշակութային ապակենտրոնացման քաղաքականության մաս:

«Մշակույթի ապակենտրոնացումը, համաչափ զարգացումը, համայնքներում ակտիվացումը ՀՀ պետական քաղաքականության առանցքում են: Պետական աջակցությամբ իրականացվող ցանկացած միջոցառում անպայմանորեն ենթադրում է նաև մարզային բաղադրիչ: Այս փառատոնը կարևոր է նաև միջազգային ընդգրկունություն և կրթական բաղադրիչ ունենալու առումներով, ինչը կարևոր պայման է Հայաստանում կինոյի զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա փառատոնը կարևորել է նաև տաղանդների բացահայտման և մինչև մասնագիտական դաշտ ուղղորդելու տեսանկյունից:

«Փառատոնը նաև Հայաստանի ձայնն է՝ ֆիլմերի միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնելու մեր տեսլականը համամարդկային խնդիրների վերաբերյալ»,-հավելել է նա՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

Դանիել Դանիելյանը կարևորել է նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագիրը, որի փակման արարողությունը նախատեսված է փառատոնի շրջանակում: Եզրափակելով խոսքը՝ նա ընդգծել է, որ ցանկացած իրադարձության հիմքում շատ կարևոր է անձի նախաձեռնությունը և կոչ է արել երիտասարդներին ակտիվ լինել և հանդես գալ նոր գաղափարներով:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

21:18 27.06.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...

BACK_TO_TOP