Տուվայում շաուրմայից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+28.09 oC

Տուվայում շաուրմայից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

19:17 17.07.2018

Տուվայի մայրաքաղաք Կիզիլում շաուրմայից 92 մարդ է թունավորվել, նրանցից 50-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից 17-ը երեխաներ են:

Տուվայի Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Շաուրմա» անվանումը կրող սննդի կետի այցելուները բժշկի սկսել են դիմել դեռ հուլիսի 12-ից:

Հաղորդվում է, որ թունավորման պատճառ կարող էին լինել հավի միսն ու հում ձվով պատրաստվող սխտորով սոուսը: Դեպքից անմիջապես հետո տվյալ տարածաշրջանում դադարեցվել է 3.5 տոննա կշռող հավի մսի շրջանառությունը:

Նշվում է նաև, որ սննդի կետը դեպքից ընդամենը երկու շաբաթ առաջ է սկսել գործել, ընդ որում, առանց համապատասխան արտոնագրի առկայության ու հիգիենայի տարրական կանոնների պահպանման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

20:53 22.08.2025

Գևորգ Պապոյանը և ՄԱԿ պաշտոնյան քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Շնորհավորելով Շեյխա Ալ Նոյիսին UNWTO-ի գլխավոր […] ...

Սալահի կարծիքով՝ Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլը» չէ

20:45 22.08.2025

Սալահի կարծիքով՝ Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլը» չէ

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ «Նրանք այս մրցաշրջանում հիանալի են։ Կարծում եմ՝ «Արսենալն» այս պահին ֆավորիտն է, քանի որ ունի ֆուտբոլիստներ, որոնք հինգ տարի միասին են խաղում։ Չեմ կարող ասել, թե նրանց հաջողություն եմ մաղթում։ Հուսով […] ...

Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

20:35 22.08.2025

Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով […] ...

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներ

20:27 22.08.2025

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներ

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ […] ...

Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

20:19 22.08.2025

Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն […] ...

Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱ

20:13 22.08.2025

Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱ

Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ, նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության […] ...

BACK_TO_TOP