Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,

Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:

Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են:

Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել էր Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը և Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում էր Արթուր Ալեքսանյանի անունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

17:00 21.08.2025

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

16:51 21.08.2025

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

16:40 21.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

16:29 21.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքները

16:20 21.08.2025

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքները

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չեն խփել։ Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» չի կարողացել օգտվել քանակական առավելությունից։ «Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) է գրանցել «Կոպենհագենի» հետ։ Գլազգոյի «Սելթիկի» և «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղում նույնպես գոլեր չեն գրանցվել։ Իսկ ահա Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» […] ...

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

16:11 21.08.2025

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...

BACK_TO_TOP