Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

13:23 19.10.2021

Հոկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը` ժամը 16:55-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա» ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև դուրս եկել ճանապարհից, բախվել երկաթե արգելապատնեշին և ընկել հարակից տարածքը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

16:11 21.08.2025

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ

16:00 21.08.2025

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության […] ...

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

16:00 21.08.2025

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական […] ...

Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը

15:55 21.08.2025

Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված […] ...

Համաքաղաքացուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:52 21.08.2025

Համաքաղաքացուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանում վնասվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի 64-ամյա մի բնակչի։ Հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի պարեկները։ Համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տվյալները գործընկերների հետ իրացնելով պարզել […] ...

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP