19:40 15.10.2021
Գյումրիի քաղաքապետի նոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի 5 աշխատակիցներ։ Բոլորը զբաղեցրել են հայեցողական պաշտոններ։ Քաղաքապետի աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակն արդեն հանված էր, իսկ ընդունարանի աշխատակցուհին նոր էր։ Նախկին քաղաքապետի անունով ցուցանակն էլ դարձել էր գործավարուհուն աշխատանքից ազատելու պատճառ։
«Առաջին օրը հանվեց ցուցանակը, երկրորդ օրը ես եկա աշխատանքի, ու ցուցանակը տեղում էր։ Իմ օգնականը խնդրեց գործավարին, որպեսզի ցուցանակը նորից հանի՝ բացատրելով, որ չի կարելի՝ այդ ցուցանակի դռան հետևում նստած է այլ մարդ, Սամվել Բալասանյանը նստած չէ։ Նորից հանեցին ցուցանակը, երրորդ օրը, այսինքն՝ երեկ, ես նորից առավոտյան եկա աշխատանքի, տեսնեմ ցուցանակը նորից տեղում է, այսինքն՝ երեք անգամ ցուցանակը հանվեց-տեղադրվեց, հանվեց-տեղադրվեց, դրա համար ես գործավարին ազատել եմ աշխատանքից»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը։
Աշխատանքից ազատվածների թվում է ֆինանսատնտեսագիտական բաժնի երկարամյա պետ Լենա Ջիլավյանը։ Վերջին երկու ամիսներին նա զբաղեցնում էր քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդականի պաշտոնը։ Ջիլավյանը համայնքային ծառայողի պաշտոնից նշանակվել է հայեցողական պաշտոնի, ինչն էլ քաղաքապետի պաշտոնակատարին իրավունք է տվել նրան աշխատանքից ազատելու։
«Ազատվելուց հետո տիկին Ջիլավյանը ինձ խնդրել է, որ իրեն տրամադրեմ սենյակ, որպեսզի իր փաստաթղթերը ինքը տեղադրի։ Բանալին տվել ենք իրեն, որպեսզի իր մոտ մնա, հետագայում ինքը կամաց-կամաց այդ փաստաթղթերը հանձնի իրավահաջորդներին։ Պարզապես տիկին Ջիլավյանի վերաբերյալ շատ արձագանք եղավ, որովհետև սխալ տեղեկատվություն էր տարածվել, որ, իբր, տիկին Ջիլավյանը ֆինանսական բաժնի պետ է, համայնքային ծառայող, որին ես ազատելու իրավունք իրոք չունեի, բայց նա եղել է խորհրդական, և խորհրդականին ազատելու բոլոր հիմքերը ես օրենսդրությամբ սահմանված կարգով ունեցել եմ»,- նշել է Ալբերտ Մարգարյանը։
Քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել է նաև քաղաքապետի օգնականին, անցագրային բաժնի աշխատակցուհուն և նախկին քաղաքապետի վարորդին։
Քաղաքապետարանում ոչ բոլոր հայեցողական պաշտոններ զբաղեցնողներն են աշխատանքից ազատված։ Շարունակում են պաշտոնավարել նախկին քաղաքապետի մամուլի քարտուղարը, օգնականն ու ևս մեկ խորհրդական։ Խոսակցություններն այն մասին, որ Ալբերտ Մարգարյանը անցանկալի պաշտոնյաների ցուցակ ունի, որոնցից պետք է ազատվի, անհիմն է համարում։
«Ճիշտն ասած՝ այդ ցուցակը ես էլ եմ փնտրում, բայց չեմ գտնում, ո՛չ իմ գրպաններում է, ոչ էլ՝ դարակներում։ Չկա նման ցուցակ, չի էլ կարող լինել նման ցուցակ»,- նշել է քաղաքապետի պաշտոնակատարը։
Քաղաքապետարանում վերջին երեք օրերի ընթացքում կատարված կադրային ու անցագրային փոփոխությունները նաև քաղաքապետի պաշտոնակատարի և քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի միջև վեճի առիթ են տվել։ Ալբերտ Մարգարյանը այս մասին կարճ ու կոնկրետ նշեց՝ Ռուբեն Սանոյանի հետ խոսել ու հասկացել ենք իրար։
Ալբերտ Մարգարյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն էր ղեկավարում 1996 թվականից, աշխատել է Շիրակի բոլոր 12 մարզպետների հետ։ Նոյեմբերին կենսաթոշակային տարիքը լրանում է։ Չի թաքցնում՝ ցանկանում է մնալ ու աշխատել քաղաքապետարանում։
«Ես չեմ կարող քաղաքապետարանում աշխատել համայնքային ծառայող, որովհետև նույն տարիքային սահմանափակումն այս դեպքում էլ է գործում։ Որևէ այլ պաշտոնի կմնամ, թե չեմ մնա, դա արդեն որոշելու է նոր եկող համայնքի ղեկավարը։ Իհարկե, կուզենամ մնալ ու աշխատել, չեմ ուզում տուն գնալ, տանը նստել»,- նշել է նա։
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ավագանու 33 անդամ է ընտրվելու, որոնք էլ իրենց հերթին ընտրելու են քաղաքապետ։ Ավագանու որոշմամբ՝ նոր քաղաքապետ ընտրվելու պահից քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները կդադարեցվեն։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...