19:52 18.10.2021
ՏԻՄ ընտրություններին Գյումրի քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգողներն այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսին ներկայացրել են ընտրության գործընթացում դիտորդական խմբերի արձանագրած ընտրախախտումների ամփոփ տվյալները։
Ըստ համակարգողների՝ Գորիս, Տեղ և Դիլիջան համայնքների համեմատ՝ Գյումրիում ընտրական գործընթացն ավելի հանգիստ ընթացք է ունեցել, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ չեն արձանագրվել։
«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի 150 ընտրատեղամասերից 118-ում։ 16 շրջիկ խմբերը և կարճաժամկետ դիտորդներն ընտրատեղամասերում ու տեղամասերից դուրս հետևել են ընտրական գործընթացին և արձանագրել են խախտումներ։ Ըստ դիտորդական խմբերի՝ բոլոր համայնքներում ընտրապայքարում եղած քաղաքական ուժերն օգտվել են վարչական ռեսուրսի հնարավորություններից։
«Ոչ միայն իշխանությունն է տիրապետում վարչական ռեսուրսին, այլ նաև ընդդիմությունն է տիրապետում, հատկապես, հաշվի առնելով բիզնես հետաքրքրությունները և բիզնես ոլորտները։ Գորիս և Գյումրի քաղաքների դեպքում ևս կոնկրետ մարդկանց խումբ տիրապետում է այդ ռեսուրսին, և ովքեր որ տիրապետում են, կարողանում են այդ ռեսուրսները նույն աշխատանքային իրավահարաբերություններում օգտագործել, որպեսզի ստանան բավարար չափով քվեներ»,- նշել է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և շրջիկ դիտորդական խմբերի համակարգող Վահրամ Թոքմաջյանը։
Ըստ դիտորդների, կուսակցություններն ու դաշինքներն այս անգամ ևս դիմել են քվեներ ստանալու համար ամենատարբեր միջոցների։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս էական նշանակություն են ունեցել թաղային հեղինակությունները։
«Սա շատ լավ ինդիկատոր է իշխանության համար, որ իրականում չկա ամբողջ համակարգը գրավելու բոլոր ՏԻՄ-երում, որովհետև ես չեմ կարծում, որ եթե լիներ այդ քաղաքական կամքը, ապա իշխանությունը ռեսուրս չունենար։ Ամեն դեպքում, մենք չունենք դեռ սերնդափոխություն, որ «տասովչիկները» չլինեն, որ չկան մարդիկ, որոնք պատրաստ են ծառայություններ մատուցել»,- նշել է «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության համակարգող Վարդինե Գրիգորյանը։
Որոշ ընտրատեղամասերում դիտորդներն արձանագրել են կուտակումներ ու մարդկանց մեքենաներով տեղափոխելու դեպքեր։ Իսկ ՏԻՄ ընտրություններում տեղափոխությունը կատարվել է ոչ թե նախկինում ընդունված երթուղայիններով ու ավտոբուսներով, այլ մարդատար մեքենաներով, որոնք կրել են քաղաքական ուժերի տարբերանշանները։
Մյուս խախտումներն էլ վերաբերել են ընտրատեղամասերի տեղակայմանը, որոշ տեղամասեր եղել են ընտրողներին անհարմար վայրերում, կահավորանքը չի համապատասխանել պահանջվող չափորոշիչներին, անգամ նեղվածք լինելու պատճառով տեղամասերից մեկում վստահված անձինք ստիպված են եղել գործընթացին հետևել բակում։
«Տեղամասեր կան, որ անգամ նկուղում էին տեղակայված, դա, իրոք, պրոբլեմ էր, 2-3 տեղամասերում վտանգ կար ընտրողների գաղտնիության իրավունքի իրացման հետ կապված, որովհետև քվեախցիկի հետևում դուռ կար, որը կնքված չէր, ու տեղամասերից մեկում այդ հատվածից ազատ ելումուտ կար»,- պարզաբանել է Վահրամ Թոքմաջյանը։
Գյումրիում ու Հանրապետության ևս 8 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական խմբերի արձանագրած խախտումների վերջնական տվյալները կհրապարակվեն մեկ շաբաթից։ Բայց, ըստ դիտորդների, դրանք էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա։ Այս ընթացքում երկարաժամկետ դիտորդները կշարունակեն իրենց աշխատանքը, նրանք հիմնականում կհետևեն տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, բողոքարկումների ընթացքին ու հնարավոր ձայների վերահաշվարկի գործընթացին։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...