17:50 22.08.2025
Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ նշեց, բոլորի համար պարզ էր, որ կան մի քանի սկզբունքներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պետք է ընդունվեն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը, այդ թվում՝ տարածքային հարցերի քննարկումը։ Եվ Զելենսկին «ոչ» է ասել ամեն ինչին», – ընդգծել է նախարարը։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ20:35 22.08.2025
Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով […] ...
20:27 22.08.2025
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական ու կրթական բազմաբնույթ միջոցառումներՔրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր, որոնք միտված են ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջ և ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացել է ծանրաձողի հրում պառկած վիճակում մարզական միջոցառումը, որին մասնակցել է շուրջ 30 դատապարտյալ: Թեժ մրցապայքարում երրորդ հորիզոնականն է գրավել Ա. Տ.-ն՝ […] ...
20:19 22.08.2025
Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն […] ...
20:13 22.08.2025
Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթել է հույն մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից: Ավելի վաղ, նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության […] ...
20:06 22.08.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՕգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...