10:30 22.08.2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակիչների։
Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), մեկ անձի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։
Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...