15:15 21.08.2025
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոլորտում իրականացված և նախատեսվող աշխատանքներին: Նա նշել է, որ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց, որոնցից երեքում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 24-ը, այդ թվում՝ հիմքից կառուցվող 7 կրթահամալիր, գտնվում է շինարարության փուլում:
2025 թ. Գեղարքունիքի մարզում շահագործման են հանձնվել Երանոսի, Ծովասարի, Վարդենիկի, Աստղաձորի նախադպրոցական հաստատությունները, Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը: Նախատեսվում է առաջիկայում շահագործման հանձնել նաև Վարդենիսի և Բանավանի մանկապարտեզները: Շինարարության փուլում են Գեղամասարի, Արծվանիստի, Բերդկունքի, Խաչաղբյուրի մանկապարտեզները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք վիճակագրական տվյալներ Գեղարքունիքի մարզի շրջանավարտների՝ միասնական քննություններում արձանագրած արդյունքներից. հայտագրվել է 897 շրջանավարտ, մասնակցել է 877-ը, իսկ բուհ է ընդունվել 509 դիմորդ: Առավել շատ՝ 116 դիմորդ, ընդունվել է Երևանի պետական համալսարան, 65 դիմորդ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, 50-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Գեղարքունիքի մարզից դիմորդներն ընդունվել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Բրյուսովի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում ատեստավորում է անցել 422 ուսուցիչ:
Խորհրդակցության շրջանակում քննարկվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ընթացքին, դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, քննությունների նոր ձևաչափին (4-րդ և 9-րդ դասարաններում), երկարօրյա ծառայության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն նախատեսված է առաջադիմության խնդիր ունեցող սովորողների համար, ուստի կարևոր է, որ դպրոցները ծրագիրն իրականացնեն առավել արդյունավետ՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։
Նշենք, որ խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել են մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները: Պաշտոնյաները նախ ծանոթացել են էքսպոյի նախագծերին, զրուցել միջոցառման մասնակից աշակերտների և ուսուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները-2024-2025» անվանակարգի հաղթող 6 ուսուցիչների և 1 մանկապարտեզի տնօրենի։
17:00 21.08.2025
2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիրԳործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...
16:51 21.08.2025
Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրինՊետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...
16:40 21.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...
16:29 21.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
16:20 21.08.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքներըՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չեն խփել։ Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» չի կարողացել օգտվել քանակական առավելությունից։ «Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) է գրանցել «Կոպենհագենի» հետ։ Գլազգոյի «Սելթիկի» և «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղում նույնպես գոլեր չեն գրանցվել։ Իսկ ահա Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» […] ...
16:11 21.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...